veneers
Վինիրների տեսակները և առավելությունները
Նյութը պատրաստվել է օրթոպեդ-ստոմատոլոգ Լիլիթ Ավետիսյանի հետ համատեղ։
Ի՞նչ է վինիրը
Վինիրները պոպուլյար կոսմետիկ ստոմատոլոգիական միջոց են, որոնց միջոցով վերականգնվում է պացիենտների գեղեցիկ ժպիտը։ Այս բարակ (0․2-0․3մմ) թաղանթները պատրաստվում են անհատական սկզբունքով և ամրացվում են ատամների առաջային մակերեսին՝ լուծելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ատամների գույնի փոփոխությունները, եզրերի մաշվածությունը, անհարթությունը, ատամների միջև առկա ճեղքերը։
Վինիրների տեսակները
-Լյումինիրներ
-Կերամիկական վինիրներ
-Կոմպոզիտային վինիրներ
Վինիրների տեղադրումը
Վինիրների տեղադրումը բաղկացած է մի քանի պարզ քայլերից։ Նախ ստոմատոլոգը հղկում է ատամները՝ հեռացնելով էմալի շատ բարակ շերտ՝ 0․2-0․4մմ, ապահովելու համար վինիրների ճիշտ տեղադրումը։ Այնուհետև հատուկ մեթոդով վերցվում են հղկված ատամների չափսերը, որպեսզի ստեղծվելիք վինիրները համապատասխանեն դրանց։ Բժիշկը պացիենտի հետ քննարկում է վինիրների նախընտրելի գույնը, չափերը, ուրվագիծը և այլն։ Վինիրների տեղադրումից հետո պացիենտի ժպիտն արմատապես փոխվում է՝ դառնալով կատարյալ։
Վինիրների առավելություններից են․
- Ունեն բնական տեսք
- Ծառայում են տարիներ շարունակ
- ժամանակի ընթացքում չեն կորցնում էսթետիկ հատկությունները
Պետք է հաշվի առնել, որ վինիրների տեղադրումն ունի նաև բուժական հիմնավորում՝ հետևյալ դեպքերում․
- Ներվազրկման հետևանքով խիստ գունափոխված ատամներ
- Էմալի էրոզիաներ
- Մի շարք դեղեր (օրինակ տետրացիկլինային հակաբիոտիկներ) ընդունելու հետևանքով առաջացած վարդագույն ատամներ
- Կծվածքի թեթև շեղումներ, որոնք պացիենտը չի ցանկանում շտկել բրեկետների միջոցով
Վինիրների խնամքի մասին
Վինիրների ճիշտ խնամքը խիստ կարևոր է դրանց լավագույն տեսքը պահպանելու և երկարակեցության համար։ Վինիրներն ամուր են, սակայն ո՛չ անխոցելի, հետևաբար խիստ կարևոր է պահպանել բերանի խոռոչի պատշաճ հիգիենա, որը ներառում է օրական 2 անգամ ատամները լվանալը, հատկապես ուշադրություն դարձնելով վինիրների շուրջ գտնվող լնդային հատվածներին։ Կարմիր գինու, սուրճի և թեյի օգտագործման նվազեցումը ևս ունի բարերար ազդեցություն վինիրների պահպանման վրա։ Կարևոր է պարբերաբար դիմել ատամնաբույժի՝ պրոֆիլակտիկ զննումների, ինչպես նաև բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենայի նպատակով։
Խորհրդատվություն Doctor Yan-ի միջոցով
Խորհրադատվության համար կարող եք գրանցվել օրթոպեդ-ստոմատոլոգ Լիլիթ Ավետիսյանի մոտ՝ Doctor Yan հավելվածի միջոցով։
Հաճախակի տրվող հարցեր
1․ Արդյոք վինիրները վնասու՞մ են ատամի էմալը․
Վինիրների տեղադրման անհրաժեշտ է հղկել ատամների էմալը, սակայն դա կատարվում է մինիմալ չափով՝ ուշադիր կերպով հսկելով կատարվող միջամտության ծավալը։ Այս պրոցեսն անդարձելի է, քանի որ էմալն այլևս չի աճում։ Սովորաբար հղկվում է էմալի 0․3-0․5 մմ հաստություն։ Դեպքերի մեծ մասում հղկումն այնքան մինիմալ է, որ չի ազդում ատամի ընդհանուր վիճակի և ամրության վրա։ Տեղադրումից հետո վինիրներն իրենք ծառայում են որպես պաշտպանական շերտ։
2․ Որքա՞ն ժամանակ են ծառայում վինիրները
Վինիրները ծառայում են մոտ 10-15 տարի, սակայն ճիշտ խնամքի դեպքում կարող են ծառայել ավելի երկար։ Վինիրների «կյանքի» տևողությունը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում թե ինչ նյութից են դրանք պատրաստված, արդյո՞ք կանոնավոր կերպով կատարվում է բերանի խոռոչի ճիշտ հիգիենա (խոզանակում, ատամնաթելի կիրառում) և այլն։ Վնասակար սովորություններից, ինչպիսին է օրինակ ատամները կրճտացնելը, ազատվելը ևս նպաստում է վինիրների «կյանքի տևողության» երկարացմանը։
3․ Արդյոք ցավո՞տ է վինիրների տեղադրումը
Ո՛չ, վինիրները տեղադրվում են տեղային անզգայացման ներքո, ինչն ապահովում է լիարժեք միջամտության լիարժեք անցավ լինելը և մինիմալի է հասցնում դիսկոմֆորտը։
4․ Ի՞նչ արժե վինիրի տեղադրումը
Վինիրի արժեքը կախված է մի շարք գործոններից և ստոմատոլոգիական կլինիկաներում կարելի է գտնել տարբեր գնային դիապազոնի վինիրների առաջարկներ։ Միջինում 1 վինիրի արժեքը տատանվում է 80․000-150․000 դրամի սահամններում։