Առողջություն

13 hours ago

Սրտային անբավարարություն․ ինչպե՞ս ճանաչել նշանները

Նյութը պատրաստվել է սրտաբան Վիկտորյա Մելոյանի կողմից։

Բնորոշումը

Սրտային անբավարարությունը առաջանում է, երբ սիրտը որպես պոմպ չի կարողանում բավարար արյուն մղել օրգանիզմի կարիքները բավարարելու համար։ Սա բերում է օրգանների և հյուսվածքների անբավարար թթվածնաապահովմանը, ինչի հետևանքով դրանց գործունեությունը տուժում է։

Գանգատները և նշանները

Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ հևոց․ Սկզբում նկատելի է միայն աստիճաններով բարձրանալիս կամ արագ քայլելիս։ Սովորական գործողությունները, ինչպիսիք են տնային աշխատանքները, գնումները, դառնում են դժվար։ Կարևոր է ուշադրություն դարձնել, որ հևոցը հայտնվում է այն ակտիվությունների ժամանակ, որոնք նախկինում հեշտությամբ էիք կատարում։

Հանգստի ժամանակ հևոց․ Ավելի ծանր դեպքերում հևոցը կարող է հայտնվել նույնիսկ հեռուստացույց դիտելիս, ճաշ պատրաստելիս, լողանալիս։ Սա նշան է, որ սրտային անբավարարությունը հարաճել է։

Գիշերային շնչառության դժվարություն․ Հիվանդները հաճախ արթնանում են քնից շնչարգելության զգացումով։ Ստիպված են գլուխը բարձր դիրքով կամ անգամ լրիվ ուղղահայաց նստած դիրքով քնել։

Ոտքերում հեղուկի կուտակում, այտուցի առաջացում․ Սկսվում է կոճերից և աստիճանաբար տարածվում դեպի սրունքներ։ Առավոտյան այտուցը կարող է չլինել կամ քիչ արտահայտված լինել, իսկ օրվա վերջում նշանակալի կերպով շատանալ։

Որովայնում հեղուկի կուտակում․ Ծանր դեպքերում հեղուկը կարող է կուտակվել որովայնի խոռոչում։ Սա կարելի է նկատել որպես որովայնի ծավալի ավելացում և մարմնի զանգվածի արագ բարձրացում։

Մշտական հոգնածություն․ Առկա է նույնիսկ առավոտյան արթնանալիս։ Հիվանդները ասում են՝ «ոտքի չեմ կարող կանգնել», «ուժ չունեմ»։ Սա տարբերվում է սովորական հոգնածությունից, քանի որ չի անցնում հանգստից հետո։

Սրտի ռիթմի խանգարումներ․ Սիրտը բաբախում է արագ, անկանոն կամ շատ ուժեղ։ Հիվանդները նկարագրում են այն որպես «սիրտս ցատկում է», «սիրտս կանգ է առնում», «զգում եմ յուրաքանչյուր հարված»։ Ինչպես նաև կարող է լինել արտահերթ սրտային հարվածների զգացում։

Այլ կարևոր նշաններ

Արտահայտված քրտնարտադրություն․ Հատկապես գիշերային ժամերին առաջացող սառը քրտինք, ինչպես նաև փոքր ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ անսովոր ուժեղացած քրտնարտադրություն։

Ախորժակի կորուստ․ Մարսողական խնդիրներ, փորկապություն։

Անքնություն․ քուն մտնելու դժվարություն, հաճախակի արթնացումներ։

Մտավոր գործունեության դանդաղում․ Հիշողության վատացում, կենտրոնանալու դժվարություն, որոշումներ կայացնելու դանդաղում։

Երբ անմիջապես դիմել բժշկի

Անհապաղ բժշկական օգնություն է հարկավոր, եթե ունեք․

Ամրագրեք ձեր այցը սրտաբան Վիկտորյա Մելոյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ Doctoryan.am կայքով:

Ախտորոշումը

Սրտային անբավարարության վաղ ճանաչումը շատ կարևոր է։ Եթե ունեք վերոնշյալ ախտանշաններից մի քանիսը, անհապաղ դիմեք բժշկի։ Ախտորոշման համար կարող են անհրաժեշտ լինել․

Կարևոր է հիշել, որ սրտային անբավարարությունը կարելի է արդյունավետ կերպով կարգավորել, եթե այն ժամանակին է ախտորոշվում։

Ամրագրեք ձեր այցը սրտաբան Վիկտորյա Մելոյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ Doctoryan.am կայքով:

ԿԻՍՎԵԼ՝