Առողջություն

19 hours ago

Սինուսիտ կամ ռինոսինուսիտ․ ի՞նչ է այն, որո՞նք են ախտանիշները և ու՞մ դիմել

Նյութը պատրաստվել է Շենգավիթ բժշկական կենտրոնի թերապևտ Հասմիկ Թումանյանի կողմից։

Ի՞նչ է սինուսիտը

Սինուսիտը կամ ռինոսինուսիտը քթի և հարքթային ծոցերի լորձաթաղանթի բորբոքումն է 28 օրից պակաս տևողությամբ։

Տարածվածությունը

 Ունի մեծ տարածվածություն, հատկապես տարվա ցուրտ սեզոններին,երբ ակտիվանում են շնչառական վիրուսները:  Այս հիվանդության ժամանակ  ամենից հաճախ են հանդիպում ինքնաբուժում, անտիբիոտիկների անհիմն կիրառում, որն իր անբարենպաստ ազդեցությունն է թողում հիվանդության ընթացքի վրա, ձգձգում լավացումը:

Դասակարգումը

Ռինոսինուսիտները դասակարգում ենք հետևյալ կերպ․

Կա նաև կրկնվող տեսակ, երբ 4 շաբաթից պակաս տևողությամբ ունենում ենք 4 դրվագ, որոնց միջև լինում է լիարժեք ապաքինում։

Սուր ռինոսինուսիտ

Սուր ռինոսինուսիտները լինում են չբարդացած, երբ բորբոքային պրոցեսի տարածում դեպի աչք, փափուկ հյուսվածքներ կամ  նյարդեր չի գրանցվում:

Ավելի հաճախ է հանդիպում միջին տարիքի կանանց  և մեծահասակ բնակչության մոտ (45-65 տարեկան)։

Նպաստող գործոնները

Հիմնական պատճառական գործոնը վիրուսներն են, միայն որոշ քիչ դեպքերում կարող է միանալ բակտերիալ վարակը։

Ախտանիշները

Հիմնականում հիվանդությունը սկսվում է որպես վերին շնչուղիների սուր վարակ, հարբուխ:Հետո արդեն որոշ ժամանակ անց հիվանդները գանգատվում են․

Ախտորոշումը

Ախտորոշման և բուժման համար պետք է դիմել թերապևտին կամ ընտանեկան բժշկին։

Միայն բարդությունների առաջացման կասկածի դեպքում ձեզ կուղղորդեն քիթ-կոկորդ-ականջաբանի կամ այլ մասնագետի մոտ։

Նախնական ախտորոշման համար կարիք չկա հանձնել անալիզներ, ռենտգենգրաֆիան ևս ինֆորմատիվ չէ։

Որոշ դեպքերում կարող է ցուցված լինել քթի հարակից խոռոչների ՀՇ հետազոտությունը։

Անալիզների անհրաժեշտությունը ևս որոշում է բժիշկը (հիմնականում ցուցվում են վարակի բակտերիալ բնույթը պարզելու և հակաբակտերիալ բուժման անհրաժեշտությունը որոշելու համար):

Բուժումը

Վիրուսային ծագման դեպքում հնարավոր է ինքնալավացում, թույլ է տրվում խելամիտ սպասման տակտիկա  5-6 օր: Սակայն սա որոշում է բժիշկը։

Ամրագրեք ձեր այցը Շենգավիթ բժշկական կենտրոնի թերապևտ Հասմիկ Թումանյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում։

Մանրէային ծագումը տարբերակելու համար  բժիշկը ձեզ կնշանակի որոշ անալիզներ  , ու կեզրակացնի ,թե ինչ հակաբակտերիալ բուժում է հարկավոր կոնկրետ դեպքում:

Բարդությունները

Սուր սինուսիտների ինքնաբուժումների, ինչպես նաև ուշացած դիմելիության դեպքում հնարավոր են բարդությունների առաջացում:

Բարդություններից են․

Բարդացած դեպքում կլինեն հետևյալ ախտանիշները․

Բուժման նպատակն է նվազեցնել բորբոքման ախտանիշները , լավացնել քթային շնչառությունը, կանխել բարդությունների առաջացումը:

Ամրագրեք ձեր այցը Շենգավիթ բժշկական կենտրոնի թերապևտ Հասմիկ Թումանյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում։

ԿԻՍՎԵԼ՝