Առողջություն

12 hours ago

Ծնկահոդի ներհոդային ներարկումներ․ ինչ պետք է իմանա պացիենտը

Նյութը պատրաստվել է վնասվածքաբան-օրթոպեդ Արման Ներսիսյանի հետ համատեղ։

Ծնկի հոդի ցավերն ու բորբոքային խնդիրները բավական տարածված են, հատկապես մեծ տարիքում և/կամ ծնկահոդի մեծ ծանրաբեռնվածությունից հետո։ Դեղորայքային բուժումներն ու ֆիզիոթերապիան միշտ չէ, որ բավարար արդյունք են տալիս։ Այդ դեպքում բժիշկը կարող է առաջարկել ներհոդային ներարկումներ։ Սա ժամանակակից և արդյունավետ միջոց է՝ ուղղակիորեն հոդի մեջ ներմուծելու դեղամիջոց՝ նվազեցնելու ցավը, բորբոքումը և բարելավելու շարժունակությունը։

Ցուցումներ

Ներհոդային ներարկումները ցուցված են հետևյալ դեպքերում․

  1. Օստեոարթրիտ (արթրոզ) – ծնկի հոդի քրոնիկ մաշվածություն և ցավ։
  2. Արթրիտներ – ռևմատոիդ, պսորիազային կամ բորբոքային այլ տեսակներ։
  3. Տրավմատիկ վնասվածքներ – կապանների, մենիսկի վնասումից հետո առաջացած բորբոքում։
  4. Բարձր բեռնում կամ գերծանրաբեռնվածություն – օրինակ՝ մարզիկների մոտ։
  5. Պացիենտներ, որոնք չեն արձագանքում սովորական դեղորայքային կամ ֆիզիոթերապևտիկ բուժմանը։

Այս մեթոդը թույլ է տալիս արագ և թիրախային կերպով մեղմել ախտանիշները։

Ամրագրեք ձեր այցը վնասվածքաբան-օրթոպեդ Արման Ներսիսյանի մոտ Doctor Yan բջջային հավելվածում կամ doctoryan.am կայքում։

Հակացուցումներ

Չնայած արդյունավետությանը, որոշ դեպքերում այս միջամտությունը խորհուրդ չի տրվում․

Հակացուցումները միշտ գնահատվում են անհատապես բժշկի կողմից։

Որ դեղամիջոցներն են կիրառվում

Ներհոդային ներարկումների համար հիմնականում օգտագործվում են երեք խմբի պատրաստուկներ․

  1. Կորտիկոստերոիդներ – նվազեցնում են բորբոքումն ու ցավը, արագ ազդեցություն ունեն։ Կիրառվում են կարճաժամկետ արդյունքի համար։
  2. Հիալուրոնաթթվի պրեպարատներ – կոչվում են «հեղուկ պրոթեզներ», բարելավում են հոդի քսուկային հատկությունները, դանդաղեցնում մաշվածությունը։ Արդյունքը դրսևորվում է շաբաթների ընթացքում և տևում ամիսներ։
  3. Պլազմոթերապիա (PRP)– հիվանդի սեփական արյան թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ներարկում, որն ակտիվացնում է վերականգնողական գործընթացները։

Յուրաքանչյուր մեթոդ ընտրվում է ըստ պացիենտի տարիքի, հոդի վիճակի և ուղեկցող հիվանդությունների։

Ինչպես է կատարվում միջամտությունը

Ներհոդային ներարկումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում, տեղային անզգայացումամբ կամ առանց դրա։

Գործընթացը տևում է ընդամենը մի քանի րոպե։ Հնարավոր է միայն թեթև ցավ կամ ճնշման զգացում։

Վերականգնման ընթացք

Ներարկումից հետո կարևոր է հետևել բժիշկի խորհուրդներին․

Արդյունքը կախված է դեղամիջոցից․ կորտիկոստերոիդները գործում են գրեթե անմիջապես, իսկ հիալուրոնաթթվի կամ PRP-ի դեպքում ազդեցությունը զարգանում է աստիճանաբար։

Հնարավոր բարդություններ

Թեպետ ներարկումները համարվում են անվտանգ, երբեմն կարող են առաջանալ․

Բարդությունների ռիսկը նվազագույն է, եթե միջամտությունն իրականացվում է փորձառու բժշկի կողմից՝ ստերիլ պայմաններում։

Ինչ պետք է իմանա պացիենտը


Ամփոփում

Ծնկի հոդի ներհոդային ներարկումները ժամանակակից, արդյունավետ և համեմատաբար անվտանգ միջոց են ցավի և բորբոքման կառավարման համար։ Դրանք թույլ են տալիս երկարաձգել հոդի ակտիվ աշխատանքը, բարելավել կյանքի որակը և հետաձգել վիրահատական միջամտության անհրաժեշտությունը։ Սակայն յուրաքանչյուր դեպքում ցուցումները, հակացուցումները և դեղամիջոցի ընտրությունը պետք է որոշի միայն բժիշկը՝ պացիենտի ընդհանուր առողջական վիճակը հաշվի առնելով։

ԿԻՍՎԵԼ՝