Հեմոդիալիզ – Ի՞նչ է այն։ Ու՞մ է ցուցված։ Ի՞նչ բարդություններ ունի և ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ հեմոդիալիզից հրաժարվելու դեպքում
Ամրագրեք ձեր այցը բժիշկ-երիկամաբան (նեֆրոլոգ) Մանյա Աշոտի Քարամյանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով։
Հեմոդիալիզը (դիալիզ) երիկամային անբավարարություն ունեցող մարդկանց համար բուժման շատ կարևոր մեթոդ է։ Երբ երիկամներն ի վիճակի չեն այլևս ադեկվատ կերպով ֆիլտրել նյութափոխանակության արգասիքներն ու հեռացնել օրգանիզմից ավելորդ հեղուկը, հեմոդիալիզն իր վրա է վերցնում այդ դերը։ Այս բլոգում մենք կբացահայտենք թե ի՞նչ է հեմոդիալիզը, ինչու՞ է այն անհրաժեշտ պացիենտներին, դրա հնարավոր բարդությունները և հեմոցիալիզից հրաժարվելու ռիսկերն ու հետևանքները։
Ի՞նչ է հեմոդիալիզը
Հեմոդիալիզը բժշկական միջամտություն է, որը կրկնօրինակում է առողջ երիկամների ֆունկցիան՝ հեռացնելով նյութափոխանակության արգասիքները, տոքսինները, հեղուկների ավելորդ քանակը արյունից։ Այս միջամտությունը կենսական նշանակություն ունի այն մարդկան համար, ում երիկամները չեն կարողանում լիարժեք կատարել իրենց ֆունկցիան։
Ինչու՞ է որոշ պացիենտների ցուցված հեմոդիալիզ
Պացիենտներին տարբեր պատճառներով է ցուցված լինում ենթարկվել հեմոդիալիզի։ Ամենատարածված պատճառը վերջին փուլի երիկամային անբավարարությունն է: Այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, աուտոիմուն հիվանդությունները (Օր․՝ պարբերական հիվանդություն) և գենետիկ խանգարումները կարող են հանգեցնել երիկամների վնասման։ Երբ երիկամները չեն կարողանում կատարել իրենց ֆունկցիան, օրգանիզմում կուտակվում են վնասակար նյութեր, որոնք հանգեցնում են լրջագույն բացասական հետևանքների ու բարդությունների։
Ի՞նչ է արտերիովենոզ (զարկերակ-երակային) խուղակը
Զարկերակ-երակային խուղակը վիրաբուժական եղանակով ստեղծվող կապ է զարկերակի և երակի միջև, որը հիմնականում ստեղծվում է վերին վերջույթների վրա։ Այս անոթային մուտքը խիստ կարևոր է հեմոդիալիզի իրականացման համար։ Դիալիզի ժամանակ արյունը դուրս է գալիս օրգանիզմից այդ խուղակի միջոցով, ֆիլտրվում է դիալիզի ապարատում, որտեղ հեռացվում են տոքսինները, և վերադառնում է մարմին։ Զարկերակ-երակային խուղակը հնարավորություն է տալիս էֆեկտիվորեն հանել արյունն օրգանիզմից և նորից վերադարձնել այն։
Ինչի՞ համար է անհրաժեշտ զարկերակ-երակային խուղակը
Զարկերակ-երակային խուղակներն առավել նախընտրելի են մնացած անոթային մուտքերից, քանի որ ծառայում են երկար ժամանակ և ունեն ինֆեկցման առավել ցածր ռիսկ։ Նրանք ապահովում են արյան մեծաքանակ հոսք, որն ապահովում է էֆեկտիվ դիալիզ։ Զարկերակ-երակային խուղակները նաև ժամանակի ընթացքում հանգեցնում են տվյալ երակի պատերի կազմափոխում, որը հեշտացնում է դիալիզի հաջորդ սեանսները։
Հեմոդիալիզի հնարավոր բարդությունները
Իհարկե հեմոդիալիզը հանդիսանում է մի միջամտություն, որը կրիտիկական նշանակություն ունի որոշակի խումբ հիվանդների կյանքի համար, սակայն այն ունի պոտենցիալ բարդություններ, որոնց մասին պացիենտները պետք է լինեն տեղեկացված։ Դրանք են․
- Ինֆեկցիա
- Զարկերակային ճնշման անկում
- Մկանային կծկումներ
- Անեմիա
Դիալիզից հրաժարվելու հետևանքները
Հրաժարվելը հեմոդիալիզից, երբ այն ցուցված է, ունի մի շարք կարևոր հետևանքներ։ Դրանք են․
- Տոքսինների կուտակում – Առանց դիալիզի, նյութափոխանակության վնասակար արգասիքները և ավելորդ հեղուկը կուտակվում են օրգանիզմում, հանգեցնելով այնպիսի ծանր բարդությունների, ինչպիսին են թոքերի այտուցն ու շնչական անբավարարությունը։
- Էլեկտրոլիտային անբավարարություն – Երիկամները խիստ կարևոր նշանակություն ունեն օրգանիզմում էլեկտրոլիտների քանակը կարգավորելու համար։ Դրանց ավելորդ քանակը կարող է հանգեցնել մի շարք կյանքին սպառնացող բարդությունների, ինպիսիք են առիթմիաներն ու սրտի կանգը։
- Ուրեմիա – Ուրեմիան նյութափախանակության վնասակար արգասիք միզանյութի կուտակումն է արյան մեջ, որի հետևանքով առաջանում է սրտխառնոց, փսխում և կոմա։
Ամփոփում
Հեմոդիալիզը խաղում է կրիտիկական դեր այն մարդկանց կյանքում, որոնց մոտ առաջացել է երիկամային անբավարարություն։ Այն ունի կենսական նշանակություն, քանի որ հեռացնելով նյութափոխանակության վնասակար արգասիքներն ու հեղուկի ավելորդ քանակը, հնարավորություն է տալիս ապրել։