Առողջություն

3 years ago

Խորհուրդներ գաստրոէնտերոլոգից

Ստամոքսի ցավն ամենատարածված խնդիրներից է։ Դժվարամարս, միմյանց հետ անհամատեղելի, մի քանի օրվա վաղեմության սննդի ընդունումը կարող է սննդային թունավորումների կամ մարսողական համակարգի տարաբնույթ խանգարումների պատճառ դառնալ:

📍Գաստրոէնտերոլոգ, լյարդաբան Աշխեն Գյոզալյանը պատմում է, թե ինչպես է պետք սնվել ստամոքսի էրոզիա կամ խոցային հիվանդություն ունենալու դեպքում՝ խնդիրներից խուսափելու համար։

🚫Կիսատ չթողնել նշանակված բուժումը,
🚫Չօգտագործել ճարպոտ, յուղոտ, ապխտած, տապակած, սուր համեմված ուտեստներ
🚫Խուսափել գազավորված ըմպելիքներից, ալկոհոլից, ցիտրուսներից, տոմատի մածուկից, ընդեղենից, աղցաններից, կրեմային հրուշակեղեններից
Նախապատվություն տալ թարմ եփած, շոգեխաշման և ջեռեփման եղանակով պատրաստված սննդին

✅Սնվել 4-ից 5 անգամ՝ չափավոր, քիչ չափաբաժիններով և ընդմիջումներով

Առողջ եղեք💙

ԿԻՍՎԵԼ՝