Առողջություն

1 month ago

Կրոնի հիվանդություն։ Ախտանիշները, պատճառները, վարումը, ում դիմել

Նյութը պատրաստվել է գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Մանիկ Գեմիլյանի հետ համատեղ։

Կրոնի հիվանդությունը քրոնիկ բորբոքային ախտաբանական վիճակ է, որն ախտահարում է մարսողական համակարգը՝ առավել հաճախ բարակ և հաստ աղիները։ Այն պատկանում է աղիների բորբոքային հիվանդությունների թվին։ Ի տարբերություն մարսողական համակարգի այլ բորբոքային հիվանդությունների, Կրոնի հիվանդության դեպքում կարող է ախտահարվել մարսողական համակարգի ցանկացած հատված՝ բերանի խոռոչից մինչև հետանցք, ինչն էլ պայմանավորում է Կրոնի հիվանդության ախտանիշների բազմազանությունը։

Կրոնի հիվանդության ախտանիշները

Կրոնի հիվանդության ախտանիշները կարող են շատ տարբեր լինել, կախված ախտահարման օջախի տեղակայումից և բորբոքային պրոցեսի ծանրությունից։ Առավել հաճախ հանդիպող ախտանիշներն են․

Այս ախտանիշները կարող են ներկայանալ սրացումների և ախտադադարների (ռեմիսիա) տեսքով։ Ախտադադարների ժամանակ պացիենտները կարող են ընդհանրապես որևէ ախտանշան չունենալ։

Կրոնի հիվանդությունը կարող է հանգեցնել այնպիսի բարդությունների, ինչպիսիք են աղիների թափածակումը, խոցերը և թերսնվածությունը։

Կրոնի հիվանդության առաջացման պատճառները

Կրոնի հիվանդության հստակ պատճառը դեռևս լիովին բացահայտված չէ, սակայն համարվում է, որ այն գենետիկ, միջավայրային և իմունային համակարգի բազմաթիվ գործոնների ազդեցության հետևանք է։ Այն մարդիկ, ովքեր ունեն աղիների քրոնիկ բորբոքային հիվանդությունների ընտանեկան պատմություն, ունեն Կրոնի հիվանդության զարգացման առավել բարձր ռիսկ։ Բացի այդ, ծխելը, ճարպոտ սնունդը, ոչ-ստերոիդային հակաբորբոքային դեղորայքի երկարատև կիրառումը (ՈՍՀԲԴ) ևս կարող են հանգեցնել Կրոնի հիվանդության զարգացմանը և ախտանիշների վատթարացմանը։

Ախտորոշումը և բուժումը

Կրոնի հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք հետազոտություններ, այդ թվում արյան անալիզ, կղանքի անալիզ, էնդոսկոպիկ հետազոտություններ, տարբեր սկանավորումներ (օրինակ՝ համակարգչային շերտագրություն)։ Ախտորոշման հաստատումից հետո բուժման նպատակը ախտանիշների կառավարումն է, բորբոքման նվազեցումը և սրացումների կանխարգելումը։

Կրոնի հիվանդությունը վերջնական բուժում չունի, սակայն տարբեր դեղերի, այդ թվում հակաբորբոքային դեղորայքի, իմունային համակարգը ճնշող դեղերի և այլ բիոլոգիական ագենտների կիրառումը հնարավորություն է տալիս կառավարել ախտանիշները և պահպանել հիվանդի կյանքի որակը։ Որոշ ծանր դեպքերում հնարավոր է անհրաժեշտություն լինի դիմել վիրաբուժական միջատության՝ մարսողական համակարգի ախտահարված հատվածների հեռացման համար։

Հնարավոր բարդությունները

Կրոնի հիվանդությունը կարող է հանգեցնել մի շարք ծանր բարդությունների․

Կրոնի հիվանդության վարումը

Կրոնի հիվանդությամբ ապրելը պահանջում է մշտական ուշադրություն։ Պացիենտները պետք է՝

1․ մշտապես հետևեն բալանսավորված սննդակարգին

2․ խուսափել գրգռիչ սննդից (կաթնամթերք, կծու սնունդ) և խուսափել սթրեսային իրավիճակներից, ինչը նպաստում է սրացումների կանխարգելմանը։

3․ պարբերական բուժզննումները խիստ կարևոր են հիվանդության պրոգրեսիային հետևելու և բուժման կորեկցիայի համար։  

Չնայած Կրոնի հիվանդությունը կարող է մեծ մարտահրավեր լինել, ճշգրիտ ախտորոշման և գրագետ բուժման պլանի միջոցով հնարավոր է նվազեցնել դրա ազդեցությունը կյանքի որակի վրա և ապրել առանց սահմանափակումների։

Ամրագրեք Ձեր այցը գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Մանիկ Գեմիլյանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով։

ԿԻՍՎԵԼ՝