Առողջություն
3 months ago
Նյութը պատրաստվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ Քրիստինե Հարությունյանի կողմից։ Վերջին տարիներին Հայաստանում տեսանելի կլիմայական փոփոխությունները, օդի չորությունն ու բարձր աղտոտվածությունը, ինչպես նաև ինտենսիվ ջեռուցման համակարգերի օգտագործումը զգալիորեն մեծացրել են վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների հաճախականությունը՝ և՛ մեծահասակների, և՛ երեխաների շրջանում։ Այս գործոնների համադրությունը հանգեցնում է՝ քթի լորձաթաղանթի չորացման, ալերգիկ ռինիտի սրացման, հաճախակի սինուսիտների, կոկորդի ցավի և չոր հազի,…
Առողջություն
3 months ago
Նյութը պատրաստվել է Շենգավիթ բժշկական կենտրոնի թերապևտ Հասմիկ Թումանյանի կողմից։ Ի՞նչ է սինուսիտը Սինուսիտը կամ ռինոսինուսիտը քթի և հարքթային ծոցերի լորձաթաղանթի բորբոքումն է 28 օրից պակաս տևողությամբ։ Տարածվածությունը Ունի մեծ տարածվածություն, հատկապես տարվա ցուրտ սեզոններին,երբ ակտիվանում են շնչառական վիրուսները: Այս հիվանդության ժամանակ ամենից հաճախ են հանդիպում ինքնաբուժում, անտիբիոտիկների անհիմն կիրառում, որն իր անբարենպաստ ազդեցությունն է թողում հիվանդության ընթացքի վրա, ձգձգում…
Առողջություն
4 months ago
Նյութը պատրաստվել է ռևմատոլոգ Աննա Սարգսյանի հետ համատեղ։ Որպես ռևմատոլոգ՝ հաճախ եմ հանդիպում պացիենտների, ովքեր տարիներ շարունակ տառապել են «անհայտ» ցավերից, բարձր ջերմությունից և հոդացավերից։ Պարբերական հիվանդություն կամ ընտանեկան միջերկրածովային տենդ (FMF) Քանի որ այն առավելապես տարածված է հայերի, հրեաների, թուրքերի և արաբների մոտ, այս թեման առանձնահատուկ նշանակություն ունի մեր հանրության առողջության համար։ Եկեք հասկանանք, թե ինչպես գենետիկական մի փոքրիկ…
Առողջություն
4 months ago
Նյութը պատրատվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ Սոնա Խոսրովյանի հետ համատեղ։ Օտիտը ականջի բորբոքային հիվանդություն է, որը կարող է զարգանալ ականջի տարբեր հատվածներում՝ արտաքին, միջին կամ ներքին ականջում։ Այն հանդիսանում է ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների շրջանում ամենատարածված բժշկական խնդիրներից մեկը։ Չնայած օտիտը շատ դեպքերում սկսվում է թեթև գանգատներով, այն կարող է վերաճել լուրջ բարդությունների՝ լսողության կորուստ, մաստոիդիտ,…
Առողջություն
4 months ago
Նյութը պատրաստվել է պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբույժ, էսթետիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանի հետ համատեղ։ Դեմքի երիտասարդեցումը վերջին տասը տարիների ընթացքում զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Եթե նախկինում մարդկանց մեծ մասը մտածում էր միայն մակերեսային միջամտությունների կամ դասական վիրահատական դեմքի ձգման մասին, այսօր մենք՝ պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբույժներս, գործում ենք բոլորովին այլ մակարդակում։ Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս համադրել անատոմիական գիտելիքը մինիմալ ինվազիվ…
Առողջություն
4 months ago
Նյութը պատրաստվել է Միքայելյան Համալսարանական Հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Լիլիթ Հարությունյանի կողմից։ Շատ մարդիկ կաթ կամ կաթնամթերք օգտագործելուց հետո ունենում են վքնածություն, գազեր կամ որովայնի ցավ և մտածում են, որ դա «նորմալ» է։ Իրականում այս գանգատների ամենատարածված պատճառներից մեկը լակտոզայի անհանդուրժողականությունն է։ Ի՞նչ է լակտոզայի անհանդուրժողականությունը Լակտոզան կաթի մեջ պարունակվող շաքարն է։Այն մարսելու համար մեր օրգանիզմը արտադրում է ֆերմենտ՝ լակտազ։ Եթե լակտազի…
Առողջություն
4 months ago
Նյութը պատրաստվել է սրտաբան Արտավազդ Վարաժյանի հետ համատեղ։ Սրտաբանի տեսանկյունից Սրտամկանի ինֆարկտը շարունակում է մնալ աշխարհում մահացության առաջատար պատճառներից մեկը։ Չնայած ժամանակակից բժշկության մեծ առաջընթացին՝ ինֆարկտի ելքը շատ հաճախ կախված է ո՛չ միայն բուժման որակից, այլ այն բանից, թե որքան շուտ է մարդը ճանաչում առաջին նշանները և դիմում բժշկական օգնության։ Իմ պրակտիկայում ցավոք հաճախ հանդիպում են դեպքեր, երբ պացիենտները ժամերով…
Առողջություն
4 months ago
Նյութը պատրաստվել է սրտաբան Շողեր Հեբոյանի հետ համատեղ։ Էխոսրտագրությունը (էխոկարդիոգրաֆիա, սրտի ուլտրաձայնային հետազոտություն) սրտի ոչ ինվազիվ պատկերային հետազոտություն է, որն օգտագործում է բարձր հաճախականությամբ ձայնային ալիքներ՝ սրտի կառուցվածքը և ֆունկցիան իրական ժամանակում տեսնելու համար։ Սա համարվում է սրտաբանական ամենակարևոր և հաճախ կիրառվող ախտորոշիչ մեթոդներից մեկը, քանի որ օգնում է գնահատել ինչպես սրտամկանայի վիճակը, այնպես էլ սրտի խոռոչների աշխատանքը, փականային ապարատը,…
Առողջություն
4 months ago
Բժիշկ՝ Նելլի ՄերտզանիդուՊացիենտ՝ Կին, 25 տարեկան Գանգատներ՝ • Տարածուն մաշկային ցան• Անզուսպ քոր• Ընդհանուր թուլություն• Հոգնածության զգացողություն• Աղիների անկանոն գործունեություն Հիվանդության անամնեզ Պացիենտը նախկինում բազմաթիվ անգամներ դիմել է տարբեր բուժհաստատություններ՝ վերոնշյալ գանգատներով։ Ախտորոշվել է որպես քրոնիկ սպոնտան եղնջացան։ Ստացել է սիմպտոմատիկ բուժում, որը ժամանակավորապես թեթևացրել է քորը, սակայն մաշկային ցանը շարունակել է պահպանվել։ Լաբորատոր և գործիքային հետազոտություններ Բժիշկ Ն. Մերտզանիդուն,…
Առողջություն
4 months ago
Նյութը պատրաստվել է Աստղիկ ԲԿ-ի սրտաբան-առիթմոլոգ Գայանե Աղաբաբյանի հետ համատեղ։ Սիրտը մեր օրգանիզմի ամենաաշխատասեր և զարմանահրաշ «շարժիչն» է։ Պատկերացրեք մի մեխանիզմ, որը կյանքի ընթացքում կծկվում է միջինում 2.5 միլիարդ անգամ՝ առանց դադարի և հանգստյան օրերի։ Նորմալ պայմաններում մենք չենք զգում մեր սրտի աշխատանքը. այն աշխատում է հստակ, ռիթմիկ և անաղմուկ, ինչպես լավ լարված ժամացույց։ Սակայն երբեմն այդ ժամացույցի մեխանիզմում խափանում…
Առողջություն
4 months ago
Նյութը պատրաստվել է մանկաբույժ Անահիտ Գրիգորյանի կողմից։ Թոքաբորբը (լատ. pneumonia) հանդիսանում է թոքերի բորբոքային հիվանդություն, որը կարող է առաջանալ բակտերիալ, վիրուսային կամ ավելի հազվադեպ սնկային ախտածինների պատճառով: Այն շարունակում է մնալ երեխաների շրջանում հիմնական հիվանդացության և մահացության պատճառներից մեկը, հատկապես մինչև 5 տարեկան երեխաների մոտ: Ռիսկի խումբ Թոքաբորբի ծանր ընթացքի ռիսկի խմբում են․ 2 տարեկանից փոքր երեխաները, ուղեկցող քրոնիկ հիվանդություններ…