Օմեպրազոլ
Ի՞նչ է այն, կիրառումը, ազդեցության մեխանիզմները, ցուցումները, կողմնակի էֆեկտները
Ամրագրե՛ք Ձեր այցը գաստրոէնտերոլոգ-լյարդաբանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով։
Օմեպրազոլը լայնորեն տարածված դեղամիջոց է, որը կիրառվում է այնպիսի իրավիճակներում, երբ անհրաժեշտ է իջեցնել ստամոքսի թթվայնությունը։ Այդպիսի հիվանդություններից են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը (изжога), ստամոքսի խոցային հիվանդությունը, Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշը։ Այն պատկանում է պրոտոնային պոմպի ինհիբիտորներ կոչվող դեղորայքային դասին (PPI), որոնց ազդեցության մեխանիզմը ստամոքսի լորձաթաղանթում թթվի արտադրմանը մասնակցող ֆերմենտի արգելակումն է։ Այպիսով էֆեկտիվորեն նվազում է ստամոքսում թթվի քանակը, ինչի շնորհիվ հանդարտվում են այրոցն ու ցավը, նվազում է ստամոքսի լորձաթաղանթի գրգռվածությունը։
Օմեպրազոլի ազդեցության մեխանիզմը
Օմեպրազոլն աշխատում է ստամոքսի լորձաթաղանթում արգելակելով ջրածին-կալիումական ադենոզինային եռֆոսֆատ ֆերմենտը, որն առավել հաճախ անվանում են պրոտոնային պոմպ։ Այդ ֆերմենտը խիստ կարևոր է ստամոքսաթթվի առաջացման համար, հետևաբար դրա արգելակումը հանգեցնում է ստամոքսահյութում թթվի պարունակության նվազմանը, ինչն էլ օգնում է նվազեցնել այրոցի, ցավի ու դիսկոմֆորտի զգացողությունը։
Այս դեղամիջոցը սովորաբար արտադրվում է կապսուլաների կամ դեղահաբերի տեսքով, որոնք նախատեսված են դեղի դանդաղ և օպտիմալ ներծծումն ապահովելու համար։ Սովորաբար այն անհրաժեշտ է ընդունել սնվելուց մոտ 30 րոպե առաջ՝ մաքսիմալ էֆեկտիվության հասնելու համար։
Ե՞րբ է կիրառվում Օմեպրազոլը
- Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (изжога) – այս հիվանդության ժամանակ թթվային ստամոքահյութը հաճախակի անցնում է կերակրափող, հանգեցնելով կերակրափողի լորձաթաղանթի գրգռմանը։ Օմեպրազոլը նվազեցնում է թթվի արտադրությունը, հանգեցնելով այրոցի նվազեցմանը և կանխելով կերակրափողի հետագա վնասումը։
- Ստամոքսի խոցային հիվանդություն – Ստամոքսի խոցերը լորձաթաղանթի դեֆեկտներ են, որոնք առաջանում են նաև թթվի մեծաքանակ արտադրւթյան հետևանքով։ Օմեպրազոլը նպաստում է ստամոքսի խոցերի լավացմանը, ստամոքսահյութի թթվայնությունը նվազեցնելու և լավացման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու միջոցով։
- Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշ – Սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որև դրսևորվում է ենթաստամոքսային գեղձում և/կամ 12-մատնյա աղիքում առաջացած ուռուցքների հետևանքով թթվի չափից ավելի արտադրությամբ։
- Հելիկոբակտեր Պիլորի վարակ – Օմեպրազոլը կիրառվում է հակաբիոտիկների հետ համատեղ՝ Հելիկոբակտեր Պիլորի բակտերիայի էռադիկացիայի (վերացման) նպատակով։ Այդ բակտերիան ստամոքսի խոցային հիվանդության առաջացման հիմնական պատճառն է։
Օմեպրազոլի դրական էֆեկտները
- Ստամոքսահյութի թթվայնության արդյունավետ նվազեցում
- Խոցերի լավացում
- Կանխարգելիչ ազդեցություն – Օգնում է կանախարգելել ցավազրկման նպատակողվ ոչ-ստերոիդային հակաբորբոքային դեղորայք օգտագործող պացիենտների մոտ ստամոքսի խոցերի առաջացումը։
Օմեպրազոլի հետ ասոցացված ռիսկերն ու կողմնակի էֆեկտները
Օմեպրազոլը անվտանգ է կարճատև կիրառման պարագայում, սակայն երկարատև կիրառման դեպքում կարող է հանգեցնել հետևյալ կողմնակի էֆեկտներին․
- Սննդանյութերի անբավարարություն – Օմեպրազոլի և այլ պրոտոնային պոմպի ինհիբիտորների երկարատև կիրառումը կարող է հանգեցնել այնպիսի միկրոնուտրիենտների անբավարարությանը, ինչպիսիք են մագնեզիումը, կալցիումը, վիտամին B12-ը։ Պատճառը վերը նշված սննդանյութերի ներծծման խանգարումներն են։
- Ոսկրային կոտրվածքներ – Կալցումի ներծծման անբավարարությունը կարող է մեծացնել ոսկրային կոտրվածքների հավանականությունը, հատկապես օստեոպորոզ ունեցող մարդկանց դեպքում։
- Ինֆեկցիաներ – Ստամոքսի ցածր թթվայնությունը մեծացնում է մի շարք հարուցիչներով վարակման ռիսկը։ Դրանցից է Clostridium Difficile-ն, որն ախտահարում է հաստ աղին։
- Երիկամային խնդիրներ – Օմեպրազոլի երկարատև կիրառումն ասոցացված է սուր և քրոնիկ երիկամային անբավարարության զարգացման ռիսկի մեծացման հետ։
- Ստամոքսաղիքային խանգարումների ախտանիշներ – Օմեպրազոլի երկարատև կիրառումը կարող է սրտխառնոցի, փսխումների, լուծի կամ փորկապության առաջացման պատճառ դառնալ։
Ովքե՞ր պետք է զգուշանան Օմեպրազոլի կիրառումից
Պոպուլյացիայի մի շարք խմբեր պետք է զգույշ լինեն Օմեպրազոլի կիրառման դեպքում կամ խուսափեն դրանից ամբողջովին, եթե իհարկե այն չի ցուցվել բժշկի կողմից։ Այդ խմբերն են․
- Հղիներ և կերակրող մայրեր – Չանայած Օմեպրազոլը համարվում է հղիների համար անվտանգ դեղորայք, այն պետք է կիրառել միայն խիստ անհրաժեշտության դեպքում բժշկի նշանակումով և նրա հսկողության ներքո։
- Լյարդային հիվանդություններ ունեցող մարդիկ – Օմեպրազոլը նյութափոխանակության է ենթարկվում լյարդում, հետևաբար լյարդային գործունեության խանգարում ունեցող մարդկան դեպքում հնարավոր է անհրաժեշտ լինի նվազեցնել դրա դեղաչափը կամ խուսափել կիրառումից և փնտրել այլընտրանքային տարբերակներ։
- Օստեոպորոզ և ոսկրային կոտրվածքների մեծ ռիկս ունեցող մարդիկ – Օմեպրազոլի երկարատև կիրառումը հանգեցնու մէ կալցիումի ներծծման խանգարմանը, ավելի մեծացնելով կոտրվածքների և ոսկրային զանգվածի կորստի հավանականությունը։
Ամփոփում
Օմեպրազոլը արդյունավետ դեղամիջոց է, որը կիրառվում է ստամոքսի ավելացուկային թթվայնության նվազեցման նպատակով։ Իհարկե դրա օգտագործումը նվազեցնում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի, ստամոքսի խոցային հիվանդության և մի շարք այլ հիվանդությունների տհաճ ախտանիշները, սակայն այն պետք է կիրառել բժշկի նշանակմամբ և հսկողությամբ, քանի որ առկա են մի շարք կողմնակի էֆեկտներ։
Եթե ունեք այրոցի, ցավի, տհաճության զգացողություն էպիգաստրալ շրջանում և մարսողական խանգարումներ, ապա ձեզ անհրաժեշտ է գաստրոէնտերոլոգ-լյարդաբանի խորհրդատվություն։
Կարդացեք և եղեք տեղեկացված – Կրոնի հիվանդություն, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, լակտոզային անտանելիություն