Առողջություն

1 year ago

Ինչպես պատրաստվել կոլոնոսկոպիայի համար

Կոլորոնսկոպիան բժշկական հետազոտություն է, որի միջոցով ուսումնասիրվում է հաստ և ուղիղ աղիների լորձաթաղանթը։ Այն հաստ աղու պոլիպների, բորբոքային հիվանդությունների և գոյացությունների ախտորոշման էֆեկտիվ մեթոդ է։

Կոլոնոսկոպիայի ընթացքում բարակ, ճկուն կոլոնոսկոպը, որի ծայրին ամրացված է տեսախցիկ, հնարավորություն է տալիս մանրակրկիտ կերպով զննել աղիների լորձաթաղանթը և հայտնաբերել առկա խնդիրները։

Միջամտությունը սովորաբար տևում է 30-60 րոպե։ Պացիենտը գտնվում է սեդացիայի (քնեցման) ներքո և ոչինչ չի զգում։ Հարկ է նշել, որ խոսքը չի գնում ընդհանուր անզգայացման (նարկոզ) մասին, որն իրականացվում է մեծ վիրահատությունների ժամանակ, այլ միայն ներերակային սեդատիվ դեղորայքի, որի ազդեցությամբ պացիենտը քնում է։

Կոլոնոսկոպիայի պատրաստվելիս անհրաժեշտ է  մի քանի բան հիշել․ նախ անհրաժեշտ է ճշգրտորեն հետևել բժշկի ցուցումներին։ Սովորաբար անհրաժեշտ է լինում հետևել հատուկ սննդակարգի, «դատարկել» աղիները լուծողականների միջոցով և համոզվել, որ աղիները մաքուր են։

Միջամտությունից հետո հնարավոր է որոշակի դիսկոմֆորտի և կծկումների զգացողություն, որոնք սովորաբար անցնում են մի քանի ժամվա ընթացքում։

Կոլոնոսկոպիան հաստ աղու քաղցկեղի կանխարգելման և վաղ ախտորոշման համար կարևորագույն մեթոդ է։ 50 տարեկանից բարձր և/կամ հաստ աղու քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձանց խորհուրդ է տրվում պարբերաբար անցնել կոլոնոսկոպիա (կանանց դեպքում 01 տարին մեկ անգամ, տղամարդկանց դեպքում 3-5 տարին մեկ անգամ)՝ ըստ բժշկի ցուցման։

Քաղցկեղից բացի կոլոնոսկոպիան կիառվում է նաև այնպիսի հիվանդությունների ախտորոշման համար, ինչիպիսք են ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, Կրոնի հիվանդությունը, դիվերտիկուլիտը և հաստ աղու պոլիպները։ 

Հաստ աղու պոլիպները փոքրիկ գոյացություններ են, որոնք երբեմն կարող են դառնալ քաղցկեղածին։ Կոլոնոսկոպիայի ընթացքում պոլիպների հայտնաբերման դեպքում դրանք հեռացվում են նույն միջամտության ընթացքում՝ հաստ աղու քաղցկեղի կանխարգելման նպատակով։

Ամփոփում

Կոլոնոսկոպիան անվտանգ և էֆեկտիվ հետազոտություն է աղեստամոքսային տրակտի զանազան հիվանդությունների ախտորոշման համար։ Եթե դուք 50 և ավելի տարիքային խմբում եք կամ ունեք հաստ աղու քաղցկեղի ընտանեկան պատմություն, ապա խոսեք ձեր բժշկի հետ՝ կոլոնոսկոպիա անցկացնելու նպատակով։ Պոտենցիալ վտանգավոր խնդիրները վաղ հայտնաբերելով դուք հնարավորություն կունենաք լիարժեքորեն բուժվել և զգալիորեն կրճատել բուժման տևողությունն ու բարդությունը։

Հիշե՛ք, կանխարգելումն ավելի հեշտ ու մատչելի է, քան բուժումը։

ԿԻՍՎԵԼ՝