Առողջություն

1 month ago

Վերտիգո․ պատճառները, ուղեկցող ախտանիշները, բարդությունները, ու՞մ դիմել

Վերտիգո

Նյութը պատրաստվել է Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան Տաթևիկ Փխրիկյանի և նյարդաբան Սուսաննա Ազոյանի հետ համատեղ։

Վերտիգոն մի վիճակ է, որը բնորոշվում է ձեր կամ ձեր շրջապատի առարկաների թվացյալ պտտվելու զգացողությամբ, այն դեպքում, երբ դուք և ձեր շրջապատը չեք շարժվում։ Այն հաճախ շփոթում են սովորական գլխապտույտի հետ, սակայն վերտիգոն կայուն ախտաբանական վիճակ է և կարող է էականորեն ազդել կյանքի որակի վրա։ Այս բլոգում կարող եք կարդալ, թե ի՞նչ է վերտիգոն, ի՞նչ ախտանիշներով է այն ուղկեցվում, ե՞րբ է անհրաժեշտ խորհրդակցել նյարդաբանի և քիթ-կոկորդ-ականջաբանի հետ (ԼՕՌ) և թե ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ չբուժվելու դեպքում։

Ի՞նչ է վերտիգոն

Վերտիգոն ոչ թե բուն հիվանդությունն է, այլ ախտանիշ, որը կարող է առաջանալ ներքին ականջի կամ գլխուղեղի ախտահարումների դեպքում։ Ներքին ականջն ու գլխուղեղը հավասարակշռության համար պատասխանատու օրգաններն են։ Վերտիգոն կարող է լինել կարճատև կամ քրոնիկ, կախված իր առաջացման պատճառից և կարող է թեթև դիսկոմֆորտից մինչև կյանքի որակի զգալի անկման պատճառ դառնալ։

Վերտիգոյի հաճախակի հանդիպող պատճառները

Ներքին ականջի ախտահարումներ

Նյարդաբանական պատճառներ

Այլ պատճառներ

Վերտիգոյին ուղեկցող ախտանիշներ

Վերտիգոյին ուղեկցող ախտանիշները կարող են փոփոխվել, սակայն առավել հաճախ հանդիպում են․

Ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի

Չնայած անցողիկ գլխապտույտը միշտ չէ, որ անհանգստանալու առիթ է, կայուն և հաճախակի կրկնվող ծանր գլխապտույտը պետք չէ անտեսել։ Ահա նյարդաբանին և քիթ-կոկորդ-ականջաբանին դիմելու պատճառները․

Ամրագրեք ձեր այցը Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան Տաթևիկ Փխրիկյանի և նյարդաբան Սուսաննա Ազոյանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով և խուսափեք հիվանդանոցային հերթերից։

1․ Նյարդաբան

-Եթե ձեզ մոտ վերտիգոն ուղեկցվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են ծանր գլխացավը, թուլությունը, խոսքի խանգարումը կամ քայլելու դժվարացումը, ապա դա կարող է նյարդաբանական այնպիսի խնդրի մասին վկայել, ինչպիսիք են գլխուղեղի ինսուլտը կամ բազմակի սկլերոզը։

-Նյարդաբանը կարող է նշանակել որոշակի հետազոտություններ, ինչպիսիք են գլխուղեղի ՀՇ-ն և ՄՌՇ-ն (ԿՏ, ՄՌՏ), ծանր ախտահարումները բացառելու համար

2․ Քիթ-կոկորդ-ականջաբան (ԼՕՌ)

-Քիթ-կոկորդ-ականջաբանները մազնագիտանում են ականջի և հավասարակշռության օրգանի ախտահարումների հարցում։ Նրանք կարող են ախտորոշել այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են բարորակ պարոքսիզմալ դիրքային վերտիգոն, Մենյերի հիվանդությունը, լաբիրինթիտը, կիրառելով հետազոտության այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են էլեկտրանիստագմոմետրիան կամ աուդիոմետրիան։

-Նրանք կարող են առաջարկել բուժման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք ենք են ռեպոզիցիայի հնարքները բարորակ պարոքսիզմալ դիրքային վերտիգոյի դեպքում կամ դեղորայքային բուժումը՝ ականջի ախտահարման հետ կապված վերտիգոյի դեպքում։

Վերտիգոն չբուժելու դեպքում հնարավոր բարդություններն են

Եթե վերտիգոն թողնեք առանց բուժման, ապա այն կարող է հանգեցնել․

1․ Վայր ընկնելու ռիսկի մեծացման

Հավասարակշռության խանգարումը կարող է հանգեցնել այնպիսի պատահարների, ինչպիսիք են վայր ընկնելւ, որը, հատկապես մեծահասակների դեպքում, կարող է հանգեցնել կոտրվածքների և ծանր վնասվածքների։

2․ Հիմքում ընկած պատճառի վատթարացում

Ինսուլտներն ու ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք կարող են ընկած լինել վերտիգոյի հիմքում, առանց բուժման մնալու դեպքում կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։

3. Կյանքի որակի անկում

Քրոնիկ վերտիգոն կարող է բարդացնել ամենօրյա ակտիվությունները, ինչպիսիք են քայլելը, մեքենա վարելը կամ աշխատելը։ Այն կարող է նաև հանգեցնել տրամադրության անկման և դեպրեսիայի

Ախտորոշումն ու բուժման տարբերակները

Բժիշկները կիրառում են բազմաթիվ մեթոդներ վերտիգոյի ախտորոշման և բուժման համար, ներառյալ․

Բուժումը կախված է հիմքում ընկած պատճառից և կարող է ներառել հետևյալ մեթոդները․

1. Դեղորայքային բուժում

2. Ֆիզիակալ թերապիա

Վեստիբուլյար վերականգնողական թերապիան օգնում է կոմպենսացնել հավասարակշռության խանգարումները

3. Վիրահատական միջամտություն

Որոշ դեպքերում հնարավոր է անհրաժեշտ լինի կատարել վիրահատական միջամտություն, ինչպիսիք են Մենյերի հիվանդության ծանր ընթացքը կամ ներքին ականջի կառուցվածքային խանգարումները

Ապրելակերպի փոփոխությունները վերտիգոյի դեպքում

Ամփոփում

Վերտիգոն կարող է հուշել լուրջ առողջական խնդիրների մասին։ Այն հաճախ բուժելի է։ Նյարդաբանի և քիթ-կոկորդ-ականջաբանի հետ խորհրդատվությունը ճշգրիտ ախտորոշման և բուժման առաջին և ամենակարևոր քայլն է։

Եթե ձեզ մոտ առկա են կրկնվող ու համառ գլխապտույտներ, ապա մի՛ ձգձգեք, ամրագրեք ձեր այցը Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան Տաթևիկ Փխրիկյանի և նյարդաբան Սուսաննա Ազոյանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով։

ԿԻՍՎԵԼ՝