Ստամոքսի խոց և հակաբիոտիկներ. ինչ պետք է իմանա պացիենտը

Նյութը պատրաստվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Աշխեն Գյոզալյանի հետ համատեղ։
Ստամոքսի ցավ, այլոց, վքնածություն, գխտոց, <<քաղցած ցավեր>>, գիշերային ցավեր, երբեմն ախորժակ անկում։ Եթե այս ախտանիշներն արդեն ձեր առօրյայի մասն են դարձել, ժամանակն է մտածել՝ արդյո՞ք ստամոքսում խոց կա։ Այս հոդվածում կխոսենք ստամոքսի խոցի իրական պատճառի՝ Helicobacter pylori մանրէի և դրա բուժման մասին։
Ի՞նչ է ստամոքսի խոցը
Ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոցը դրանց լորձաթաղանթի վնասումն է, որն առաջանում է թթվի կամ մարսողական ֆերմենտների երկարատև ազդեցության հետևանքով։
Ո՞վ է մեղավոր. Helicobacter pylori

Նախկինում համարվել է, թե խոցերը առաջանում են սթրեսից կամ սխալ սննդից։ Բայց այսօր հաստատված է, որ խոցերի ամենատարածված պատճառը բակտերիալ վարակն է՝ Helicobacter pylori (H. pylori)։
Այս մանրէն ապրում է ստամոքսի լորձաթաղանթի ներսում՝ պաշտպանվելով թթվային միջավայրից։ Այն առաջացնում է բորբոքում (գաստրիտ), խախտում լորձաթաղանթի ամբողջականությունը և նպաստում խոցի առաջացմանը։
Աշխարհի բնակչության մինչև 50%-ը կրում է H. pylori, բայց նրանցից մոտ 10-15%-ի մոտ է զարգանում խոց։
Ինչպե՞ս է ախտորոշվում H. pylori-ն
Բժիշկը կարող է առաջարկել հետևյալ հետազոտությունները.
- Շնչառական թեստ (urea breath test)
- Ամենաճշգրիտ և ոչ ինվազիվ մեթոդը։
- Ամենաճշգրիտ և ոչ ինվազիվ մեթոդը։
- Աղիքային (կղանքի) անտիգեն թեստ
- Ոչ թանկ, օգտագործվում է և՛ ախտորոշման, և՛ բուժման արդյունավետության ստուգման համար։
- Ոչ թանկ, օգտագործվում է և՛ ախտորոշման, և՛ բուժման արդյունավետության ստուգման համար։
- Արյան հակամարմինների թեստ
- Կարող է ցույց տալ անցյալ կամ ներկայիս վարակը, բայց չի տարբերակում ակտիվ վարակը։
- Կարող է ցույց տալ անցյալ կամ ներկայիս վարակը, բայց չի տարբերակում ակտիվ վարակը։
- Գաստրոսկոպիա և բիոպսիա
- Համարվում է ախտորոշման ամենաճշգրիտ մեթոդը։
- Համարվում է ախտորոշման ամենաճշգրիտ մեթոդը։
Ինչպե՞ս է բուժվում. էռադիկացիոն թերապիա
H. pylori-ն հնարավոր է լիարժեք վերացնել միայն հակաբիոտիկների և ստամոքսի թթվայնության համակցված բուժմամբ, որը կոչվում է էռադիկացիոն թերապիա։
Ստանդարտ բուժման սխեմա՝ 14 օր.
- 2 հակաբիոտիկ՝ (կիրառել ՄԻԱՅՆ բժշկի նշանակումով)
- 1 պրոտոնային պոմպի ինհիբիտոր (PPI)
- Երբեմն ավելացվում է բիսմութի աղեր՝ բարդ դեքերի բուժման համար
Կարևոր է՝
- Բուժումը չընդհատել
- Հակաբիոտիկները ընդունել ճիշտ ժամերին
- Բուժումից հետո որոշ ժամանակ անց ստուգել՝ արդյոք վարակը վերացել է
Ինչու է կարևորվում H. pylori-ի ոչնչացումը
H. pylori-ն ոչ միայն խոց է առաջացնում, այլև մեծացնում է՝
Ստամոքսի քաղցկեղի ռիսկը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) H. pylori-ն դասել է 1-ին կարգի քաղցկեղածինների շարքում։
Բարձր ռիսկ կա հատկապես երկարաժամկետ գաստրիտի կամ ընտանեկան պատմության դեպքում։
Խոցի բարդությունները՝
- Արյունահոսություն
- Պերֆորացիա (ստամոքսի պատի թափածակում)
- Պենետրացիա՝ խոցի թափանցում հարակից օրգան
- Ստամոքսի և 12-մատնյա աղու լուսանցքի նեղացում
- Քրոնիկ ցավ և սակավարյունություն
Ինչ անել բուժման ընթացքում
- Խուսափել ալկոհոլից, սուրճից, ծխախոտից
- Հետևել սննդակարգ N1-ին
- Բաժանել սնունդը փոքր բաժինների
- Չօգտագործել ՈՍՀԲ դեղերը (NSAIDs), որոնք կարող են վնասել լորձաթաղանթը
- Ստուգել հնարավոր սննդային անհանդուրժողականությունները
Ե՞րբ դիմել բժշկի
- Եթե ունեք վերը նշված ախտանիշները
- Ախորժակի կտրուկ փոփոխություն
- Արյուն կղանքում կամ փսխման զանգվածներում (անհապաղ դիմեք բժշկի, իսկ ծանր դեպքերում՝ զանգեք Շտապ օգնության 103 հեռախոսահամարով)
- Ընտանեկան պատմություն՝ ստամոքսի քաղցկեղի կամ խոցերի դեպքում
Ամրագրեք ձեր այցը Միքայելյան համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Աշխեն Գյոզալյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով առանց զանգի և խուսափեք հիվանդանոցային հերթերից։
Ամփոփում
Ստամոքսի խոցը կարող է վտանգավոր լինել, բայց այն բուժելի է, երբ հայտնաբերվում է ժամանակին և բուժվում ճիշտ դեղորայքով։ H. pylori-ի վերացումը ոչ միայն բուժում է խոցը, այլև կանխում է քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Եթե ունեք երկարատև ստամոքսային գանգատներ, մի հետաձգեք հետազոտությունը։ Բուժվեք և պաշտպանեք ինքներդ ձեզ հնարավոր բարդություններից։