Առողջություն

1 month ago

Ի՞նչ է Հարթաթաթությունը: Ախտորոշումը, Բարդությունները և Բուժման Մեթոդները

Նյութը պատրաստվել է օրթոպեդ-վնասվածքաբան Խորեն Ալեքսանյանի հետ համատեղ։

Հարթաթաթությունը տարածված խնդիր է, որը կարող է հանգեցնել կյանքի որակի անկման։ Եթե դրա հետևանքով առաջանում են ցավեր և բորբոքում, ապա անհրաժեշտ է բուժել խնդիրը առկա մեթոդների միջոցով, որոնցից է նաև վիրահատական բուժումը։ 

Այս հոդվածում կգտնեք հարթաթաթության առաջացման հիմնական պատճառները, հնարավոր բարդություններն ու բուժման մեթոդները։

Ի՞նչ է Հարթաթաթությունը

Հարթաթաթությունը հանդիսանում է ոտնաթաթի ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը։ Ոտնաթաթի բնական կամարն իջնում է կամ անհետանում և ներբանի ամբողջ մակերեսով դիպչում հատակին։

Հարթաթաթությունը հանդիսանում է ոտնաթաթի բիոմխանիկայի խախտում, նվազում կամ վերանում է ոտնաթաթի ամենակարևոր ֆունկցիաներից մեկը՝ ամորտիզացիան: Դա բացասաբար ազդում է քայլվածքի վրա: Այս ամենի արդյունքում կարող են առաջանալ սրունք-թաթային հոդերում ցավեր, հոգնածություն, մարդը դժվարանում է երկար քայլել, վազել, անգամ նկարագրված են ողնաշարի խնդիրներ կապված հարթաթաթության հետ:

Ովքե՞ր Կարող են ՈՒնենալ Այս Խնդիրը

Հարթաթաթություն կարող են ունենալ ցանկացած տարիքային խմբի մարդիկ։ Որոշ մարդկանց մոտ այն բնածին է, իսկ մյուսների մոտ առաջանում է կյանքի ընթացքում՝ ջլերի և կապանների թուլացման հետևանքով։ Ռիսկի գործոններից են․ ժառանգական նախատրամադրվածությունը, ճարպակալումը, շաքարային դիաբետը, արթրիտը, ոտնաթաթի վնասվածքները։

Ինչպե՞ս է Ախտորոշվում Հարթաթաթությունը

Հարթաթաթությունը կարող է ախտորոշվել ֆիզիկական զննման ժամանակ, ինչպես նաև բժշկական պատկերավորման տարբեր մեթոդների միջոցով։ Զննության ընթացքում օրթոպեդը ստուգում է ոտքերի կառուցվածը, դիտում ներբանի կորությունը քայլելիս և կանգնած ժամանակ։ Ոտնաթաթերի ռենտգենտ և մագինսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՏ), թույլ են տալիս գնահատել ոտնաթաթի ոսկրային կառուցվածքն ու փափուկ հյուսվածքները։

Հարթաթաթության ախտորոշման պարզ մեթոդ է թաց ոտնաթաթի մեթոդը։ Թրջեք ձեր ոտնաթաթը և դրեք հարթ մակերեսին՝ օրինակ թղթի վրա։ Եթե ոտնահետքն ամբողջական է, ապա ոտնաթաթի կամարը փոքր է, կամ բացակայում է ընհանրապես։

Հնարավոր Բարդություններ

Հարթաթաթություն ունեցող որոշ մարդիկ կարող են ընդհանրապես ախտանիշներ չունենալ, սակայն մյուսների դեպքում կարող են առաջանալ մի շարք բարդություններ, որոնք կապված են մարմնի մեխանիկայի խանգարման հետ։ Այդ բարդություններից են․

Հարթաթաթության Բուժման Մեթոդները

Բուժման մեթոդները տարբեր են և կախված են հարթաթաթության ծանրությունից և ախատնիշներից։ Առավել տարածված մեթոդներն են․

  1. Հատուկ օրթոպեդիկ կոշիկներ-Հատուկ կոշիկներ կրելը, որոնք աջակցում են ոտնաթաթի կամարի կորությանը, կարող է մեղմացնել ցավերը։
  2. Ֆիզիկական վարժություններ-Ֆիզիկական վարժությունները հանգեցնում են ոտքերի մկանների ուժեղացմանը, մեծացնում ճկունությունը և նպաստում ոտնաթաթի կամարի կայունացմանը։ Աքիլեսյան ջլի և սրունքի մկանների ուժեղացումը կարող է նպաստել դրանց լարվածության նվազմանն ու ցավերի թուլացմանը։
  3. Ցավի կառավարում-Ցավազրկողներն ու հակաբորբոքային դեղորայքը, ինչպես նաև սառեցնող միջոցները կարող են նվազեցնել բորբոքումն ու ցավերը։
  4. Ապրելակերպի փոփոխություններ-Մարմնի քաշի նորմայի սահմաններում պահպանելը նվազեցնում է լարվածությունը ոտնաթաթերի վրա։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից խուսափելը ևս կարող է դրական ազդեցություն ունենալ։
  5. Վիրահատություն
    Վիրահատությունը վերջնական լուծումն է, այն դեպքերում, երբ բուժման այլ տարբերակներն անարդյունավետ են։ Ներկայումս գոյություն ունեն վիրահատության մինիմալ-ինվազիվ եղանակներ, որոնք կրառվում են նաև ՀՀ-ում։ Նաիրի ԲԿ-ի Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնում հարթաթաթության վիրահատական բուժումը կատարվում է մինիմալ-ինվազիվ եղանակով՝ ընդամենը 10-12 րոպեում՝ յուրաքանչյուր ոտքի համար։

Ե՞րբ Դիմել Բժշկի

Հարթաթաթություն ունեցող պացիենտները պետք է դիմեն բժշկի՝ հետևյալ ախտանիշներից մեկի կամ մի քանիսի առաջացման դեպքում․

  1. Ցավ և այտուցվածություն – Ոտնաթաթերի, սրունքների և ծնկների մշտական ցավ
  2. Այտուցվածություն – Ոտնաթաթերի տեսանելի այտուցվածույթյունը կարող է հանգեցնել քայլելու դժվարեցմանը, Աքիլեսյան ջլի լարվածությանն ու դիսֆունկցիային, հետևաբար անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն։
  3. Շարժունակության սահմանափակում-Եթե հարթաթաթությունը հանգեցնում է շարժունակության սահամանափակման ապա անհրաժեշտ է դիմել բժշկի։
  4. Ախտանիշների վատթարացում – Եթե ախտանիշները շարունակաբար վատթարանում են, ապա պետք է դիմել բժշկի՝ հնարավոր դեգեներատիվ փոփոխությունների ախտորոշման և բուժման նպատակով։
  5. Հարթաթաթություն ունեցող երեխաների զարգացմանը հետևելու համար – Եթե հարթաթաթություն ունեցող երեխան դժվարանում է քայլել և նշում է ոտնաթաթերի ցավ, ապա անհրաժեշտ է գտնվել մանկաբույժի հսկողության ներքո՝ երեխայի բնականոն զարգացմանը հետևելու նպատակով։

Եթե ունեք վերը նշված ախտանիշները, ապա ամրագրեք Ձեր այցը օրթոպեդ-վնասվածքաբան Խորեն Ալեքսանյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով։ Նաիրի ԲԿ-ի Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնում հարթաթաթության վիրահատական բուժումը կատարվում է մինիմալ-ինվազիվ եղանակով՝ ընդամենը 10-12 րոպեում՝ յուրաքանչյուր ոտքի համար։

ԿԻՍՎԵԼ՝