Առողջություն

7 months ago

Ֆունկցիոնալ գլխացավեր

Ֆունկցիոնալ գլխացավերը հայտնի են նաև որպես լարվածության գլխացավեր և համարվում են գլխացավերի ամենատարածված տեսակը։ Ի տարբերություն միգրենի և կլաստերային գլխացավերի, ֆունկցիոնալ գլխացավերը կապված չեն որևէ պաթոլոգիայի հետ, այդ պատճառով էլ դասակարգվում են, որպես գլխացավերի առանձին տեսակ։

Այս հոդվածում կարող եք կարդալ ֆունկցիոնալ գլխացավերի պատճառների, զուգակցված ախտանիշների և բուժման մասին։

Ի՞նչ են ֆունկցիոնալ գլխացավերը

Ֆունկցիոնալ գլխացավերը առաջնային գլխացավերի տեսակ են, ինչը նշանակում է, որ նրանք չեն առաջանում որևէ պաթոլոգիայի պատճառով կամ օրգանական ու կառուցածքային խնդիրների հետևանքով։ Փոխարենը նրանք հաճախ առաջանում են սթրեսի, մկանային լարվածության և ապրելակերպի զանազան գործոնների հետևանքով։ Լարվածության գլխացավերը կարող են տարբեր լինել ըստ ինտենսիվության, բայց դրանք սովորաբար բնութագրվում են որպես կայուն, բութ, սեղմող ցավեր, որոնք կրում են երկկողմանի բնույթ։ 

Ֆունկցիոնալ գլխացավերի պատճառները

  1. Սթրես և անհանգստություն․ Էմոցիոնալ սթրեսը և անհանգստությունը լավածության գլխացավերի ամենահաճախակի դրդող գործոններն են։ Սթրեսի բարձր մակարդակը կարող է առաջացնել պարանոցի, ուսերի, ծոծրակի մկանների մկանային լարվածություն, որը կարող է հանգեցնել լարվածության գլխացավերի։
  2. Սխալ կեցվածք․ Նստած մնալու համ սխալ դիրքով աշխատելու երկարատև ժամանակահատվածները կարող են հանգեցնել սխալ կեցվածքի ձևավորման, և պարանոցում ու ուսերում ու թիկունքում մկանային լարվածության, որը ևս կարող է հանգեցնել ֆունկցիոնալ գլխացավերի։
  3. Աչքերի լարվածություն․ Թվային տեխնոլոգիաների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել աչքերի լարվածության, որը ևս հանգեցնում է գլխացավերի՝ հատկապես ճակատի և քունքերի շրջանում։
  4. Բրուքսիզմը, որը բնութագրվում է ծնոտի սեղմումով ու ատամների կրճտացնելով կարող է ևս հանգեցնել լարվածության գլխացավերի
  5. Քնի խանգարում․ Առողջ քնի պակասը կարող է հանգեցնել ֆունկցիոնալ գլխացավերի առաջացմանը։

Ֆունկցիոնալ գլխացավերի բնույթը․

  1. Բութ, սեղմող ցավեր գլխի երկու կողմերում։
  2. Ծանրության զգացողություն ճակատի և քունքերի շրջանում։
  3. Թույլ ցավից մինչև միջին ուժգնության ցավ, որը սովորաբար չի ուղեկցվում սրտխառնոցով կամ լուսավախությամբ և ձայնավախությամբ (վերջիններս սովորաբար առկա են միգրենի դեպքում)։
  4. Պարանոցում, ծոծրակի շրջանում ու ուսերում լարվածության զգացողություն։
  5. Գլխացավերը կարող են շարունակվել 30 րոպեից մինչև մի քանի օր։

Բուժում

  1. Ցավազրկողներ – Թույլ ցավերը կարող են անցնել այնպիսի ցավազրկողներով, որոնք նշանակվում են առանց բժշկի նշանակման։ Դրանցից են օրինակ իբուպրոֆենը կամ ացետամինոֆենը (պարացետամոլ)։ Սակայն պետք է խուսափել դեղամիջոցների գերդոզավորումից 
  2. Սթրեսային իրավիճակների կառավարում – Սթրեսը նվազեցնող տեխնիկաների կիրառումը, ինչպիսիք են մեդիտացիան, յոգան, խորը շնչելը կամ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, կարող են նվազեցնել այն լարվածության գլխացավերը, որոնք առաջանում են էմոցիոնալ դրդման հետևանքով։
  3. Մարմնի կեցվածքի ուղղում – Մարմնի ճիշտ կեցվածքի պահպանումը նստած և կանգնած ժամանակ կարող են հանգեցնել պարանոցի, գլխի և մեջքի մկանների լարվածության թուլացմանը, ինչը նվազեցնում է լարվածության գլխացավերի հաճախականությունը։
  4. Ռելաքսացիոն տեխնիկաների կիրառում – Այնպիսի ռելաքսացիոն տեխնիկաների կիրառումը, ինչպիսիք են տաք լոգանքների ընդունումը, ևս նվազեցնում են լարվածության գլխացավերի հաճախականությունը
  5. Քնի ռեժիմի կարգավորում – քնի ռեժիմի կարգավորումը և քնելու ու հանգստանալու համար հարմարավետ միջավայրի ստեղծումը կարող  են զգալիորեն նվազեցնել լարվածության գլխացավերի հաճախականությունը
  6. Խուսափել դրդիչ գործոններից – Խուսափելը որոշակի դրդիչներից, որոնցից են որոշ ուտելիքները, ալկոհոլը, ուժեղ հոտերը, կարող են բարենպաստ ազդեցություն ունենալ գլխացավերի կանխարգելման հարցում։

Ամփոփում

Ֆունկցիոնալ գլխացավերը առաջնային գլխացավերի տարածված և կառավարել իտեսակ են։ Դրանց անհատական դրդիչ գործոնները հասկանալը և ապրելակերպի փոփոխությունները կարող են նվազեցնել դրանք հաճախականությունն ու ինտենսիվությունը։ Եթե գլխացավերը շարունակում են հարաճել կամ կրում են խիստ անհանգստացնող բնույթ, ապա անհրաժեշտ է դիմել նյարդաբանի՝ ճշգրիտ ախտորոշում և համապատասխան բուժում ստանալու նպատակով։

ԿԻՍՎԵԼ՝