Առողջություն

20 days ago

Սրտի ՄՌՏ․ այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ պացիենտին

Հոդվածը պատրաստվել է «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի հետ համատեղ։

Ի՞նչ է սրտի ՄՌՏ-ն

Սրտի ՄՌՏ-ն (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ՄՌՇ) ոչ ինվազիվ հետազոտության տեսակ է, որի միջոցով գնահատվում է սրտի կառուցվածքաֆունկցիոնալ վիճակը։ Ի տարբերություն ռենտգեն-հետազոտության և համակարգչային շերտագրության, որոնց աշխատանքի հիմքում ընկած է իոնիզացնող ճառագայթումը, ՄՌՏ-ի հիմքում հզոր մագնիսական դաշտն է, որը լիովին անվտանգ է։ ՄՌՏ-ի արդյունքում ստացվում են սրտի շատ մանրակրկիտ պատկերներ։ Այս հետազոտությունը օգնում է բժիշկ-սրտաբաններին՝ պացիենտների սրտային հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերում։

Ե՞րբ են նշանակում սրտի ՄՌՏ

Սրտի ՄՌՏ նշանակվում է, երբ բժշկին անհրաժեշտ է սրտի առվել դետալային պատկերում և գնահատում։ Ո”ր դեպքերում է դա կատարվում․

Սրտի ֆունկցիոնալ գնահատում

Սպիերի կամ վնասվածքների գնահատում

Բորբոքման ախտորոշում

Կարդիոմիոպաթիաներ (սրտամկանի հիվանդություններ)

Արյան շրջանառության անոմալիաներ և սրտի բնածին արատներ

Պերիկարդի (սիրտը շրջապատող թաղանթ) հիվանդություններ

Ուռուցքի կասկած

Անհասկանալի դեպքեր

Ինչպե՞ս է կատարվում սրտի ՄՌՏ-ն

Սրտի ՄՌՏ-ն անվտանգ և ոչ ինվազիվ պրոցեդուրա է: Ահա, թե ինչպես է այն սովորաբար ընթանում.

  1. Նախապատրաստում սկանավորումից առաջ
  2. Հարցաթերթիկ –  Ձեզ կհարցնեն մետաղական իմպլանտների, սրտի ռիթմավարների , ալերգիաների կամ կլաուստրոֆոբիայի առկայության մասին:
  3. Կոնտրաստ – եթե Ձեզ հետազոտությունը հետազոտությունը նշանակել են կոնտրաստ նյութի ներարկմամբ, ապա Ձեր երակում նախորոք կտեղադրվի կաթետեր` կոնտրաստ նյութի  ներարկման համար
  4. Կրծքավանդակի սափրում (տղամարդկանց դեպքում)

Հետազոտության ընթացքը

Կրծքավանդակի վրա փակցվում են հատուկ էլեկտրոդները սրտի ռիթմի գնահատման համար և դրվում է հատուկ սենսոր՝ սրտի հստակ պատկերներ ստանալու համար

Հետազոտության ընթացքում ՄՌՏ սարքը բարձր ձայներ է արձակում, ուստի ձեզ կտրամադրվեն ականջակալներ։

Արդյունքները պատրաստ են լինում մի քանի օրից, քանի որ բժիշկ-ռադիոլոգին ժամանակ է անհրաժեշտ նկարների մանրամասն վերլուծության համար։

Կարևոր դիտարկումներ պացիենտների համար

  1. Կլաուստրոֆոբիա – Եթե դուք ունեք վախ փակ տարածություններից, ապա տեղեկացրեք դրա մասին ձեր բժշկին։ Նման դեպքում հնարավոր է կարիք լինի կիրառել թեթև հանգստացնող դեղորայք՝ հետազոտության հարթ ընթացքն ապահովելու համար։ Կլաուստրաֆոբիայի ծանր դեպքերում հետազոտությունը կատարում են դեղորայքային քնի`սեդացիայի միջոցով։
  2. Մետաղական իմպլանտներ և սարքավորումներ – տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք իմպլանտներ, սարքեր կամ մետաղական բեկորներ ձեր մարմնում, քանի որ դրանք զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ և դրանց որոշակի տեսակների առկայությունը հանդիսանում է ՄՌՏ հետազոտության հակացուցում։
  3. Ալերգիաներ և երիկամային անբավարարություն – Եթե ունեք երիկամների հետ կապված որևէ հիվանդություն կամ ալերգիկ եք, ապա անպայման տեղեկացրեք ձեր բժշկին դրա մասին։
  4. Հղիություն – ՄՌՏ հետազոտությունը լիովին անվտանգ է հղիների համար, սակայն սովորաբար խուսափում են այն հղիության առաջին եռամսյակում կատարելուց, եթե իհարկե չկա հսկող բժշկի ցուցում։

Սրտի ՄՌՏ-ն և հետազոտման այլ մեթոդները

Ու՞մ դիմել

Սրտի ՄՌՏ-ն կարևորագույն հետազոտություն է և խիստ կարևոր է դիմել վստահելի մասնագետի։ Ամրագրեք ձեր հետազոտությունը ՄԻԲՍ բժշկական կենտրոնում և ստացեք վստահելի արդյունքներ, որոնք խիստ կարևոր են ձեր հետագա ախտորոշման ու բուժման համար։

Ամփոփում

Սրտի ՄՌՏ-ն բացառիկ հետազոտություն է, որն անհրաժեշտ է սրտային հիվանդությունների ախտորոշման և բուժման ճիշտ մարտավարության ընտրության համար։ Այն հանդիսանում է անփոխարինելի միջոց սրտային բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման համար։

ԿԻՍՎԵԼ՝