Առողջություն

4 months ago

Ստամոքսի այրոց  (Изжога)

Ռեֆլյուքս կերակրափողաբորբը (ռեֆլյուքս էզոֆագիտ, թթվային ռեֆլյուքս) մի իրավիճակ է, երբ ստամոքսահյութը, որն ունի թթվային միջավայրը, անցնում է դեպի կերակրափող՝ հանգեցնելով ախտանիշների լայն խմբի, իսկ ժամանակին չբուժելու դեպքում նաև մի շարք բարդությունների։

Այս հոդվածում կարող եք գտնել ռեֆլյուքս էզոֆագիտի նշանները, ախտանիշները, պոտենցիալ բարդությունները և թե ինչ պետք է անել նման դեպքում։ 

Նշաններ և ախտանիշներ․

  1. Այրոցի զգացում – Այն զգացվում է կրծքավանդակում, առավել հաճախ ուտելուց և պառկելուց հետո
  2. Հետհոսք – Բերանում թթվայի համի զհացում, պայմանավորված ստամոքսահյութի հետհոսքով
  3. Կուլ տալու դժվարություն – Դիսկոմգֆորտ կամ կուլ տալու ժամանակ
  4. Հետկրծոսկրային ցավ – Սուր կամ ճնշող ցավ կրծքավանդակում, որը կարող է նմանվել սրտամկանի ինֆարկտի ժամանակ առաջացող ցավին։
  5. Քրոնիկ հազ – Կայուն հազ, հատկապես գիշերային ժամերին
  6. Կոկորդի ցավ և ձայնի «կտրվածության» զգացում – Ձայնալարերի գրգռումը թթվային ստամոքսահյութով կարող է հանգեցնել այս վիճակին։

Հնարավոր բարդություններ

  1. Կերակրափողի ստրիկտուրաներ – Երկարատև բորբոքումը կարող է հանգեցնել կերակրափողի նեղացման, որը կհանգեցնի կուլ տալու դժվարացման
  2. Բարետի կերակրափող – Մնայուն, երկարատև ռեֆլյուքսը կարող է հանգեցնել կերակրափողի լորձաթաղանթի բջիջների կառուցվածքային փոփոխությունների, ինչը մեծացնում է կերակրափողի քաղցկեղի ռիսկը։
  3. Շնչառական խանգարումներ – Ստամոքսահյութի անցումը շնչուղիներ և թոքեր հանգեցնում է շնչառական համակարգի այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ասթման և թոքաբորբը։

Ի՞նչ է պետք անել

  1. Ապրելակերպի փոփոխություններ – Մարմնի զանգվածի նվազեցումը, միաժամանակ մեծ քանակությամբ չուտելը, անմիջապես ուտելուց հետո չպառկելը կարող են օգնել նվազեցնել ռեֆլյուքս կերակրափողաբորբի հետ կապված ախտանիշները։
  2. Սննդակարգի փոփոխություններ – Հասկանալ և խուսափել դրդիչ սննդից, ինչպիսիք կարող են լինել ցիտրուսային մրգերը, լոլիկը, շոկոլադըմ կծու կամ ճարպային ուտելիքը։
  3. Անկողնում բարձրացնել գլխատակը – Մարմնի վերին կեսի ավելի բարձր դիրքը կարող է մինիմալի հասցնել գիշերային ժամերին առաջացող ռեֆլյուքսի քանակը։
  4. Դեղորայք – Թթվամարիչների օգտագործումը, ինչպիսիք են պրոտոնային պոմպի ինհիբիտորները, կարող են նվազեցնել ախտանիշները, սակայն դրանք անհրաժեշտ է օգտագործել միայն բժշկի նշանակումից հետո։
  5. Խորհրդատվություն գաստրոէնտերոլոգի հետ – Պրոֆեսիոնալ մասնագետը կկարողանա ճշգրիտ ախտորոշել և համապատասխան բուժում նշանակել կյանքի որակի բարձրացման և բարդություններից խուսափելու նպատակով։
  6. Մշտադիտարկում – Պարբերաբար ստուգումները խիստ կարևոր են վիճակի պարբերական գնահատման և բուժման պլանի փոփոխությունների համար։

Շատ կարևոր է լինել ուշադիր և նախաձեռնող ռեֆլյուքս կերակրափողաբորբի բուժման հարցում, քանի որ չբուժվելու դեպքում այն կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։

Ամփոփում

Կարևոր է ուշադիր լինել վերը թվարկված ախտանիշների հանդեպ, քանի որ դրանք կարող են հուշել ռեֆլյուքս կերակրափողաբորբի առկայության մասին։ Ժամանակին բժշկական օգնության դիմելը խստորեն նպաստում է էֆեկտիվ բուժմանը և հնարավոր ծանր բարդություններից խուսափելուն։

Ամրագրեք Ձեր այցը գաստրոէնտերոլոգի մոտ առանց զանգերի՝ Doctor Yan հավելվածի միջոցով։

ԿԻՍՎԵԼ՝