Առողջություն

12 hours ago

Լակտոզայի անհանդուրժողականություն․ ի՞նչ է դա և ինչ անել

Նյութը պատրաստվել է Միքայելյան Համալսարանական Հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Լիլիթ Հարությունյանի կողմից։

Շատ մարդիկ կաթ կամ կաթնամթերք օգտագործելուց հետո ունենում են վքնածություն, գազեր կամ որովայնի ցավ և մտածում են, որ դա «նորմալ» է։ Իրականում այս գանգատների ամենատարածված պատճառներից մեկը լակտոզայի անհանդուրժողականությունն է։

Ի՞նչ է լակտոզայի անհանդուրժողականությունը

Լակտոզան կաթի մեջ պարունակվող շաքարն է։
Այն մարսելու համար մեր օրգանիզմը արտադրում է ֆերմենտ՝ լակտազ։

Եթե լակտազի քանակը քիչ է կամ բացակայում է, լակտոզան չի մարսվում ամբողջությամբ և անցնում է հաստ աղիք, որտեղ մարսվում է բակտերիաների կողմից և առաջացնում է գանգատներ։

Որքանո՞վ է տարածված

Լակտոզայի անհանդուրժողականությունը շատ տարածված է աշխարհում։
Մարդկանց մոտ 60–70%-ը կյանքի ընթացքում կարող է ունենալ այս խնդիրը։

Այն կարող է ի հայտ գալ չափահաս տարիքում, նույնիսկ եթե նախկինում կաթնամթերքը խնդիր չի առաջացրել։

Ի՞նչ ախտանիշներ կարող են լինել

Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս կաթ և կաթնամթերք պարոգնակող սնունդ օգտագործելուց հետո՝ 30 րոպեից մինչև մի քանի ժամ անց։

Ամենահաճախ հանդիպող գանգատներն են՝


• վքնածություն
• գազեր
• որովայնի ցավ
• փորլուծություն
• երբեմն՝ սրտխառնոց

Ախտանիշների ուժգնությունը կախված է՝

Սա նույնն է, ինչ կաթից ալերգիա՞ն

Ոչ։

Լակտոզայի անհանդուրժողականությունը
• մարսողական խնդիր է
• չի ներառում իմունային համակարգը

Կաթի ալերգիան
• իմունային ռեակցիա է
• կարող է առաջացնել ցան, շնչառական դժվարություն, այտուց
• առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ

Սա շատ կարևոր տարբերակում է։

Ինչպե՞ս է ախտորոշվում

Ախտորոշումը դրվում է միայն բժշկի կողմից։

Բժիշկը կարող է առաջարկել՝
• լակտոզի անտանելիության շնչական թեստ
• գենետիկ հետազոտություն

Ճիշտ ախտորոշումը թույլ է տալիս խուսափել ավելորդ սահմանափակումներից։

Պետք է ամբողջությամբ հրաժարվե՞լ կաթնային սննդամթերքից

Սովորաբար՝ ոչ

Շատ մարդիկ կարող են լավ տանել՝
• լակտոզ չպարունակող կաթնամթերք
• մածուն/հունական յոգուրտ
• կոշտ պանիրներ
• փոքր քանակներով կաթնամթերք պարունակող սնունդ

Կարևոր է հասկանալ օրգանիզմի անհատական սահմանները, ոչ թե ամբողջությամբ բացառել կաթնամթերքը։

Ե՞րբ է պարտադիր դիմել բժշկի լակտոզայի անհանդուրժողականության կասկածի դեպքում

Թեև լակտոզայի անհանդուրժողականությունը հաճախ անվտանգ և կառավարելի վիճակ է, կան իրավիճակներ, երբ ինքնուրույն սահմանափակումները բավարար չեն, և անհրաժեշտ է բժշկական մոտեցում։

 Դիմիր գաստրոէնտերոլոգի, եթե՝

Անհապաղ դիմիր բժշկի, եթե լակտոզայի հանդուրժողականության նման գանգատներին միանում են՝

• անբացատրելի քաշի կորուստ
• արյուն կամ սև գույնի կղանք
• գիշերային ցավ կամ փորլուծություն
• երկարատև (շաբաթներով) ախտանիշներ՝ առանց բարելավման
 Բժիշկը կօգնի կազմել հավասարակշռված և անվտանգ սննդակարգ։

Ամրագրեք ձեր այցը Միքայելյան Համալսարանական Հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Լիլիթ Հարությունյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում՝ առանց զանգի։

Ինչու՞ է կարևոր բժշկի դիմելը

Բժշկական խորհրդատվությունը թույլ է տալիս՝

Լակտոզայի անհանդուրժողականությունը կարելի է կառավարել, բայց ոչ ամեն փքվածություն է լակտոզայից։
Եթե գանգատները կրկնվում են, ուժեղ են կամ ունեն վերը նշված վտանգավոր նշաններ՝ բժշկի դիմելը ամենաճիշտ և անվտանգ քայլն է։

Ամփոփում

Լակտոզայի անհանդուրժողականությունը տարածված և կառավարելի խնդիր է։
Ճիշտ ախտորոշման և անհատական մոտեցման դեպքում հնարավոր է՝

Եթե կաթնային մթերքները Ձեզ անհանգստացնում են՝ մի՛ անտեսեք դա։
Ժամանակին խորհրդատվությունը ամենաճիշտ քայլն է։

ԿԻՍՎԵԼ՝