Uncategorized

2 years ago

Կանայք, որ փոխեցին բժշկությունը

Կանանց նվիրված միամսյակի շրջանակներում ներկայացնում ենք բժշկության մեջ մեծ դեր ունեցած իգական սեռի ներկայացուցիչներին, ովքեր սեռով պայմանավորված բազմաթիվ խոչընդոտների են բախվել ու երբեմն, նույնիսկ լուրջ չեն ընկալվել։

🔸Մետռոդորա | Metrodora
Հին Հունաստանում՝ մեր թվարկության 200-400 թվականներին ապրող այս բժշկուհին համարվում է «Կանանց հիվանդությունների և բուժման մասին» գրված ամենահին բժշկական գրքի հեղինակը՝ խորքային անդրադառնալով գինեկոլոգիային։

🔸 Ջեյն Սի Ռայթ | Jane C. Wright
Առաջիններից էր, որ սկսեց զբաղվել քաղցկեղի ուսումնասիրությամբ, ինչի արդյունքում քիմիաթերապիան դարձավ հիվանդության հիմնական բուժման տարբերակներից մեկը

🔸 Գերտրուդ Էլայոն | Gertrude B.Elion
Մանկական լեյկեմիայի դեմ պայքարող դեղամիջոցի ստեղծողներից է։ Բժշկության ոլորտում Նոբելյան Մրցանակակիր է։

🔸 Գերտի Կորտի | Gerty Corti
Թվով երրորդ կինը, և առաջին ամերիկուհին, ով գիտության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել։ Նրան հաջողվեց հայտնաբերել, թե ինչպես է գլիկոգենը քայքայվում և մարմնի կողմից կրկին օգտագործվում որպես էներգիայի աղբյուր:

🔸 Մերի Ստայհեն Կալդերոն | Mary Steichen Calderone
Ամերիկացի բժշկուհի, ով զբաղվել է սեռական դաստիարակության կրթության հարցերով՝ կարևորելով հասարակական առողջության պաշտպանությունը: ԱՄՆ -ում հիմնել է Սեռական տեղեկատվական ու կրթական խորհուրդը։

🔸 Վիրջինիա Աբգար | Virginia Apgar
Անեսթեզիոլոգիայի ոլորտի առաջատարներից էր։ Հենց նա ստեղծեց Apgar Score գործիքը՝ `նորածինների առողջությունը միանգամից գնահատելու և մանկական մահացության դեպքերը նվազեցնելու համար։

Իսկ ու՞մ կառանձնացնե՛ք դուք

ԿԻՍՎԵԼ՝