Ինչպե՞ս պաշտպանել շնչուղիները չոր ու աղտոտված օդից: Օդը խոնավացնող, մաքրող սարքերի և հիմալայան աղի լամպերի դերը այսօր

Նյութը պատրաստվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ Քրիստինե Հարությունյանի կողմից։
Վերջին տարիներին Հայաստանում տեսանելի կլիմայական փոփոխությունները, օդի չորությունն ու բարձր աղտոտվածությունը, ինչպես նաև ինտենսիվ ջեռուցման համակարգերի օգտագործումը զգալիորեն մեծացրել են վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների հաճախականությունը՝ և՛ մեծահասակների, և՛ երեխաների շրջանում։
Այս գործոնների համադրությունը հանգեցնում է՝
- քթի լորձաթաղանթի չորացման,
- ալերգիկ ռինիտի սրացման,
- հաճախակի սինուսիտների,
- կոկորդի ցավի և չոր հազի,
- կրկնվող վիրուսային վարակների։
Այս պայմաններում բնականաբար աճել է հետաքրքրությունը օդի խոնավեցնող, օդ մաքրող/ախտահանող սարքերի, ինչպես նաև աղային լամպերի ու աղային սենյակների նկատմամբ։
Ինչու՞ եմ խորհուրդ տալիս օգտագործել օդը խոնավացնող սարքերը
Խոնավացնողները ապահովում են օպտիմալ՝ 40–60% հարաբերական խոնավություն, ինչը կարևոր է վերին շնչուղիների առողջության համար։
Դրանք
- պաշտպանում են քթի ,ըմպանի,կոկորդի լորձաթաղանթը չորացումից,
- նվազեցնում են վիրուսային վարակների տարածման հավանականությունը,
- բարելավում են քունը և շնչառությունը,
- առանձնապես օգտակար են փոքրիկների, հղիների և ալերգիկ անձանց համար։
Այսօր հասանելի են նաև բազմաֆունկցիոնալ մոդելներ, որոնք ոչ միայն խոնավացնում, այլև ֆիլտրում ու ախտահանում են օդը։
Հիմալայան աղի լամպեր – բնական աջակցություն առողջ շնչառությանը
Վերջին տարիներին մեծ տարածում են գտել նաև Հիմալայան աղից պատրաստված լամպերը, որոնց օգտագործումն ունի մի շարք առավելություններ։
Դրանք՝
- նվազեցնում են սթրեսը և լարվածությունը,
- նպաստում են հանգիստ և խոր քնին,
- մեղմացնում են վերին շնչուղիների լորձաթաղանթի գրգռվածությունը,
- նվազեցնում են օդի չորությունն ու աղտոտվածությունը,
- չեն պարունակում քիմիական հավելումներ և լիովին անվտանգ են՝ հղիների համար, մանկասենյակներում օգտագործման համար։
Այս լամպերը կարող են ծառայել ոչ միայն որպես հաճելի լուսավորման աղբյուր, այլև որպես օդի որակը բարելավող բնական միջոց՝ հատկապես ձմեռային սեզոնի ընթացքում։
Ամրագրեք ձեր այցը քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ Քրիստինե Հարությունյանի մոտ՝ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում։