Առողջություն

3 months ago

Օմեպրազոլ

Ի՞նչ է այն, կիրառումը, ազդեցության մեխանիզմները, ցուցումները, կողմնակի էֆեկտները

Ամրագրե՛ք Ձեր այցը գաստրոէնտերոլոգ-լյարդաբանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով։

Օմեպրազոլը լայնորեն տարածված դեղամիջոց է, որը կիրառվում է այնպիսի իրավիճակներում, երբ անհրաժեշտ է իջեցնել ստամոքսի թթվայնությունը։ Այդպիսի հիվանդություններից են գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը (изжога), ստամոքսի խոցային հիվանդությունը, Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշը։ Այն պատկանում է պրոտոնային պոմպի ինհիբիտորներ կոչվող դեղորայքային դասին (PPI), որոնց ազդեցության մեխանիզմը ստամոքսի լորձաթաղանթում թթվի արտադրմանը մասնակցող ֆերմենտի արգելակումն է։ Այպիսով էֆեկտիվորեն նվազում է ստամոքսում թթվի քանակը, ինչի շնորհիվ հանդարտվում են այրոցն ու ցավը, նվազում է ստամոքսի լորձաթաղանթի գրգռվածությունը։

Օմեպրազոլի ազդեցության մեխանիզմը

Օմեպրազոլն աշխատում է ստամոքսի լորձաթաղանթում արգելակելով ջրածին-կալիումական ադենոզինային եռֆոսֆատ ֆերմենտը, որն առավել հաճախ անվանում են պրոտոնային պոմպ։ Այդ ֆերմենտը խիստ կարևոր է ստամոքսաթթվի առաջացման համար, հետևաբար դրա արգելակումը հանգեցնում է ստամոքսահյութում թթվի պարունակության նվազմանը, ինչն էլ օգնում է նվազեցնել այրոցի, ցավի ու դիսկոմֆորտի զգացողությունը։

Այս դեղամիջոցը սովորաբար արտադրվում է կապսուլաների կամ դեղահաբերի տեսքով, որոնք նախատեսված են դեղի դանդաղ և օպտիմալ ներծծումն ապահովելու համար։ Սովորաբար այն անհրաժեշտ է ընդունել սնվելուց մոտ 30 րոպե առաջ՝ մաքսիմալ էֆեկտիվության հասնելու համար։

Ե՞րբ է կիրառվում Օմեպրազոլը

  1. Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (изжога) – այս հիվանդության ժամանակ թթվային ստամոքահյութը հաճախակի անցնում է կերակրափող, հանգեցնելով կերակրափողի լորձաթաղանթի գրգռմանը։ Օմեպրազոլը նվազեցնում է թթվի արտադրությունը, հանգեցնելով այրոցի նվազեցմանը և կանխելով կերակրափողի հետագա վնասումը։
  2. Ստամոքսի խոցային հիվանդություն – Ստամոքսի խոցերը լորձաթաղանթի դեֆեկտներ են, որոնք առաջանում են նաև թթվի մեծաքանակ արտադրւթյան հետևանքով։ Օմեպրազոլը նպաստում է ստամոքսի խոցերի լավացմանը, ստամոքսահյութի թթվայնությունը նվազեցնելու և լավացման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու միջոցով։
  3. Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշ – Սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որև դրսևորվում է ենթաստամոքսային գեղձում և/կամ 12-մատնյա աղիքում առաջացած ուռուցքների հետևանքով թթվի չափից ավելի արտադրությամբ։ 
  4. Հելիկոբակտեր Պիլորի վարակ – Օմեպրազոլը կիրառվում է հակաբիոտիկների հետ համատեղ՝ Հելիկոբակտեր Պիլորի բակտերիայի էռադիկացիայի (վերացման) նպատակով։ Այդ բակտերիան ստամոքսի խոցային հիվանդության առաջացման հիմնական պատճառն է։

Օմեպրազոլի դրական էֆեկտները

Օմեպրազոլի հետ ասոցացված ռիսկերն ու կողմնակի էֆեկտները

Օմեպրազոլը անվտանգ է կարճատև կիրառման պարագայում, սակայն երկարատև կիրառման դեպքում կարող է հանգեցնել հետևյալ կողմնակի էֆեկտներին․

Ովքե՞ր պետք է զգուշանան Օմեպրազոլի կիրառումից

Պոպուլյացիայի մի շարք խմբեր պետք է զգույշ լինեն Օմեպրազոլի կիրառման դեպքում կամ խուսափեն դրանից ամբողջովին, եթե իհարկե այն չի ցուցվել բժշկի կողմից։ Այդ խմբերն են․

Ամփոփում

Օմեպրազոլը արդյունավետ դեղամիջոց է, որը կիրառվում է ստամոքսի ավելացուկային թթվայնության նվազեցման նպատակով։ Իհարկե դրա օգտագործումը նվազեցնում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի, ստամոքսի խոցային հիվանդության և մի շարք այլ հիվանդությունների տհաճ ախտանիշները, սակայն այն պետք է կիրառել բժշկի նշանակմամբ և հսկողությամբ, քանի որ առկա են մի շարք կողմնակի էֆեկտներ։

Եթե ունեք այրոցի, ցավի, տհաճության զգացողություն էպիգաստրալ շրջանում և մարսողական խանգարումներ, ապա ձեզ անհրաժեշտ է գաստրոէնտերոլոգ-լյարդաբանի խորհրդատվություն։

Կարդացեք և եղեք տեղեկացված – Կրոնի հիվանդություն, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, լակտոզային անտանելիություն

ԿԻՍՎԵԼ՝