Առողջություն

1 year ago

Թութքային հանգույցներ․ տարածված պրոկտոլոգիական խնդիր՝ կանանց մոտ

Թութքային հանգույցները տարածված պրոկտոլոգիական խնդիր են ողջ աշխարհում։ Դրանք բնութագրվում են որպես այտուցված երակներ ուղիղ աղիքում հետանցքում, որոնք կարող են առաջացնել դիսկոմֆորտ, ցավ, քոր և արյունահոսություն։ Թութքային հանգույցներ կարող են առաջանալ և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ, սակայն կանանց դեպքում ռիսկն ավելի մեծ է՝ հատկապես հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո։

Ի՞նչ են թութքային հանգույցները

Թութքային հանգույցները լայնացած երակներ են ուղիղ աղու ստորին հատվածում և հետանցում։ Նրանք կարող են լինել ներքին, ինրը նշանակում է, որ դրանք գտնվում են ուղիղ աղիքում և արտաքին, ինչը նշանակում է, որ դրանք դուրս են գալիս հետանցքից։ Ներքին թութքային հանգույցները սովորաբար անցավ են և կարող են առաջացնել արյունահոսություն։ Արտքային թութքային հանգույցները մյուս կողմից կարող են լինել ցավոտ, առաջացնել քոր, այտուցվածություն և դիսկոմֆորտ։

Թութքային հանգույցների առաջացման պատճառները․

Թութքային հանգույցների առաջացման համար առկա են մի շարք ռիսկի գործոններ․

  1. Հղիություն։ Հղի կանանց մոտ առավել հավանական է թութքային հանգույցների առաջացումը՝ կոնքային շրջանի երակների վրա ճնշման բարձրացման հետևանքով։
  2. Ճարպակալում։ Ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող է մեծացնել ճնշումը մարմնի ստորին կեսի երակների վրա՝ ներառյալ ուղիղ աղու և հետանցքի երակները։
  3. Փորկապություն։ Փորկապության հետևանքով ուղիղ աղու պատերի վրա ճնշման մեծացումը կարող է հանգեցնել երակներում ճնշման բարձրացման։
  4.  Երկարատև նստելը կամ կանգնելը։ Երկար տևողությամբ նստելը կամ կանգնելը ևս մեծացնում է մարմնի ստորին կեսում երակային ճնշումը։
  5. Ժառանգական նախատրամադրվածություն։ Թութքային հանգույղների առաջացման հավանականությունն ավելի մեծ է, եթե ծնողները կամ քույրերն ու եղբայրները ունեցել են նման խնդիր։

Թութքային հանգույցների ախտանիշները

Թութքային հանգույցների ախտանիշները զանազան են, կախված վիճակի ծանրությունից և թութքային հանգույցների տիպից։ Ներքին թութքային հանգույցները կարող են ախտանիշներ չառաջացնել, սակայն, եթե ամեն դեպքում դրանք դրսևորվում են, ապա հետևյալ կերպ․

  1. Արյունահոսություն աղիները գործելիս։ Դուք կարող եք նկատել արյուն կղանքում կամ զուգարանի թղթի վրա։
  2. Պրոլապս (արտանկում)։ Ներքին թութքային հանգույցները կարող են դուրս գալ հետանցքով՝ հանգեցնելով դիսկոմֆորտի և ցավի։

Արտքային թութքային հանգույցները կարող են առաջացնել հետևյալ ախտանիշները․

  1. Ցավ և դիսկոմֆորտ։ Արտքաին թութքային հանգույցները կարող են լինել ցավոտ և առաջացնել քոր, այտուցվածություն և դիսկոմֆորտ
  2. Թրոմբոզ։ Արտաքին թութքային հանգույցները կարող են ենթարկվել թրոմբոզի, ինչը նշանակում է, որ թութքային հանգույցի ներսում առաջանում է արյան մակարդում, ինչը հանգեցնում է ուժեղ ցավի և այտուցվածության

Թութքային հանգույցների բուժումը

Թութքային հանգույցների բուժման համար առկա են մի շարք մեթոդներ․

  1. Քսուքների քորի և այտուցվածության դեմ։
  2. Լոգանք նստած դիրքում․ Թութքային հանգույցների շփումը տաք ջրի հետ կարող է օգնել նվազեցնել այտուցն ու դիսկոմֆորտը։
  3. Թութքային հանգույցների վիրահատական հեռացում։ Ծանր դեպքում կարող է անհրաժեշտ լինել վիրահատական ճանապարհով հեռացնել թութքային հանգույցները։
  1. Լիգավորում։ Այս միջամտության ժամանակ փոքրիկ առաձգական ժապավեն է տեղադրվում թութքային հանգույցի հիմքում՝ դադարեցնելու համար դրա արյունամատակարարումը, ինչը հանգեցնում է դրա չորացմանն ու պոկվելուն։
  2. Ինֆրակարմիր ճառագայթներով կոագուլյացիա։ Այս միջամտությունն օգտագործում է ջերմությունը՝ քայքայելու համար թութքային հյուսվածքը, ինչը հանգեցնում է դրա չորանալուն և պոկվելուն։

Շատ կարևոր է նշել, որ ոչ բոլոր թութքային հանգույցներն են պահանջում վիրաբուժական միջամտություն։ Շատ դեպքում դրանք կարելի է վերահսկել ապրելակերպի փոփոխության և քսուքների միջոցով։ Սակայն եթե դուք զգում եք սուր ցավ, ունեք արյունահոսություն կամ այլ ախտանիշներ, դուք պետք է դիմել բժիշկ-պրոկտոլոգի։

Ամփոփում

Թութքային հանգույցները տարածված պրոկտոլոգիական խնդիր են, որոնք առաջացնում են դիսկոմֆորտ, ցավ, քոր և արյունահոսություն։ Դրանք հանդիպում են և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, սակայն առավել տարածված են կանանց մոտ՝ հատկապես հղիության ժամանակ և ծննդաբերությունից հետո։ Թութքային հանգույցների առաջացման նպաստում են մի շարք ռիսկի գործոններ՝ հղիություն, ճարպակալում, փորկապություն, երկարատև նստելը կամ կանգնելը և ժառանգականությունը։ Որոշ դեպքերում թութքային հանգույցների վարման մարտավարությունը կարող է սահմանափակվել ապրելակերպի փոփոխություններով և քսուքներով, սակայն եթե դուք ունեք սուր ցավ, արյունահոսություն կամ այլ ախտանիշներ, դուք պետք է դիմեք պրոկտոլոգի՝ բուժման լավագույն մեթոդի ընտրության համար։

Նման ախտանիշների դեպքում կարող եք դիմել Իզմիրլյան ԲԿ-ի բժիշկ-պրոկտոլոգ Վիկտորյա Պողոսյանին։

ԿԻՍՎԵԼ՝