Առողջություն
7 months ago
Հոդվածը պատրաստվել է «Ամանտիս» էսթետիկ բժշկության կենտրոնի պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ համատեղ։ Լաբիոպլաստիկան սեռական փոքր շրթերի (labia minora) ձևը, չափը կամ ասիմետրիան շտկող պլաստիկ վիրահատություն է, այդ թվում՝ ծլիկի պլաստիկան։ Այն կարող է ունենալ և՛ էսթետիկ, և՛ ֆունկցիոնալ նշանակություն՝ կախված կնոջ անհատական կարիքներից։ Այս վիրահատությունը կարող են իրականացնել գինեկոլոգները և պլաստիկ վիրաբույժները։ Ո՞վ կարող է ունենալ դրա…
Առողջություն
8 months ago
Հոդվածը պարտրաստվել է «Անդրոմեդ» ակնաբուժական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ակնաբույժ Ռուբեն Ճաղարյանի հետ համատեղ։ Ի՞նչ է չոր աչքի համախտանիշը Չոր աչքի համախտանիշը տարածված վիճակ է, որի դեպքում արցունքագեղձերը բավարար արցունք չեն արտադրում կամ արցունքի որակը պակաս արդյունավետ է աչքը խոնավ պահելու համար: Սա կարող է հանգեցնել աչքերի գրգռվածության, այրման զգացողության և տեսողության խանգարումների: Առաջացման հիմնական պատճառները Չոր աչքի համախտանիշը կարող է պայմանավորված…
Առողջություն
8 months ago
Իբուպրոֆեն․ ուղեցույց Իբուպրոֆենը հանդիսանում է ամենահաճախ կիրառվող դեղերից մեկը թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների շրջանում։ Այն վաճառվում է դեղատներում առանց բժշկի դեղատոմսի, հետևաբար դրա անվտանգ կիրառման համար անհրաժեշտ է լինել տեղեկացված։ Այս բլոգում կարող եք ստանալ ամենաանհրաժեշտ տեղեկատվությունը Իբուպրոֆենի մասին։ Ի՞նչ է Իբուպրոֆենը Իբուպրոֆենը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց (ՈՍՀԲԴ) է, որն օգտագործվում է ցավի, ջերմության և բորբոքման նվազեցման համար: Այն արգելափակում…
Առողջություն
8 months ago
Հոդվածը պատրաստվել է ՄԻԲՍ Բժշկական Կենտրոնի հետ համատեղ։ Ներածություն Ողնաշարի ցավը ժամանակակից բժշկության ամենահաճախ հանդիպող խնդիրներից է, որը կարող է սահմանափակել առօրյա ակտիվությունը և վատթարացնել կյանքի որակը: Ցավի պատճառները բազմազան են՝ սկսած մկանային լարվածությունից մինչև ծանր նյարդաբանական և օրթոպեդիկ հիվանդություններ: Կատարյալ ախտորոշման համար բժիշկները հաճախ դիմում են Մագնիսա-Ռեզոնանսային Տոմոգրաֆիային (ՄՌՏ), որը հանդիսանում է ողնաշարի ցավի ախտորոշոման ոսկե մեթոդը: Ե՞րբ է…
Առողջություն
8 months ago
Լնդի ուրվագծի վերականգնման ձեր ուղեցույցը Նյութը պատրաստվել է Dr. Bakalyan's Perio Team-ի հետ համատեղ։ Լնդային պլաստիկայի ցուցումները Խորհուրդ է տրվում այն պացիենտներին, ովքեր ունեն հետևյալ խնդիրները․ Լնդի ռեցեսիա (մերկացած արմատներ) և դրա հետևանքով առաջացած ատամների գերզգայունության վերացում և էսթետիկայի վերականգնում Լնդի գերաճ - Կարող է առաջանալ պայմանավորված գենետիկ գործոններով, կամ որպես որոշակի դեղորայքի կողմնակի էֆեկտ (Ֆենիտոին, Ցիկլոսպորին, Կալցիումական անցուղիների…
Առողջություն
9 months ago
Նյութը պատրաստվել է Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության և էսթետիկայի կենտրոնի հետ համատեղ։ Ի՞նչ է կերատոկոնուսը Կերատոկոնուսը աչքի պրոգրեսիվող հիվանդություն է, որն ախտահարում է եղջերաթաղանթը՝ աչքի առաջային գմբեթանման, թափանցիկ մակերեսը։ Կերատոկոնուս ունեցող անձանց մոտ ժամանակի ընթացքում եղջերաթաղանթը բարակում է, դրա կառուցվածքը թուլանում է, առաջացնելով դրա կոնանման արտափքում։ Այս կոնանման արտափքումը խաթարում է լուսային ճառագայթների մուտքը դեպի աչք, հանգեցնելով տեսողության խանգարման։ Կերատոկոնուսի…
Առողջություն
9 months ago
Նյութը պատրաստվել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Արշակյանի հետ համատեղ։ Ուրեապլազման պայմանական ախտածին միկրոօրգանիզմ է, որը պատկանում է միկոպլազմաների դասին։ Դա նշանակում է, որ այն կա ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու միզասեռական ուղիներում, սակայն միշտ չէ, որ հանգեցնում է ախտանիշների և բարդությունների առաջացմանը:Ուրեապլազմայով կարող են հարուցվել խնդիրներ, սակայն միայն այն դեպքում, երբ դրա քանակը գերազանցի նորմայի սահմանը։ Դա կարող է տեղի ունենալ…
Առողջություն
9 months ago
Նյութը պատրաստվել է հոգեբան, հոգեթերապևտ Էմմա Արզումանյանի կողմից։ Անձնական սահմանները դրանք զուտ ձեր հետաքրքրություններն են, ձեր համոզմունքները, սկզբունքները, արժեքները, ձեր անձին վերաբերվող այն ամենը, ինչով դուք տարբերվում եք մյուսներից։ Այդ սահմաններն անտեսանելի գծեր են, և դուք դրանցով, որպես անհատականություն բաժանվում եք մնացած բոլորից։ Անձնական սահմանները ներառում են այն հարմարավետ կենսապայմանները, որտեղ կան ձեր իսկ կողմից սահմանված որոշակի կանոններ, գոյության սկզբունքներ,…
Առողջություն
11 months ago
Նյութը պատրաստվել է Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի ուրոլոգ, անդրոլոգ Գառնիկ Շահբազյանի հետ համատեղ։ Միզապարկի քաղցկեղը լուրջ, սակայն հաճախ բուժելի հիվանդություն է, հատկապես եթե հայտնաբերվում է վաղ փուլերում։ Միզապարկի քաղցկեղի տարածված տեսակ են միզապարկի ոչ-ինվազիվ ուռուցքները, որոնք դեռևս ավելի խորը չեն թանացել, քան միզապարկի լորձաթաղանթի ներքին շերտը։ Այս բլոգում կարող եք կարդալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ պացիենտին, նշանները, ախտանիշները, ում…
Առողջություն
11 months ago
Հոդվածը պատրաստվել է «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի հետ համատեղ։ Ի՞նչ է սրտի ՄՌՏ-ն Սրտի ՄՌՏ-ն (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ՄՌՇ) ոչ ինվազիվ հետազոտության տեսակ է, որի միջոցով գնահատվում է սրտի կառուցվածքաֆունկցիոնալ վիճակը։ Ի տարբերություն ռենտգեն-հետազոտության և համակարգչային շերտագրության, որոնց աշխատանքի հիմքում ընկած է իոնիզացնող ճառագայթումը, ՄՌՏ-ի հիմքում հզոր մագնիսական դաշտն է, որը լիովին անվտանգ է։ ՄՌՏ-ի արդյունքում ստացվում են սրտի շատ մանրակրկիտ պատկերներ։ Այս…
Առողջություն
11 months ago
Նյութը պատրաստվել է Միքայելյան Համալսարանական Հիվանդանոցի ուրոլոգ, անդրոլոգ Գառնիկ Շահբազյանի հետ համատեղ։ Շագանակագեղձի գերաճը հաճախ անվանում են նաև շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա։ Այն տարածված խնդիր է տղամարդկանց մոտ և առավել հաճախանում տարիքի աճին զուգընթաց։ Բնութագրվում է շագանակագեղձի ոչ-քաղցկեղային մեծացումով, որը կարող է հանգեցնել միզուղիների խցանմանը և կյանքի որակի անկմանը։ Այս բլոգում կարող եք կարդալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ շագանակագեղձի…