Իրազեկում

3 years ago

Ջրի համաշխարհային օր

💦Դուք է՞լ եք մոռանում օրվա ընթացքում ջուր խմել։ Այսօր այդ օրն է․ մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է:

Ջուրն անհրաժեշտ է սննդանյութերն ու թթվածինը մարմնի բոլոր բջիջներին հասցնելու համար: Այն պահպանում է մարմնի ջերմաստիճանի կայունությունը և պաշտպանում է կենսական օրգանները և չափազանց կարևոր է մաշկի առողջության համար:

✅Օրական տղամարդկանց անհրաժեշտ է խմել 2,5 – 3,7 լիտր, կանանց համար՝ 2 – 2,7 լիտր ջուր։

✅Նախաճաշից 30 րոպե առաջ մի բաժակ ջուր խմելը շատ առողջարար է։

✅Ջուրը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի։

✅Քնելուց առաջ շատ ջուր խմելը կարող է այտուցներ առաջացնել։

Առո՜ղջ եղեք
Doctor Yan

ԿԻՍՎԵԼ՝