Թութքը՝ հղի կանանց մոտ

Նյութը պատրաստվել է վիրաբույժ-պրոկտոլոգ Վիկտորյա Պողոսյանի հետ։
Թութքը թութքային հանգույցների ախտաբանական մեծացումն է, դրանց արտանկումը հետանցքային ուղուց և դրանց հաճախակի բորբոքումը։
Հղիության ընթացքում թութքի առաջացումը պայմանավորված է մեծացող արգանդի ներգործած ճնշմամբ փոքր կոնքի օրգանների վրա, որտեղ և գտնվում է ուղիղ աղին և հեմորոիդալ հանգույցները։
Հղիության ընթացքում թութքի առաջացումն անմիջական կապ ունի կնոջ կենսակերպի հետ նախքան հղիությունը՝ նստակյաց կյանք, անառողջ սնունդ, փորկապություններ, ժառանգական գործոններ, ֆիզիկական ակտիվության պակաս։
Թութքի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել պրոկտոլոգի խորհրդատվության թե՛ հղիության ժամանակ, և թե՛ ծննդաբերությունից հետո։
Կանխարգելման նպատակով առաջին հերթին պետք է լինել ակտիվ ֆիզիկական վիճակում, հետևել սննդակարգին, խուսափել կծու, թթու սննդի չարաշահումից, խուսափել փորկապություններից, կարգավորել աղեստամքոսային տրակտի աշխատանքը, հետևել հիգիենային
Հղիության ընթացքում թութքի բուժման հիմնական մեթոդները դիետայի և հիգիենայի կանոնների խիստ պահպանումն է։ Հնարավոր է նաև կոնսերվատիվ բուժում՝ մոմիկների, քսուքների և դեղահաբերի միջոցով։
Բժշկուհի Վիկտորյա Պողոսյանի մոտ Ձեր այցը Իզմիրլյան ԲԿ-ում կարող եք ամրագրել Doctor Yan հավելվածի միջոցով։