Հայմորիտների, ֆրոնտիտների և մնացած հարքթային խոռոչների բուժում էնդոսկոպիկ եղանակով

Նյութը պատրաստվել է Ուիգմոր Քլինիքի դիմածնոտային վիրաբույժ Ավետ Վարդանյանի հետ համատեղ։
Վերջին տարիներին քթի և հարքթային խոռոչների բորբոքային հիվանդությունների բուժման մեջ առաջընթացը Հայաստանում կապված է էնդոսկոպիկ վիրաբուժության հետ։
Այն նվազ ինվազիվ, անվտանգ և արդյունավետ մեթոդ է, որը թույլ է տալիս բուժել ոչ միայն հայմորիտը, այլև ճակատային ծոցի բորբոքումները , էթմոիդիտը, սֆենոիդիտը և այլ հարակից խոռոչների բարդ բորբոքային, ուռուցքային ախտաբանությունները։
Քանի որ քթի խոռոչն ու հարքթային ծոցերը գտնվում են շատ կարևոր գոտում՝ ուղեղի, աչքերի, արյունատար խոշոր անոթների, նյարդերի «խաչմերուկում», բուժումը պետք է լինի ճշգրիտ, թիրախային և կառավարելի։ Այն դեպքում, երբ դասական բուժումները (անտիբիոտիկներ, հակաբորբոքայիններ, լվացումներ) չեն տալիս բավարար արդյունք, կամ բորբոքումը կրում է կրկնվող կամ բարդացած բնույթ, մասնագետները խորհուրդ են տալիս իրականացնել էնդոսկոպիկ եղանակով վիրհատություն։
Ինչ է իրենից ներկայացնում էնդոսկոպիկ եղանակով ծոցերի վիրահատությունը
Էնդոսկոպիկ վիրաբուժության ժամանակ, բժիշկը քթանցքից ներմուծում է բարակ էնդոսկոպ՝ վիդեոհամակարգով։ Այն հնարավորություն է տալիս տեսնել վիրահատական դաշտը մանրակրկիտ, իսկ վիրահատությունը իրականացնել առանց արտաքին կտրվածքների։
Այս մոտեցմամբ հնարավոր է.
- Լայնացնել բորբոքված խոռոչների բնական անցուղիները
- հեռացնել պոլիպները, թարախային կուտակումները կամ ախտաբանական հյուսվածքները
- վերականգնել օդափոխությունը և լորձային արտահոսքը
- ստեղծել պայմաններ, որպեսզի բորբոքումը չկրկնվի
Այս մեթոդը համարվում է «ոսկե ստանդարտ» քրոնիկական սինուսիտների բուժման մեջ։
Որ սինուսային հիվանդությունների դեպքում է ցուցված էնդոսկոպիկ բուժումը
- Հայմորիտ (վերին ծնոտային ծոցի բորբոքում) – երբ վարակը կամ բորբոքումը պարբերաբար կրկնվում է, խոռոչը լցվում է շատ խիտ լորձով կամ թարախով, և ստանդարտ բուժումը չի օգնում։
- Ճակատային ծոցի բորբքում(ֆրոնտիտ)– ճակատային սինուսի բորբոքումը հաճախ ուղեկցվում է ուժեղ գլխացավով, ճնշման զգացումով, և անարդյունավետ բուժման դեպքում կարող է ունենալ գլխուղեղային բարդություններ։
- Էթմոիդիտ և սֆենոիդիտ – սրանց դեպքում կարող են առաջանա աչքի, տեսողության, նյարդային խնդիրներ, գլխացավեր և այլն։
- Քթի պոլիպոզ – պոլիպները փակում են քթային անցուղիները և խոչընդոտում բնական օդափոխությանը։
- Ֆունկցիոնալ խանգարումներ – խոռոչների ելքերի նեղացում, անատոմիական թերություններ, այլ գոյացություններ որոնք խանգարում են նորմալ շնչառությանը։
Որ դեպքերում է նվազ արդյունավետ պահպանողական բուժումը
Չնայած դեղորայքային բուժումը շատ կարևոր է, կան իրավիճակներ, երբ այն չի ապահովում լիարժեք ապաքինում.
- պարբերաբար կրկնվող սինուսիտ
- երկարատև, ամիսներով շարունակվող քթային փակվածություն
- պոլիպներ
- անատոմիական խիստ նեղ անցուղիներ
- թարախային սինուսիտներ, որոնք չեն դատարկվում և այլն
Այս բոլոր դեպքերում էնդոսկոպիկ մոտեցումը թույլ է տալիս լուծել խնդրի արմատը՝ ոչ միայն դադարեցնել բորբոքումը, այլև վերականգնել խոռոչների ճիշտ ֆունկցիան։
Ինչ առավելություններ ունի էնդոսկոպիկ վիրաբուժությունը
Առանց արտաքին կտրվածքի
Վիրահատությունն իրականացվում է քթի միջով, պահելով արտաքին տեսքը։
Ցածր արյունահոսություն և նվազ տրավմատիկություն
Տեխնոլոգիան թույլ է տալիս գործել միլիմետրային ճշգրտությամբ՝ խուսափելով շրջակա կարևոր կառուցվածքների վնասումից։
Արագ վերականգնում
Պացիենտները սովորաբար վերադառնում են իրենց բնական առօրյային մի քանի օրվա ընթացքում։
Կրկնությունների նվազեցում
Քանի որ վերականգնվում է սինուսների բնական արտահոսքը, բորբոքումը կրկնվելու հավանականությունը զգալիորեն նվազում է։
Լավ տեսադաշտ վիրահատության ընթացքում
Տեսախցիկը խոշորացնում է պատկերը, ապահովելով ամբողջական վերահսկվող տեսադաշտ։
Ինչպես է ընթանում վիրահատությունը
Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ՝ կախված պացիենտի վիճակից և վիրահատության ծավալից։ Պրոցեսը տևում է միջինում 45 րոպեից մինչև 2 ժամ
Բաժանենք քայլերի՝
- Էնդոսկոպի միջոցով հայտնաբերվում է ախտահարված հատվածը։
- Բացվում կամ ընդլայնվում է բնական անցուղին, հեռացվում է պաթոլոգիական հյուսվածքը և ապահովվում է բնական օդափոխություն։
Վիրահատությունից հետո սովորաբար նշանակվում են տեղային լվացումներ, հակաբորբոքային և անհրաժեշտության դեպքում՝ հակաբիոտիկներ։ Վերականգնումը անցնում է արագ, իսկ շնչառության և ընդհանուր ինքնազգացողության բարելավումը պացիենտները զգում են արդեն առաջին շաբաթվա ընթացքում։
Արդյոք անվտանգ է էնդոսկոպիկ վիրաբուժությունը
Այո, սա համարվում է աշխարհի առաջատար վիրաբուժական մեթոդներից մեկը։
Շնորհիվ սրա հնարավոր բարդությունները խիստ ցածր են՝ տեսավերահսկման, անատոմիական ճշգրիտ գնահատման, վիրաբույժի մասնագիտական փորձի և ժամանակակից գործիքների հաշվին։
Երբ դիմել դիմածնոտային վիրաբույժի, էնդոսկոպիկ միջամտության համար
- Դժվարաշնչություն
- կրկնվող սինուսիտներ, հատկապես ատամնային ծագման սինուսիտների
- երկարատև գլխացավեր ճակատային շրջանում
- քթից թարախային արտահոսք
- հոտի կորուստ
- բերանի տհաճ հոտ, որը չի անցնում
- աչքերի շուրջ ցավ կամ ճնշման զգացում և այլ
Վաղ գնահատումը հնարավորություն է տալիս ընտրել ամենահարմար բուժումը՝ հաճախ ավելի հետևողական և քիչ ինվազիվ։
Ամփոփում
Էնդոսկոպիկ վիրաբուժությունը քթի և հարքթային խոռոչների բորբոքային հիվանդությունների ժամանակակից, անվտանգ և բարձր արդյունավետ մեթոդ է։ Այն թույլ է տալիս ոչ միայն բուժել բորբոքումը, այլև վերականգնել քթի բնական ֆունկցիան։ Պացիենտը ստանում է երկարաժամկետ արդյունք՝ առանց արտաքին սպիների և կյանքի որակի խիստ անկման։
Եթե ունեք երկարատև սինուսային գանգատներ կամ դասական բուժումները չեն օգնում, անհրաժեշտ է այցելել դիմածնոտային/ԼՕՌ մասնագետի։ Վաղ ախտորոշումն ու ճիշտ ընտրված էնդոսկոպիկ բուժումը կանխում են բարդությունները և ապահովում լիարժեք ապաքինում։
Ամրագրեք ձեր այցը դիմածնոտային վիրաբույժ Ավետ Վարդանյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում՝ առանց զանգի։