Իբուպրոֆեն. Ի՞նչ պետք է իմանաք այս տարածված ցավազրկողի մասին

Իբուպրոֆենը հանդիսանում է ամենահաճախ կիրառվող դեղերից մեկը թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների շրջանում։ Այն վաճառվում է դեղատներում առանց բժշկի դեղատոմսի, հետևաբար դրա անվտանգ կիրառման համար անհրաժեշտ է լինել տեղեկացված։ Այս բլոգում կարող եք ստանալ ամենաանհրաժեշտ տեղեկատվությունը Իբուպրոֆենի մասին։
Ի՞նչ է Իբուպրոֆենը
Իբուպրոֆենը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց (ՈՍՀԲԴ) է, որն օգտագործվում է ցավի, ջերմության և բորբոքման նվազեցման համար: Այն արգելափակում է ցիկլոօքսիգենազի խմբին պատկանող (COX) ֆերմենտները, որոնք պատասխանատու են պրոստագլանդինների՝ բորբոքումն ու ցավը հարուցող նյութերի արտադրության համար:
Իբուպրոֆենի հիմնական կիրառությունները
Իբուպրոֆենն ունի լայն կիրառություն, և այն հաճախ նշանակվում է հետևյալ դեպքերում՝
- Գլխացավ
- Մկանային ցավեր
- Արթրիտ (ռևմատոիդ արթրիտ, օստեոարթրիտ)
- Ատամնացավ
- Մարմնի ջերմաստիճանի բարձրացում (հատկապես մրսածության կամ գրիպի դեպքում)
- Վնասվածքներից և վիրահատություններից հետո առաջացած բորբոքային ռեակցիաներ
- Դաշտանային ցավեր
Թույլատրելի օրական դեղաչափեր
Մեծահասակների համար
- Սովորաբար խորհուրդ է տրվում 200-400 մգ յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ՝ ըստ անհրաժեշտության:
- Առավելագույն օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 3200 մգ-ը:
Երեխաների համար
- Դեղաչափը հաշվարկվում է երեխայի մարմնի զանգվածի հիման վրա (5-10 մգ/կգ յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ):
- Առավելագույն օրական չափաբաժինը չի պետք է գերազանցի 40 մգ/կգ:
Հնարավոր կողմնակի ազդեցությունները
Չնայած իբուպրոֆենը համարվում է անվտանգ, այն կարող է ունենալ կողմնակի էֆեկտներ, այդ թվում՝
- Ստամոքսի լորձաթաղանթի վնասում, այրոց
- Գլխացավ
- Բարձր արյան ճնշում
- Ալերգիկ ռեակցիաներ (եղնջացան, անաֆիլակտիկ շոկ)
- Երիկամային կամ լյարդային խնդիրներ (հազվադեպ, բայց հնարավոր)
Հակացուցումները
Իբուպրոֆենն արգելվում է օգտագործել հետևյալ դեպքերում՝
- Ստամոքսի խոցի կամ գաստրիտի առկայություն
- Լուրջ երիկամային կամ լյարդային անբավարարություն
- Ալերգիա իբուպրոֆենի կամ ՈՍՀԲԴ այլ դեղամիջոցների նկատմամբ
- Սիրտանոթային լուրջ հիվանդություններ
- Հղիության 3-րդ եռամսյակում
Եզրակացություն
Իբուպրոֆենը արդյունավետ և տարածված ցավազրկող է, սակայն այն պետք է ընդունել չափավոր և միայն բժշկի ցուցումներին համաձայն: Երկարատև կամ չարաշահված օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ կողմնակի ազդեցությունների, ուստի կարևոր է հետևել ճիշտ դեղաչափերին: