Առողջություն
1 month ago
Նյութը պատրաստվել է էնդոկրինոլոգ Դիանա Խաչատուրյանի հետ համատեղ։ Վահանաձև գեղձը մարդու օրգանիզմի էնդոկրին համակարգի կարևորագույն օրգաններից է, որը վերահսկում է նյութափոխանակությունը, մարմնի էներգետիկ ռեսուրսները, սրտի աշխատանքը, ջերմության կարգավորումը և բազմաթիվ այլ գործընթացներ։ Երբ վահանաձև գեղձը բավարար քանակությամբ հորմոններ չի արտադրում, զարգանում է հիպոթիրեոզ կամ վահանաձև գեղձի թերֆունկցիա։ Այս վիճակը հաճախ առաջանում է կամ աննկատ զարգանում տարիների ընթացքում և ազդում է…
Առողջություն
1 month ago
Նյութը պատրաստվել է Միքայելյան Համալսարանական Հիվանդանոցի ուրոլոգ-անդրոլոգ Արայիկ Սիմոնյանի հետ համատեղ։ Երիկամի չարորակ ուռուցքները (երիկամի քաղցկեղ) պատկանում են միզասեռական համակարգի ամենավտանգավոր հիվանդություններին, որոնք հաճախ սկզբնական փուլերում չունեն արտահայտված ախտանիշներ։ Ժամանակին ախտորոշումն ու ճիշտ բուժումը էական նշանակություն ունեն կյանքը պահպանելու և հիվանդության տարածումը կանխելու համար։ Այս բլոգում կներկայացնենք, թե ինչ է երիկամի չարորակ ուռուցքը, ինչ ախտանիշներ ունի, երբ է պետք դիմել…
Առողջություն
1 month ago
Նյութը պատրաստվել է Իզմիրլյան ԲԿ-ի վիրաբույժ-պրոկտոլոգ Արման Հովհաննիսյանի հետ համատեղ։ Թութքը լայն տարածում ունեցող հիվանդություն է, որը կարող է հանդիպել կյանքի տարբեր փուլերում՝ կախված ապրելակերպից, գենետիկ նախատրամադրվածությունից և առողջական ընդհանուր վիճակից։ Շատերը խուսափում են խոսել այդ մասին, սակայն վաղ ախտորոշումը և բուժման մեթոդի ճիշտ ընտրությունը կարող են կանխել լուրջ բարդությունների առաջացումը։ Ինչ է թութքը Թութքը ուղիղ աղիքում գտնվող երակային հանգույցների…
Առողջություն
1 month ago
Նյութը պատրաստվել է վնասվածքաբան-օրթոպեդ, սպորտային վնասվածքաբան, արթրոսկոպիստ Գրիգոր Ավետյանի հետ համատեղ։ Ծնկահոդի ցավերն ու շարժունակության սահմանափակումները կարող են էապես վատացնել մարդու կյանքի որակը՝ խանգարելով ինչպես առօրյա ակտիվությանը, այնպես էլ սպորտային գործունեությանը։ Ժամանակակից բժշկության մեջ լայնորեն կիրառվող մեթոդներից մեկը, որը թույլ է տալիս և՛ ախտորոշել, և՛ բուժել մի շարք խնդիրներ՝ դա արթրոսկոպիկ միջամտությունն է։ Ի՞նչ է արթրոսկոպիան Արթրոսկոպիան մինիմալ ինվազիվ վիրահատական…
Առողջություն
1 month ago
Նյութը պատրաստվել է անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանի հետ համատեղ։ Վարիկոզ հիվանդությունը քրոնիկական հիվանդություն է, որը ախտահարում է առավելապես ստորին վերջույթների ենթամաշկային երակային համակարգը, առաջացնելով ենթամաշկային երակների վարիկոզ լայնացում, փականային անբավարարություն, երակային արյան հետհոսք (ռեֆլյուքս), որոնք էլ ի վերջո բերում են քրոնիկական երակային անբավարարության զարգացմանը։ Վարիկոզ հիվանդության բուժումը, անկախ զարգացման աստիճանից, պահանջում է կոմպլեքս մոտեցում, ներառելով դեղորայք, կոմպրեսիոն տրիկոտաժ և վիրաբուժական…
Առողջություն
1 month ago
Նյութը պատրաստվել է քիթ-կոկորդ-ականջաբան Տաթևիկ Մարտիրոսյանի կողմից։ Սուր սինուսիտը կամ սուր ռինոսինուսիտը քթամերձ խոռոչների լորձաթաղանթի բորբոքում է, որը սովորաբար զարգանում է վերին շնչուղիների սովորական վիրուսային վարակների՝ օրինակ մրսածության ֆոնին։ Այն ամենատարածված հիվանդություններից մեկն է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում։ Փորձագետների գնահատմամբ՝ յուրաքանչյուր տասներորդ մեծահասակ տարում գոնե մեկ անգամ ունենում է սուր սինուսիտ։ Ինչ է սուր ռինոսինուսիտը Սուր ռինոսինուսիտը (ՍՌՍ)…
Առողջություն
2 months ago
Նյութը պատրաստվել է վիրաբույժ-պրոկտոլոգ Արթուր Ղարագուլյանի կողմից։ Ուղիղ աղիքի արտանկում կամ պրոլապս - պաթոլոգիկ վիճակ է, երբ ուղիղ աղիքը մասնակի կամ ամբողջությամբ դուրս է գալիս հետանցքից։ Հանդիպում է տղամարդկանց և կանանց մոտ, բայց ավելի հաճախ կանանց մոտ և ծերունական տարիքում։ Պատճառները Կոնքի հատակի մկանների և հետանցքի սֆինկտերի թուլություն - տարեցների մոտ՝ տարիքային փոփոխությունների հետևանքով, երեխաների մոտ՝ զարգացման արատների պատճառով։ Ներորովայնային…
Առողջություն
2 months ago
Նյութը պատրաստվել է «Varus Med» բժշկական կենտրոնի ռևմատոլոգ Նունե Մանուկյանի հետ համատեղ։ Մեջքի ցավը ժամանակակից աշխարհի ամենատարածված գանգատներից է։ Շատերն այն կապում են աշխատանքային ծանրաբեռնվածության կամ սխալ կեցվածքի հետ, սակայն միշտ չէ, որ պատճառը միայն մեխանիկական բնույթի ցավն է ։ Հաճախ մեջքի ցավի զարգանում է հանգիստ ժամանակ, երկարատև անշարժ դիրքից, նույնիսկ առավոտյան արդեն արթնանում են մեջքի ցավով, նմանատիպ ցավի պատճառ…
Առողջություն
2 months ago
Բլոգը պատրաստվել է էնդոկրինոլոգ Արփինե Գալստյանի կողմից։ Պարաթիրեոիդ գեղձերը համարվում են մարդու օրգանիզմի ամենափոքր էնդոկրին գեղձերից։ Դրանց քանակը սովորաբար չորսն է։ Արտադրում են պարատ հորմոն, որը կարգավորում է արյան մեջ կալցիումի և ֆոսֆորի մակարդակը։ Ինչ է հիպերպարաթիրեոզը, և ինչու է կարևոր իմանալ դրա մասին։ Սա մի վիճակ է, երբ պարաթիրեոիդ գեղձերը արտադրում են չափից շատ պարատ հորմոն, ինչը բերում է…
Առողջություն
2 months ago
Նյութը պատրաստվել է մեծահասակների և մանկական ակնաբույժ, ռեֆրակցիոն վիրաբույժ Մարիամ Վարդանյանի հետ համատեղ։ Տեսողության վատթարացումը մեր ժամանակներում դարձել է շատ տարածված խնդիր։ Մասնավորապես, կարճատեսությունը (միոպիա) ազդում է միլիոնավոր մարդկանց վրա՝ դժվարացնելով հեռավոր օբյեկտների ընկալումը։ Սակայն ժամանակակից բժշկությունն առաջարկում է այս խնդրի անվտանգ և արդյունավետ լուծում՝ տեսողության լազերային շտկում։ Այս հոդվածում կներկայացնենք՝ ինչ է կարճատեսությունը, ինչպես է իրականացվում լազերային շտկումը, երբ…
Առողջություն
2 months ago
Նյութը պատրաստվել է ակնաբույժ, օկուլոպլաստիկ վիրաբույժ Ասյա Ադյանի հետ համատեղ։ Բլեֆարոպլաստիկան՝ վերին կամ ստորին կոպերի պլաստիկ վիրահատությունը, վերջին տարիներին դարձել է ո՛չ միայն էսթետիկ, այլև բժշկական ցուցումներով տարածված միջամտություն։ Շատերն ընտրում են այս վիրահատությունը երիտասարդ տեսք ունենալու, «հոգնած աչքերի» արտահայտությունը վերացնելու կամ տեսողական ֆունկցիան բարելավելու համար։ Այս բլոգում մանրամասն կներկայացնենք, թե ի՞նչ է բլեֆարոպլաստիկան, երբ է այն ցուցված, ինչ արդյունքներ…