Առողջություն
20 days ago
Նյութը պատրաստվել է Ուիգմոր Քլինիքի դիմածնոտային վիրաբույժ Ավետ Վարդանյանի հետ համատեղ։ Վերջին տարիներին քթի և հարքթային խոռոչների բորբոքային հիվանդությունների բուժման մեջ առաջընթացը Հայաստանում կապված է էնդոսկոպիկ վիրաբուժության հետ։ Այն նվազ ինվազիվ, անվտանգ և արդյունավետ մեթոդ է, որը թույլ է տալիս բուժել ոչ միայն հայմորիտը, այլև ճակատային ծոցի բորբոքումները , էթմոիդիտը, սֆենոիդիտը և այլ հարակից խոռոչների բարդ բորբոքային, ուռուցքային ախտաբանությունները։ Քանի…
Առողջություն
22 days ago
Նյութը պատրաստվել է Ուիգմոր Քլինիքի դիմածնոտային վիրաբույժ Ավետ Վարդանյանի հետ համատեղ։ Ինչ պետք է իմանալ լավ ու առողջ քնի և նորմալ շնչառության համար Խռմփոցը հաճախ ընկալվում է որպես անհարմարություն, որը պարզապես խանգարում է կողքն ապրողին։ Սակայն բժշկության մեջ այն դիտվում է որպես վերին շնչառական ուղիների խցանում, որը կարող է ներառել կառուցվածքային նեղացումներ, քթանքների անանցանելիություն, լեզվի մկանների թուլություն, փափուկ քիմքի թուլացում…
Առողջություն
23 days ago
Նյութը պատրաստվել է Բեսթ Լայֆ ԲԿ-ի սրտաբան, առիթմոլոգ, էլեկտրաֆիզիոլոգ Արփի Թոփչյանի հետ համատեղ։ WPW սինդրոմը (Wolff–Parkinson–White) սրտի հաղորդչական համակարգի բնածին յուրահատկություն է, որի դեպքում նախասրտերի և փորոքների միջև առկա է լրացուցիչ հաղորդիչ ուղի։ Այս ուղին թույլ է տալիս, որ էլեկտրական ազդակը նախասրտերից փորոքներ հասնի «կարճ ճանապարհով», շրջանցելով նորմալ ֆիզիոլոգիական ուղին։Այս երևույթը կարող է առաջացնել սրտի ռիթմի խանգարումներ՝ տախիկարդիաներ, որոնք որոշ…
Uncategorized
1 month ago
Նյութը պատրաստվել է Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի ճառագայթաբան, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ Կարինե Դավթյանի հետ համատեղ։ Հղիությունը դինամիկ գործընթաց է, և դրա ճիշտ հսկողությունը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել հնարավոր խնդիրները, գնահատել պտղի զարգացումը և ապահովել մոր ու երեխայի անվտանգությունը։ Ստորև ներկայացված է հղիության ընթացքում իրականացվող հիմնական ուլտրաձայնային հետազոտությունների կառուցվածքային և համապարփակ ուղեցույցը։ 1․ Արգանդային հղիության հաստատում Արգանդային հղիության հաստատումը…
Առողջություն
2 months ago
Նյութը պատրաստվել է ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Գեորգի Գոմցյանի հետ համատեղ։ Ապենդիցիտը բոլոր վիրաբուժական շտապ պաթոլոգիաներից, թերևս, ամենահաճախ հանդիպողն է։ Չնայած նրան, որ այն համարվում է երիտասարդների հիվանդություն այն կարող է առաջանալ կյանքի ցանկացած փուլում՝ երեխայից մինչև տարեց։ Ապենդիցիտը շարունակում է մնալ մի վիճակ, որի դեպքում ժամանակը որոշիչ է․ որքան շուտ հայտնաբերվի, հոսպիտալացվի և վիրահատական միջամտությունն իրականացվի, այնքան քիչ է բարդությունների…
Առողջություն
2 months ago
Նյութը պատրաստվել է կրծքային (թորակալ) վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանի հետ համատեղ։ Որպես թորակալ վիրաբույժ ես ամեն օր հանդիպում եմ մարդկանց, ովքեր իրենց կամ իրենց հարազատների մոտ լսել են ծանր հնչող այս ախտորոշումը․ թոքի քաղցկեղ։ Դա վախեցնող է, բայց պատշաճ տեղեկացվածությունն ու ժամանակին ստացվող բժշկական օգնությունը մեծ դեր են խաղում բուժման արդյունավետության մեջ։ Ստորև կներկայացնեմ այն ամենը, ինչ կարևոր է իմանալ թոքի…
Առողջություն
2 months ago
Նյութը պատրաստվել է գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Աշխեն Գյոզալյանի հետ համատեղ։ Բերանի խոռոչում նկատվող փոփոխությունները հաճախ անհանգստացնում են բուժառուներին, հատկապես երբ դրանք ունեն արտահայտված արտաքին տեսք։ «Սև մազածածկ լեզուն» հենց այն վիճակներից է, որի դեպքում մարդիկ հաճախ խուճապի են մատնվում, փորձում ինքնաբուժմամբ զբաղվել, կամ չեն իմանում՝ ո՞ր մասնագետին դիմել․ ստոմատոլոգի՞, քիթ-կոկորդ-ականջաբանի՞ բժշկի՞, թերապևտի՞, թե՞ գաստրոէնտերոլոգի։ Իրականում սա հարաբերականորեն բարորակ վիճակ է, բայց այն…
Առողջություն
2 months ago
Նյութը պատրաստվել է մանկաբույժ Անահիտ Գրիգորյանի հետ համատեղ։ Ըստ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի (AAP)՝ երեխայի քնի տևողությունը կախված է տարիքից։ Ստորև ներկայացված են AAP-ի և American Academy of Sleep Medicine (AASM) համատեղ պաշտոնական առաջարկությունները․ Քնի առաջարկվող տևողությունը ըստ տարիքային խմբերի Խորհուրդ տրվող քնի տևողություն (ընդհանուր՝ 24 ժամում, ներառյալ ցերեկային քունը) Նորածիններ (0–3 ամիս) - Այս խմբի համար հստակ ժամեր չեն նշվում, բայց…
Առողջություն
2 months ago
Նյութը պատրաստվել է քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ Քրիստինե Հարությունյանի հետ համատեղ։ Պանսինուսիտը քթի բոլոր հարակից ծոցերի՝ հայմորյան , ճակատային, էթմոիդալ և սֆենոիդալ սինուսների միաժամանակյա բորբոքային ախտահարումն է։ Այն կարող է ունենալ ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ ընթացք։ Հիվանդությունը հաճախ զարգանում է որպես չբուժված կամ ոչ լիարժեք բուժված ռինոսինուսիտի բարդացում։ Պանսինուսիտի զարգացման հիմնական պատճառներն են՝ վիրուսային կամ բակտերիալ վարակները, քթի խոռոչի անատոմիական…
Առողջություն
2 months ago
Նյութը պատրաստվել է մանկաբույժ Գայանե Սահակովայի հետ համատեղ։ Վիտամիններ երեխաների համար․ երբ են անհրաժեշտ և ինչ վտանգներ ունի չհիմնավորված օգտագործումը Վիտամինների թեման ծնողների շրջանում միշտ եղել է ամենաքննարկվողներից մեկը։ Շատերը մտահոգվում են՝ արդյո՞ք իրենց երեխան բավարար վիտամիններ է ստանում սննդից, պետք է արդյո՞ք հավելումներ տալ, և արդյո՞ք դրանք կօգնեն ավելի քիչ հիվանդանալ։ Որպես մանկաբույժ, ամեն օր տեսնում եմ, որ սխալ…
Առողջություն
2 months ago
Նյութը պատրաստվել է վնասվածքաբան-օրթոպեդ Արման Ներսիսյանի հետ համատեղ։ Երբ քրոնիկ ցավը, որը չի անցնում դեղորայքով կամ ֆիզիոթերապիայով, դառնում է ձեր մշտական ուղեկիցը, և հոդերի շարժունակությունը սահմանափակվում է այն աստիճան, որ նույնիսկ կենցաղային գործողությունները դառնում են տանջալից, ապա ժամանակն է մտածել հեղափոխական լուծման մասին։ Խոսքը գնում է Էնդոպրոթեզավորման մասին՝ հիվանդ կամ վնասված հոդի փոխարինումը արհեստական հոդով։ Այս վիրահատությունը հնարավորություն է տալիս…