Առողջություն

3 days ago

Շաքարային դիաբետը երեխաների շրջանում․ ախտանիշները, բարդությունները, բուժման մեթոդները, ու՞մ դիմել

Նյութը պատրաստվել է «Մուրացան» Համալսարանական Հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, «Գաստրո Կլինիկ»-ի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար Իրինա Մուրադյանի հետ համատեղ։

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը կարող է ազդել երեխաների առողջության, կյանքի որակի և ընտանիքի ընդհանուր բարեկեցության վրա: Այն առաջանում է, երբ օրգանիզմը չի արտադրում բավարար ինսուլին կամ չի կարողանում արդյունավետ օգտագործել այն: Երեխաների մոտ առավել հաճախ հանդիպում է 1-ին տիպի դիաբետը, սակայն 2-րդ տիպի դիաբետը նույնպես հնարավոր է և այն գնալով ավելի մեծ տարածում է ստանում:

Ինչու՞ է երեխաների մոտ զարգանում շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետի առաջացման պատճառները լիովին պարզ չեն, սակայն գիտնականները գտել են մի քանի հիմնական գործոն, որոնք կարող են նպաստել դրա զարգացմանը՝

Ո՞ր տարիքում է առաջանում շաքարային դիաբետը

Շաքարային դիաբետը կարող է սկսվել ցանկացած տարիքում, սակայն 1-ին տիպի դիաբետը առավել հաճախ հայտնաբերվում է դեռահասային տարիքում: 2-րդ տիպի դիաբետը նախկինում համարվում էր միայն մեծահասակների հիվանդություն, բայց ներկայումս այն հանդիպում է նաև երեխաների և դեռահասների շրջանում, հատկապես ավելորդ քաշ ունեցողների մոտ:

Հիմնական ախտանիշները

Երեխաների մոտ շաքարային դիաբետի հիմնական ախտանիշներն են՝

Այս ախտանիշները կարող են աստիճանաբար զարգանալ կամ հանկարծակի դրսևորվել: Եթե դուք նկատում եք այս նշաններից որևէ մեկը ձեր երեխայի մոտ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի

Շաքարային դիաբետը կարող է արագ զարգանալ և լուրջ բարդություններ առաջացնել: Եթե երեխան ունի վերոնշյալ ախտանիշները, պետք է անհապաղ խորհրդակցել մանկաբույժի կամ էնդոկրինոլոգի հետ: Բժիշկը կարող է նշանակել արյան մեջ գլյուկոզի անալիզ և այլ լաբորատոր հետազոտություններ, որոնք կօգնեն հաստատել ախտորոշումը: Մազանթային արյան մեջ (մատից վերցված) գլյուկոզայի որոշումը հաճախ բավարար է լինում ախտորոշման հաստատման համար։

Ամրագրեք ձեր այցը «Մուրացան» Համալսարանական Հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, «Գաստրո Կլինիկ»-ի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար Իրինա Մուրադյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով՝ առանց զանգերի և հիվանդանոցային հերթերի։

Ինչպե՞ս է ախտորոշվում շաքարային դիաբետը

Շաքարային դիաբետի ախտորոշումը մազանոթային արյան գլյուկոմետրիայի եղանակով

Դիաբետի ախտորոշման համար սովորաբար կիրառվում են հետևյալ մեթոդները՝

Բուժման մեթոդները

Ինսուլինային գրիչ

Շաքարային դիաբետի բուժումը կախված է հիվանդության տիպից:

Սննդակարգը դիաբետ ունեցող երեխաների համար

Սնունդը կարևոր գործոն է շաքարային դիաբետի կառավարման համար, սակայն տիպ 1 շաքարային դիաբետի դեպքում սննդակարգից ոչինչ չպետք է բացառել, անգամ քաղցրավենիքը: Ինչպես դիաբետ ունեցող այնպես էլ մյուս երեխաների առողջ սննդակարգը պետք է ներառի՝

Հնարավոր բարդությունները

Եթե շաքարային դիաբետը պատշաճ կերպով չի վերահսկվում կամ ուշ է ախտորոշվում, կարող են առաջանալ հետևյալ բարդությունները՝

Ինչպե՞ս պաշտպանել երեխային

Դիաբետ ունեցող երեխայի կյանքը լիարժեք և երջանիկ դարձնելու համար անհրաժեշտ է՝

Եզրակացություն

Շաքարային դիաբետը լուրջ, բայց կառավարելի հիվանդություն է: Ճիշտ բուժումը, առողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և հոգեբանական աջակցությունը կարող են օգնել երեխային լիարժեք կյանքով ապրել՝ հետ չմնալով հասակակիցներից ո՛չ ֆիզիկական, ո՛չ մտավոր կարողություններով: 

Կարևոր է, որ հասարակությունում տեղեկացված լինեն հիվանդության մասին, տիրապետեն առաջին օգնության կանոններին և պատշաճ կերպով հոգ տանեն երեխայի առողջության մասին:

ԿԻՍՎԵԼ՝