Առողջություն

3 days ago

Լաբիոպլաստիկա․ ի՞նչ է դա, ո՞ւմ է անհրաժեշտ և ի՞նչ պետք է իմանալ վիրահատությունից առաջ

Հոդվածը պատրաստվել է «Ամանտիս» էսթետիկ բժշկության կենտրոնի պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ համատեղ։

Լաբիոպլաստիկան սեռական փոքր շրթերի (labia minora) ձևը, չափը կամ ասիմետրիան շտկող պլաստիկ վիրահատություն է, այդ թվում՝ ծլիկի պլաստիկան։ Այն կարող է ունենալ և՛ էսթետիկ, և՛ ֆունկցիոնալ նշանակություն՝ կախված կնոջ անհատական կարիքներից։ Այս վիրահատությունը կարող են իրականացնել գինեկոլոգները և պլաստիկ վիրաբույժները։

Ո՞վ կարող է ունենալ դրա կարիքը

Լաբիոպլաստիկա կարելի է իրականացնել ինչպես կույս, այնպես էլ ծննդաբերություն ունեցած կանայք։ Պատճառները կարող են տարբեր լինել, սակայն առավել հաճախ հանդիպում են հետևյալները․

1․ Ինքնավստահության պակաս սեռական կյանքում՝ գենետիկ պատճառներով մեծացած կամ ասիմետրիկ շրթեր,

2. Ծննդաբերությունից հետո սեռական շրթերի փոփոխություն, կախվածություն կամ ձգվածություն, ինչը հանդիսանում է դիսկոմֆորտի պատճառ

3․ Վիրահատական միջամտությունից հետո առաջացած անհամաչափություն։

Ծննդաբերությունը, հատկապես՝ բնական ճանապարհով, կարող է առաջացնել սեռական շրթերի ձգում, ձևախեղում կամ վնասում։

Ինչո՞ւ է այն հաճախ անհրաժեշտ լինում ծննդաբերած կանանց

Ծննդաբերությունը, հատկապես՝ բնական ճանապարհով, կարող է առաջացնել սեռական շրթերի ձգում, ձևախեղում կամ վնասում։ Այդ փոփոխությունները երբեմն կարող են ոչ միայն տեսողական անհարմարություն ստեղծել, այլև՝

Անզգայացման ո՞ր եղանակն է օգտագործվում

Լաբիոպլաստիկայի ժամանակ հնարավոր են տարբեր անզգայացումների տեսակներ՝ կախված բժշկի մոտեցումից և պացիենտի նախընտրությունից․

Հետվիրահատական վերականգնումը

Վերականգնման ընթացքը սովորաբար հարթ է, սակայն պահանջում է հետևողականություն։

Լրիվ ապաքինումը տեղի է ունենում 4-6 շաբաթում, երբ անցնում է այտուցը։

Եթե վիրահատությունն արվել է միկրովիրաբուժական եղանակով, ապա վիրահատությունից 4 շաբաթ հետո արդեն ընդհանրապես չի երևում, որ արվել է նման վիրահատական միջամտություն։ Միկրովիրաբուժական եղանակով կատարվող վիրահատության համար կարող եք դիմել պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի մոտ։

Ե՞րբ կարելի է սեռական հարաբերություն ունենալ

Սեռական հարաբերությունից խուսափելն անհրաժեշտ է մոտավորապես 6 շաբաթ՝ ամբողջական ապաքինման ապահովման համար։ Շուտ վերսկսված ինտիմ կյանքը կարող է բերել ցավի, սպիի ձգվածության և դիսկոմֆորտի։

Հնարավոր բարդություններ

Չնայած լաբիոպլաստիկան համարվում է անվտանգ վիրահատություն, յուրաքանչյուր վիրաբուժական միջամտություն ունի որոշ ռիսկեր։ Դրանք են․

Բոլոր այս խնդիրների ռիսկը նվազում է, եթե վիրահատությունը կատարվում է փորձառու վիրաբույժի կողմից և պացիենտը խստորեն հետևում է ցուցումներին։

Ձեր վիրահատական ընթացքն առավել անվտանգ ու արդյունավետ դարձնելու նպատակով ամրագրեք Ձեր այցը պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով, ստացեք խորհրդատվություն և բարձրորակ բուժում։

Ինչ պետք է իմանալ մինչև որոշում կայացնելը

Եզրակացություն

Լաբիոպլաստիկան միայն արտաքինի փոփոխություն չէ։ Այն կարող է օգնել վերականգնել կնոջ ֆիզիկական հարմարավետությունը, ինքնավստահությունը և ինտիմ կյանքի որակը։ Եթե այն կատարվում է մասնագիտորեն, ճիշտ ցուցումներով և հոգատար մոտեցմամբ՝ արդյունքները կարող են լիովին արդարացնել սպասումները։

Ամրագրեք Ձեր այցը պլաստիկ վիրաբույժ Թեհմինե Ասատրյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով՝ կատարելով առաջին քայլը դեպի ավելի ինքնավստահ կյանք։

ԿԻՍՎԵԼ՝