Առողջություն

13 hours ago

Ատամների կարիես․ առաջացման պատճառները, ախտանիշները, բուժումը

Նյութը պատրաստվել է ստոմատոլոգ Դենիս Խորոզյանի կողմից։

Գոյություն ունեն բազմաթիվ ստոմատոլոգիական հիվանդություններ, բայց նրանցից առավել տարածվածը հանդիսանում է ատամների կարիեսը։ Ատամների կարիես առկա է աշխարհում ավելի քան 2մլրդ մարդու մոտ։ Իսկ ինչպե՞ս է զարգանում կարիեսը, ի՞նչ ընթացք ունի և ինչպե՞ս պայքարել կարիեսի դեմ։

Եկեք միասին հասկանանք․․․

Զարգացման պատճառները

Կարիեսը հանդիսանում է բազմապատճառային (պոլիէթիոլոգիկ) հիվանդություն, որի առաջացման պատճառները կարելի է միավորել այսպես կոչված Քեյզիի եռաթերթիկի մեջ։ Պատճառներն են՝

Բացի այդ շատ կարևոր է նշված յուրաքանչյուր գործոնի ազդեցության տևողությունը, քանի որ կարիեսի զարգացման համար պետք է, որպեսզի նշված գործոնների ազդեն միմյանց հետ միասին և շարունակական։ Այս գործոններից որևէ մեկի բացակայության դեպքում կարիես չի զարգանում։

Բացի այդ կարիեսի զարգացման գործում մեծ դեր ունի բերանի խոռոչի և ատամների անբավարար հիգիենան, որն էլ ստեղծում է նպաստավոր պայմաններ ատամնանստվածքների առաջացման և հետագայում ատամների տեղային իմունիտետի ընկճման համար։

Իսկ ի՞նչ կլինիկական դրսևորում ունի կարիեսը։

Կլինիկա

Կարիեսի առաջացման հիմքում ընկած է տարբեր պատճառային գործոնների ազդեցությամբ ընթացող ապահանքայնացումը, որի արդյունքում ատամի կարծր հյուսվածքներում տեղակայված հիդրօքսիապատիտներից դուրս են բերվում կալցիումի իոնները, ինչի հետևանքով ատամի կառուցվածքը թուլանում է և ավելի հակված է դառնում մանրէների ներգործության համար։

Կարիեսը ի սկզբանե ընթանում է ատամի մակերեսին տեղակայված բծի տեսքով, որը հետագայում պատճառային գործոնների ազդեցության արդյունքում վեր է ածվում սկզբում մակերեսային, ապա նաև միջին և խորանիստ խոռոչների, որն էլ իր հերթին բուժման բացակայության դեպքում կարող է հասնել ատամի նյարդանոթային խրձին (պուլպային) և հանգեցնել պուլպիտի զարգացմանը։ Քանի դեռ ախտահարումը տեղակայված է էմալի սահմաններում ցավը և դիսկոմֆորտը կարող է բացակայել, այն առաջանում է այն պահից սկսած, երբ ախտահարումը հասնում է ատամի դենտինին։

Եվ չնայած ախտահարման սկզբում ցավ և դիսկոմֆորտ չկա, այնուամենայնիվ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հայտնաբերել և բուժել ատամների կարիեսը՝ հետագայում տարբեր բարդություններից խուսափելու նպատակով։

Բուժում

Ատամների կարիեսի բուժումը ներառում է երկու հիմնական խումբ գործողություններ՝

Ամրագրեք ձեր այցը ստոմատոլոգ Դենիս Խորոզյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ Doctoryan.am կայքով առանց զանգերի և հերթերի։

Ամփոփում

Ատամների կարիեսը լինելով շատ տարածված հիվանդություն, պահանջում է ժամանակին իրականացված բուժում, որը պետք է լինի ճշգրիտ և լիարժեք։ Միայն այդպես է հնարավոր  խուսափել հետագայում տարբեր բարդությունների և խնդիրների առաջացումից։

ԿԻՍՎԵԼ՝