Առողջություն

2 months ago

Լնդերի պլաստիկա

Լնդի ուրվագծի վերականգնման ձեր ուղեցույցը

Նյութը պատրաստվել է Dr. Bakalyan’s Perio Team-ի հետ համատեղ։

Լնդային պլաստիկայի ցուցումները

Խորհուրդ է տրվում այն պացիենտներին, ովքեր ունեն հետևյալ խնդիրները․

Լնդի ռեցեսիա (մերկացած արմատներ) և դրա հետևանքով առաջացած ատամների գերզգայունության վերացում և էսթետիկայի վերականգնում   

Լնդի գերաճ – Կարող է առաջանալ պայմանավորված գենետիկ գործոններով, կամ որպես որոշակի դեղորայքի կողմնակի էֆեկտ (Ֆենիտոին, Ցիկլոսպորին, Կալցիումական անցուղիների պաշարիչներ և այլն), ինչպես նաև որպես հետևանք լնդի երկարատև բորբոքային պրոցեսի։ 

Լնդի անհավասար ուրվագիծ – երբ լնդի ուրվագիծն ի ծնէ, կամ գերաճի հետևանքով ասիմետրիկ է։

Էսթետիկ նկատառումներ -Լնդային ժպիտի վերացում , որին հաճախ հետևում է կերամիկական վինիրների կամ պսակների տեղադրումը։

    Լնդի պլաստիկայի առավելությունները

    Բարելավում է ժպիտի էսթետիկան

    Բարելավվում է բերանի խոռոչի հիգիենան – լնդային պլաստիկայի միջոցով բերանի խոռոչում նվազում են այն վայրերը, որտեղ բակտերիաները կարող են կուտակվել, հետևաբար նվազում է լնդի բորբոքային հիվանդությունների և ատամների կարիեսի ռիսկը։

    Ինքնավստահության ավելացում – Լնդի համաչափ և գեղեցիկ ուրվագծերը կարող են լավացնել ինքնագնահատականը։

    Վերականգնողական մինիմալ շրջան – Պացիենտների մեծ մասը միջամտությունից հետո վերականգնվում են մի քանի օրվա ընթացքում՝ առանց բարդությունների։

    Լնդի ռեցեսիա

    Լնդի ռեցեսիան լնդեզրի գագաթային ուղղությամբ տեղաշարժն է (որպես արդյունք մերկանում են արմատները), որը կարող է լինել տարբեր պատճառներով: Դրանք են.

    ա) Կոպիտ և տրավմատիկ խոզանակելը։

    բ) Պերիօդոնտիտը (արմատը շրջապատող հյուսվածքների բորբոքումը) :

    գ) Սանձիկների ու մկանների բարձր կպումները:

    դ) Ատամների օրթոդոնտիկ տեղաշարժը թշային բարակ կորտիկալ ոսկրի միջով։

     ե) Լնդի ի սկբանե բարակ լինելը

    Ինչքան խոր է ռեցեսիան, այնքան դժվար է այդ հատվածի` պատշաճ մակարդակով հիգիենան իրականացնելը: Հատկապես վերին առջևի ատամների շրջանում ռեցեսիայի առաջացումը հանգեցնում է էսթետիկ խնդիրների: Ռեցեսիայով ատամները կարող են գերզգայուն լինել։

    Ռեցեսիաների (մերկացած արմատների) վերացումը պլաստիկ պերիօդոնտալ միջամտություններով

    Ռեցեսիաների վերացումը կատարվում է տեղային հյուսվածքներով կամ  դրանք տեղափոխվում են (տրանսպլանտացիա է կատարվում) բերանի խոռոչի մի հատվածից դեպի մյուսը:

    Ամփոփում

    Լնդի պլաստիկան էֆեկտիվ միջամտություն է, որի նպատակն է էսթետիկայի, լնդերի ուրվագծի և ֆունկցիայի վերականգնումը։ Այն իրականացվում է և՛ բժշկական, և՛ կոսմետիկ ցուցումներով, ապահովելով երկարաժամկետ դրական արդյունք՝ մինիմալ վերականգնողական ժամանակով։ Եթե դուք ունեք լնդերի հետ կապված կոսմետիկ կամ ֆունկցիոնալ խնդիրներ, ապա իմացեք, որ դրանք լուծելի են։

    Դիմե՛ք Dr. Bakalyan’s Perio Team-ին և ստացեք ձեր խնդիրների արագ և էֆեկտիվ լուծում։

    ԿԻՍՎԵԼ՝