Առողջություն
9 days ago
Նյութը պատրաստվել է պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանի հետ համատեղ։ Տարիքի հետ մարդու դեմքը ենթարկվում է բնական փոփոխությունների։ Մաշկի առաձգականությունը նվազում է, ենթամաշկային ճարպային շերտը բարակում կամ հակառակը՝ տեղային կուտակվում է, իսկ մկանային հյուսվածքները թուլանում են։ Այս բոլոր փոփոխությունները հանգեցնում են կնճիռների խորացմանը, այտերի կախվածությանը և ընդհանուր «ծերացած» արտահայտության։ Հենց այս պահին պացիենտները սկսում են մտածել դեմքի ձգման (facelift) պլաստիկ վիրահատության…
Առողջություն
11 days ago
Նյութը պատրաստվել է «Մաստեր Մեդ» ԲԿ-ի ճառագայթաբան, դենսիտոմետրիայի մասնագետ Անահիտ Խաչատրյանի հետ համատեղ։ Դենսիտոմետրիան ոչ ինվազիվ, անցավ, ախտորոշիչ հետազոտություն է, որն օգնում է գնահատել ոսկրերի խտությունը։ Այն ամենակարևոր գործիքն է ոսկրային կոտրվածքների կանխարգելման գործում, հատկապես կանանց և տարեցների մոտ, որոնց մոտ կալցիումի կորուստը կարող է հանգեցնել ոսկրերի փխրունության։ Դենսիտոմետրիան առավել հաճախ օգտագործվում է օստեոպորոզի ախտորոշման և վերահսկման համար։ Օստեոպորոզը տարածված…
Առողջություն
11 days ago
Նյութը պատրաստվել է «Նաիրի» ԲԿ-ի և ԷկոՍենս ախտորոշման կենտրոնի նյարդաբան Անուշ Գասպարյանի հետ համատեղ։ Պարանոցի ցավը ժամանակակից աշխարհում ամենատարածված խնդիրներից է։ Ժամանակակից կենսակերպը՝ երկարաժամկետ նստակյաց աշխատանք, հեռախոսի և համակարգչի սխալ դիրքով օգտագործում, սթրեսն ու քնի խանգարումները՝ բոլորն էլ կարող են պատճառ դառնալ պարանոցի շրջանում ցավի, ձգվածության և շարժունակության սահմանափակման։ Բայց երբ է այդ ցավը պարզապես մկանային լարվածություն, իսկ երբ՝ նյարդաբանական…
Առողջություն
11 days ago
Նյութը պատրաստվել է Աստղիկ ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Վարդուհի Աֆյանի հետ համատեղ։ Քրոնիկ անեմիան (արյան մեջ հեմոգլոբինի և կարմիր բջիջների քանակի կայուն ու երկարատև նվազում) ոչ միայն առջնային խնդիր է, այլև կարող է լինել խորքային հիվանդության նշան։ Շատ պացիենտներ երկար ժամանակ անեմիայի բուժումը սահմանափակում են երկաթի կամ վիտամինների հավելումներով՝ առանց պարզելու հիմնական պատճառը։ Սակայն իրականում քրոնիկ անեմիայի հիմքում հաճախ կանգնած են մարսողական…
Առողջություն
11 days ago
Նյութը պատրաստվել է ալերգոլոգ-իմունոլոգ Նելլի Մերտզանիդուի հետ համատեղ։ Ինչ է եղնջացանը Եղնջացանը մաշկի ալերգիկ կամ ոչ ալերգիկ բնույթի ռեակցիա է։ Այն առաջանում է հիստամինի և այլ միջնորդանյութերի արտազատման արդյունքում, որոնք մեծացնում են անոթների թափանցելիությունը։ Դրա հետևանքով մաշկի վրա առաջանում են կարմիր, բարձրացած, երբեմն խոշոր բծեր, որոնք կարող են միանալ իրար և ձևավորել մեծ բլթեր։ Կարևոր է հիշել, որ եղնջացանը առանձին…
Առողջություն
11 days ago
Նյութը պատրաստվել է ռևմատոլոգ Աննա Սարգսյանի հետ համատեղ։ Ռևմատոիդ արթրիտը մի հիվանդություն է, որի մասին շատերն լսել են, բայց քչերը գիտեն՝ իրականում ինչ է այն։ Սա մարմնի սեփական իմունային համակարգի «սխալ» արձագանքն է, երբ այն սկսում է հարձակվել ոչ թե վիրուսի կամ միկրոբի, այլ հենց հոդերի վրա։ Արդյունքում առաջանում են քրոնիկական բորբոքում, ցավ և աստիճանաբար՝ հոդերի վնասում։ Թեպետ հիվանդությունը վերջնական…
Առողջություն
25 days ago
Այս բլոգփոստում կբացատրենք, թե ինչ է TIRADS համակարգը, ինչպես է այն օգնում որոշել վահանագեղձի հանգույցի վտանգավորությունը, և ինչ պետք է իմանա պացիենտը։ Նյութը պատրաստվել է էնդոկրինոլոգ Նարե Վանոյանի հետ համատեղ։ Ամրագրեք առցանց խորհրդատվություն Նարե Վանոյանի մոտ՝ Doctor Yan հավելվածով կամ Doctoryan.am կայքում։ Ինչ է TIRADS-ը TIRADS (Thyroid Imaging Reporting and Data System) համակարգը դասակարգում է վահանագեղձի հանգույցները՝ ըստ ուլտրաձայնային հատկանիշների։…
Առողջություն
27 days ago
Նյութը պատրաստվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Լիլիթ Հարությունյանի կողմից։ Գիտե՞ք, երբեմն լյարդը լուռ ձևով փորձում է զգուշացնել, որ ամեն ինչ կարգին չէ։ Եվ նրա ուղերձը կարող է լինել ճարպի կուտակում։ Ահա 9 կարևոր ու հետաքրքիր փաստ լյարդի ճարպակալման մասին, որի հիմնական պատճառը պաշտոնապես կոչվում է ՄԱՍԼՀ (Մետաբոլիկ ասոցացված ստեատոտիկ լյարդի հիվանդություն)․ Փաստ 1 Լյարդը փորձում է զգուշացնել։ ՄԱՍԼՀ-ն առաջանում…
Առողջություն
27 days ago
Նյութը պատրաստվել է քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ Ջուլիետտա Ավետյանի կողմից։ Ֆիբրոսկոպիան հետազոտման մեթոդ է, որի ընթացքում բարակ, ճկուն տեսախցիկով (ֆիբրոսկոպ) հնարավոր է ներսից տեսնել քթի, կոկորդի, ձայնալարերի և վերին շնչուղիների կառուցվածքները։ Այն բժշկին օգնում է արագ և ճշգրիտ ախտորոշել տարբեր հիվանդություններ՝ առանց վիրահատական միջամտության։ Ե՞րբ է նշանակվում • Քթի փակվածության կամ երկարատև հոսքի պատճառի բացահայտման համար• Ձայնի խռպոտության կամ ձայնալարերի խնդիրների…
Առողջություն
1 month ago
Նյութը պատրաստվել է վնասվածքաբան-օրթոպեդ, սպորտային վնասվածքաբան, արթրոսկոպիստ Գրիգոր Ավետյանի հետ համատեղ։ Ուսի ցավերը և շարժումների սահմանափակումները բազմաթիվ մարդկանց մոտ կարող են պայմանավորված լինել հոդի կառուցվածքային խնդիրներով՝ հոդի ներսում առաջացած վնասվածքներից մինչև խրոնիկ բորբոքային վիճակներ։ Այս խնդիրները հաճախ հնարավոր է հայտնաբերել և բուժել առանց բաց վիրահատության՝ արթրոսկոպիկ եղանակով։ Ի՞նչ է ուսահոդի արթրոսկոպիան Ուսահոդի արթրոսկոպիան մինիմալ ինվազիվ վիրահատական միջամտություն է, որի ընթացքում…
Առողջություն
1 month ago
Նյութը պատրաստվել է Միքայելյան Համալսարանական Հիվանդանոցի և Վարդանանց ՆԲԿ-ի ընդհանուր վիրաբույժ Հակոբ Շմավոնյանի հետ համատեղ։ Ստամոքսի երկայնակի մասնահատումը (հայտնի է նաև որպես sleeve gastrectomy կամ սլիվ գաստրէկտոմիա) բարիատրիկ (նիհարեցնող) վիրահատությունների ամենատարածված տեսակներից է։ Այն իրականացվում է ավելորդ քաշ և ճարպակալման բարդություններ ունեցող անձանց մոտ՝ օգնելու երկարաժամկետ քաշի նվազմանը և առողջության բարելավմանը։ Այս վիրահատության ընթացքում հեռացվում է ստամոքսի մոտ 75-80 տոկոսը,…