Առողջություն

3 days ago

Ողնաշարային ցավեր․ օստեոխոնդրոզ

Նյութը պատրաստվել է նյարդաբան Սուսաննա Ազոյանի հետ համատեղ։

Ցավի զգացումը մեջքի կամ պարանոցի շրջաններում շատերի համար դարձել է առօրյա ուղեկից։ Այս ցավերի ամենահաճախ հանդիպող պատճառներից է օստեոխոնդրոզը։ Չնայած այս ախտորոշումը հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, իրականում այն կարող է սկսվել նույնիսկ երիտասարդ տարիքում։ 

Այս բլոգփոստում կքննարկենք՝ ինչ է օստեոխոնդրոզը, ովքեր են ռիսկի խմբում, որոնք են հիմնական ախտանիշները, ինչ բարդություններ կարող են զարգանալ և ինչ բուժում է հնարավոր։

Ի՞նչ է օստեոխոնդրոզը։

Օստեոխոնդրոզը ողնաշարի դեգեներատիվ հիվանդություն է, որի ընթացքում տեղի է ունենում միջողնային սկավառակների, հարակից ոսկրային հյուսվածքների և հոդերի աստիճանական դեգրադացիա (քայքայում)։  Միջվողնային սկավառակների ճկունությունը կորում է, նրանք հարթվում են և ավեի վատ կլանում շարժումների ժամանակ առաջացող ցնցումները, ինչի արդյունքում կարող են ճնշվել ողնուղեղից դուրս եկող նյարդային արմատները։

Օստեոխոնդրոզը կարող է առաջանալ ողնաշարի տարբեր հատվածներում․

Ո՞ր տարիքում է առաջանում և ովքեր են ռիսկի խմբում։

Չնայած օստեոխոնդրոզը նախկինում այն համարվում էր 40-ից բարձր տարիքի մարդկանց խնդիր, այսօր այն «երիտասարդացել» է և կարող է առաջանալ նույնիսկ 20-30 տարեկանների մոտ։

Ռիսկի խմբում են․

Ախտանիշներ

Ախտանիշները տարբեր են՝ կախված այն հատվածից, որտեղ զարգանում է օստեոխոնդրոզը։

Պարանոցային օստեոխոնդրոզ՝

Կրծքային օստեոխոնդրոզ՝

Գոտկային օստեոխոնդրոզ՝

Ախտորոշում

Ախտորոշումը դրվում է՝

Հազվադեպ՝ համակարգչային տոմոգրաֆիայով (CT)։

Բուժում

Օստեոխոնդրոզի բուժումը բարդ և փուլային գործընթաց է, որը ներառում է․

1. Դեղորայքային բուժում

2. Ֆիզիոթերապիա

3. Բուժական ֆիզկուլտուրա և վարժություններ

4. Ողնաշարային շրջանի մերսում և մանուալ թերապիա

5. Կեցվածքի ուղղում

Հիվանդության հարաճման և ողնաշարային ճողվածքների առաջացման դեպքում կարող է անհրաժեշտ լինել վիրաբուժական միջամտություն։

Հնարավոր բարդություններ

Վեգետատիվ-անոթային դիստոնիա (հատկապես՝ պարանոցային ձևի դեպքում)

Ի՞նչ է պետք իմանալ պացիենտին․

Ամփոփում

Օստեոխոնդրոզը լուրջ, սակայն կառավարելի հիվանդություն է, եթե պացիենտը տեղեկացված է, հետևողական է և խուսափում է ռիսկային գործոններից։ Ճիշտ մոտեցմամբ հնարավոր է խուսափել բարդություններից և պահպանել կյանքի որակը։

Եթե ձեզ անհանգստացնում են ողնաշարի ցավերը, ապա ամրագրեք ձեր այցը նյարդաբան Սուսաննա Ազոյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով և խուսափեք հիվանդանոցային հերթերից։

ԿԻՍՎԵԼ՝