Առողջություն

20 days ago

Հայմորիտների, ֆրոնտիտների և մնացած հարքթային խոռոչների բուժում էնդոսկոպիկ եղանակով

Նյութը պատրաստվել է Ուիգմոր Քլինիքի դիմածնոտային վիրաբույժ Ավետ Վարդանյանի հետ համատեղ։

Վերջին տարիներին քթի և հարքթային խոռոչների բորբոքային հիվանդությունների բուժման մեջ առաջընթացը Հայաստանում կապված է էնդոսկոպիկ վիրաբուժության հետ։

Այն նվազ ինվազիվ, անվտանգ և արդյունավետ մեթոդ է, որը թույլ է տալիս բուժել ոչ միայն հայմորիտը, այլև ճակատային ծոցի բորբոքումները , էթմոիդիտը, սֆենոիդիտը և այլ հարակից խոռոչների բարդ բորբոքային, ուռուցքային ախտաբանությունները։

Քանի որ քթի խոռոչն ու հարքթային ծոցերը գտնվում են շատ կարևոր գոտում՝ ուղեղի, աչքերի, արյունատար խոշոր անոթների, նյարդերի «խաչմերուկում», բուժումը պետք է լինի ճշգրիտ, թիրախային և կառավարելի։ Այն դեպքում, երբ դասական բուժումները (անտիբիոտիկներ, հակաբորբոքայիններ, լվացումներ) չեն տալիս բավարար արդյունք, կամ բորբոքումը կրում է կրկնվող կամ բարդացած բնույթ, մասնագետները խորհուրդ են տալիս իրականացնել էնդոսկոպիկ եղանակով վիրհատություն։

Ինչ է իրենից ներկայացնում էնդոսկոպիկ եղանակով ծոցերի վիրահատությունը

Էնդոսկոպիկ վիրաբուժության ժամանակ, բժիշկը քթանցքից ներմուծում է բարակ էնդոսկոպ՝ վիդեոհամակարգով։ Այն հնարավորություն է տալիս տեսնել վիրահատական դաշտը մանրակրկիտ, իսկ վիրահատությունը իրականացնել առանց արտաքին կտրվածքների։

Այս մոտեցմամբ հնարավոր է.

Այս մեթոդը համարվում է «ոսկե ստանդարտ» քրոնիկական սինուսիտների բուժման մեջ։

Որ սինուսային հիվանդությունների դեպքում է ցուցված էնդոսկոպիկ բուժումը

  1. Հայմորիտ (վերին ծնոտային ծոցի բորբոքում) – երբ վարակը կամ բորբոքումը պարբերաբար կրկնվում է, խոռոչը լցվում է շատ խիտ լորձով կամ թարախով, և ստանդարտ բուժումը չի օգնում։
  2. Ճակատային ծոցի բորբքում(ֆրոնտիտ)– ճակատային սինուսի բորբոքումը հաճախ ուղեկցվում է ուժեղ գլխացավով, ճնշման զգացումով, և անարդյունավետ բուժման դեպքում կարող է ունենալ գլխուղեղային բարդություններ։
  3. Էթմոիդիտ և սֆենոիդիտ – սրանց դեպքում կարող են առաջանա աչքի, տեսողության, նյարդային խնդիրներ, գլխացավեր և այլն։
  4. Քթի պոլիպոզ – պոլիպները փակում են քթային անցուղիները և խոչընդոտում բնական օդափոխությանը։
  5. Ֆունկցիոնալ խանգարումներ – խոռոչների ելքերի նեղացում, անատոմիական թերություններ, այլ գոյացություններ որոնք խանգարում են նորմալ շնչառությանը։

Որ դեպքերում է նվազ արդյունավետ պահպանողական բուժումը

Չնայած դեղորայքային բուժումը շատ կարևոր է, կան իրավիճակներ, երբ այն չի ապահովում լիարժեք ապաքինում.

Այս բոլոր դեպքերում էնդոսկոպիկ մոտեցումը թույլ է տալիս լուծել խնդրի արմատը՝ ոչ միայն դադարեցնել բորբոքումը, այլև վերականգնել խոռոչների ճիշտ ֆունկցիան։

Ինչ առավելություններ ունի էնդոսկոպիկ վիրաբուժությունը

Առանց արտաքին կտրվածքի
Վիրահատությունն իրականացվում է քթի միջով, պահելով արտաքին տեսքը։

Ցածր արյունահոսություն և նվազ տրավմատիկություն
Տեխնոլոգիան թույլ է տալիս գործել միլիմետրային ճշգրտությամբ՝ խուսափելով շրջակա կարևոր կառուցվածքների վնասումից։

Արագ վերականգնում
Պացիենտները սովորաբար վերադառնում են իրենց բնական առօրյային մի քանի օրվա ընթացքում։

Կրկնությունների նվազեցում
Քանի որ վերականգնվում է սինուսների բնական արտահոսքը, բորբոքումը կրկնվելու հավանականությունը զգալիորեն նվազում է։

Լավ տեսադաշտ վիրահատության ընթացքում
Տեսախցիկը խոշորացնում է պատկերը, ապահովելով ամբողջական վերահսկվող տեսադաշտ։

Ինչպես է ընթանում վիրահատությունը

Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ՝ կախված պացիենտի վիճակից և վիրահատության ծավալից։ Պրոցեսը տևում է միջինում 45 րոպեից մինչև 2 ժամ 

Բաժանենք քայլերի՝

  1. Էնդոսկոպի միջոցով հայտնաբերվում է ախտահարված հատվածը։
  2. Բացվում կամ ընդլայնվում է բնական անցուղին, հեռացվում է պաթոլոգիական հյուսվածքը և ապահովվում է բնական օդափոխություն։

Վիրահատությունից հետո սովորաբար նշանակվում են տեղային լվացումներ, հակաբորբոքային և անհրաժեշտության դեպքում՝ հակաբիոտիկներ։ Վերականգնումը անցնում է արագ, իսկ շնչառության և ընդհանուր ինքնազգացողության բարելավումը պացիենտները զգում են արդեն առաջին շաբաթվա ընթացքում։

Արդյոք անվտանգ է էնդոսկոպիկ վիրաբուժությունը

Այո, սա համարվում է աշխարհի առաջատար վիրաբուժական մեթոդներից մեկը։

Շնորհիվ սրա հնարավոր բարդությունները խիստ ցածր են՝ տեսավերահսկման, անատոմիական ճշգրիտ գնահատման, վիրաբույժի մասնագիտական փորձի և ժամանակակից գործիքների հաշվին։ 

Երբ դիմել դիմածնոտային վիրաբույժի, էնդոսկոպիկ միջամտության համար

Վաղ գնահատումը հնարավորություն է տալիս ընտրել ամենահարմար բուժումը՝ հաճախ ավելի հետևողական և քիչ ինվազիվ։

Ամփոփում

Էնդոսկոպիկ վիրաբուժությունը քթի և հարքթային խոռոչների բորբոքային հիվանդությունների ժամանակակից, անվտանգ և բարձր արդյունավետ մեթոդ է։ Այն թույլ է տալիս ոչ միայն բուժել բորբոքումը, այլև վերականգնել քթի բնական ֆունկցիան։ Պացիենտը ստանում է երկարաժամկետ արդյունք՝ առանց արտաքին սպիների և կյանքի որակի խիստ անկման։

Եթե ունեք երկարատև սինուսային գանգատներ կամ դասական բուժումները չեն օգնում, անհրաժեշտ է այցելել դիմածնոտային/ԼՕՌ մասնագետի։ Վաղ ախտորոշումն ու ճիշտ ընտրված էնդոսկոպիկ բուժումը կանխում են բարդությունները և ապահովում լիարժեք ապաքինում։

Ամրագրեք ձեր այցը դիմածնոտային վիրաբույժ Ավետ Վարդանյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում՝ առանց զանգի։

ԿԻՍՎԵԼ՝