Առողջություն
7 days ago
Նյութը պատրաստվել է պոդոլոգ Գայանե Պետրոսյանի հետ համատեղ։ Ներաճած եղունգը (onychocryptosis) հաճախ հանդիպող, սակայն երբեմն անտեսվող խնդիր է, երբ եղունգի անկյունները կամ եզրերը աճում են դեպի մատի փափուկ հյուսվածքներ՝ առաջացնելով ցավ, բորբոքում և երբեմն վարակ։ Այս վիճակը կարող է առաջանալ ցանկացած մատի վրա, սակայն առավել հաճախ ախտահարվում է ոտքի մեծ մատի (բութ մատի) եղունգը։ Ինչու՞ է եղունգը ներաճում Ներաճած եղունգի…
Առողջություն
7 days ago
Նյութը պատրաստվել է գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Էդմոնդ Բաղդասարյանի կողմից։ Փաստ 1 Ցելիակիան աուտոիմուն հիվանդություն է, որը պայմանավորված է գլյուտենի անհանդուրժողականությամբ և բնութագրվում է բարակ աղիքի քրոնիկ բորբոքային գործընթացով։ Փաստ 2 Գլյուտենը սպիտակուց է, որը պարունակվում է ցորենի, գարու և աշորայի մեջ, ինչպես նաև դրանցից պատրաստված մթերքներում (օրինակ՝ հաց, մակարոն, գարեջուր)։ Փաստ 3 Վնասվում է բարակ աղիքի լորձաթաղանթը՝ հանգեցնելով սննդանյութերի ներծծման խանգարման։ Փաստ…
Առողջություն
7 days ago
Նյութը պատչաստվել է մանկաբարձ գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ Մարիամ Մնացականյանի կողմից։ Վուլվովագինիտը կանանց ամենատարածված գինեկոլոգիական խնդիրներից է, որը բնութագրվում է արտաքին սեռական օրգանների (վուլվա) և հեշտոցի բորբոքումով։ Այն կարող է հանդիպել ցանկացած տարիքի կանանց, այդ թվում՝ երեխաների և հետդաշտանադադարային կանանց մոտ։ Վուլվովագինիտի ախտանիշներն են` Վուլվովագինիտի առաջացման պատճառները բազմազան են, և հաճախ տարբեր գործոններ կարող են միաժամանակ նպաստել խնդրի զարգացմանը։ Վարակներ -Բակտերիալ…
Առողջություն
22 days ago
Նյութը պատրաստվել է արյունաբան Լուսինե Հարությունյանի հետ համատեղ։ Բնորոշումը Երկաթի պակասություն առաջանում է օրգանիզմում նրա քանակի իջեցման պատճառով, որը բերում է սակավարյունության՝ հեմոգլոբինի քանակի իջեցման։ Գանգատները Երկաթի և հեմոգլոբինի իջեցման դեպքում մենք ունենում ենք․ Հոգնածության զգացում․ Քանի որ հոգնածությունը կարող է կապված լինել նաև այլ գործոնների հետ, ինչպիսիք են գերծանրաբեռնված օրակարգը, կարևոր է ուշադրություն դարձնել, երբ հոգնածությունը չի անցնում հանգստից…
Առողջություն
22 days ago
Նյութը պատրաստվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Աշխեն Գյոզալյանի հետ համատեղ։ Ստամոքսի ցավ, այլոց, վքնածություն, գխտոց, <<քաղցած ցավեր>>, գիշերային ցավեր, երբեմն ախորժակ անկում։ Եթե այս ախտանիշներն արդեն ձեր առօրյայի մասն են դարձել, ժամանակն է մտածել՝ արդյո՞ք ստամոքսում խոց կա։ Այս հոդվածում կխոսենք ստամոքսի խոցի իրական պատճառի՝ Helicobacter pylori մանրէի և դրա բուժման մասին։ Ի՞նչ է ստամոքսի խոցը Ստամոքսի կամ 12-մատնյա…
Առողջություն
23 days ago
Նյութը պատրաստվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ընդհանուր վիրաբույժ Անդրանիկ Ալեքսանյանի հետ համատեղ։ Ճողվածքը ախտաբանական վիճակ է, երբ որովայնի որևէ օրգան կամ ճարպային հյուսվածք դուրս է գալիս մկանային պատի թույլ կամ «թուլացած» հատվածներից։ Այն կարող է առաջանալ որովայնում, ցայլքի և փոշտի շրջաններում կամ վիրահատական սպիերի հատվածներում։ Ճողվածքն ինքնուրույն չի վերանում և հաճախ ժամանակի ընթացքում մեծանում է, առաջացնելով էսթետիկ խնդիրներ, ցավ, անհարմարություն…
Առողջություն
1 month ago
Հոդվածը պատրաստվել է Միքայելյան Համալսարանական Հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ-վիրաբույժ Հայկ Ղազարյանի հետ համատեղ։ Քթի ազատ շնչառությունը բնական գործընթաց է, որի կարիքը մեր մարմինը զգում է ամեն վայրկյան։ Երբ շնչառությունը դժվարանում է, դա կարող է ազդել ոչ միայն հարմարավետության զգացողության, այլև կյանքի որակի, քնի, աշխատանքի և նույնիսկ սրտի առողջության վրա։ Քթային դժվարաշնչությունը շատ տարածված խնդիր է և կարող է ունենալ ինչպես ժամանակավոր,…
Առողջություն
1 month ago
Նյութը պատրաստվել «Գաստրո Կլինիկ»-ի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար Իրինա Մուրադյանի հետ համատեղ։ Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը կարող է ազդել երեխաների առողջության, կյանքի որակի և ընտանիքի ընդհանուր բարեկեցության վրա: Այն առաջանում է, երբ օրգանիզմը չի արտադրում բավարար ինսուլին կամ չի կարողանում արդյունավետ օգտագործել այն: Երեխաների մոտ առավել հաճախ հանդիպում է 1-ին տիպի դիաբետը, սակայն 2-րդ տիպի դիաբետը նույնպես հնարավոր է…
Առողջություն
1 month ago
Նյութը պատրաստվել է «Մաստեր Մեդ» ԲԿ-ի վնասվածքաբան-օրթոպեդ Համլետ Դանիելյանի հետ համատեղ։ Կոնքազդրային հոդի ցավը կարող է կտրուկ վատացնել կյանքի որակը՝ սահմանափակելով շարժունակությունը, խանգարելով քունը, նվազեցնելով ինքնասպասարկման հնարավորությունները։ Երբ բուժման պահպանողական մեթոդները (դեղորայք, ֆիզիոթերապիա, ներարկումային թերապիա) այլևս արդյունավետ չեն, բժիշկները կարող են առաջարկել կոնքազդրային հոդի պրոթեզավորում։ Այս բլոգում կարող եք կարդալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուր պացիենտին՝ նախքան վիրահատությունը։…
Առողջություն
2 months ago
Նյութը պատրաստվել է նյարդաբան Սուսաննա Ազոյանի հետ համատեղ։ Ցավի զգացումը մեջքի կամ պարանոցի շրջաններում շատերի համար դարձել է առօրյա ուղեկից։ Այս ցավերի ամենահաճախ հանդիպող պատճառներից է օստեոխոնդրոզը։ Չնայած այս ախտորոշումը հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, իրականում այն կարող է սկսվել նույնիսկ երիտասարդ տարիքում։ Այս բլոգփոստում կքննարկենք՝ ինչ է օստեոխոնդրոզը, ովքեր են ռիսկի խմբում, որոնք են հիմնական ախտանիշները, ինչ բարդություններ կարող…
Առողջություն
2 months ago
Հոդվածը պատրաստվել է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նեֆրոլոգիական ծառայության ղեկավար, նեֆրոլոգ, հեմոդիալիզի և երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Աշոտի Տիրացույան-Քարամյանի հետ համատեղ։ Ի՞նչ է երիկամի բիոպսիան Երիկամի բիոպսիան ինվազիվ բժշկական միջամտություն է, որի ընթացքում բժիշկը վերցնում է փոքր հյուսվածքային նմուշ երիկամից՝ միկրոսկոպի տակ մանրամասն հետազոտության համար: Այս գործընթացը օգնում է գնահատել երիկամի հիվանդությունների բնույթը, ծանրության աստիճանը և անհրաժեշտ բուժման…