Խռմփոցների և քնի օբստրուկտիվ ապնոէի վիրաբուժական բուժում

Նյութը պատրաստվել է Ուիգմոր Քլինիքի դիմածնոտային վիրաբույժ Ավետ Վարդանյանի հետ համատեղ։
Ինչ պետք է իմանալ լավ ու առողջ քնի և նորմալ շնչառության համար
Խռմփոցը հաճախ ընկալվում է որպես անհարմարություն, որը պարզապես խանգարում է կողքն ապրողին։ Սակայն բժշկության մեջ այն դիտվում է որպես վերին շնչառական ուղիների խցանում, որը կարող է ներառել կառուցվածքային նեղացումներ, քթանքների անանցանելիություն, լեզվի մկանների թուլություն, փափուկ քիմքի թուլացում կամ դրա ամբողջական անկում։
Երբ այս պրոցեսներն սկսում են խանգարել շնչառությանը և առաջացնել գիշերային շնչական դադարներ, արդեն խոսում ենք քնի օբստրուկտիվ ապնոէի (Obstructive Sleep Apnea, OSA) մասին՝ հիվանդություն, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ սիրտանոթային համակարգի, ուղեղի, նյութափոխանակության և կյանքի տևողության և որակի վրա։
Այդ պատճառով խռմփոցն ու քնի ապնոէն չի դիտվում որպես միայն քնի «խանգարում»։ Դա խնդիր է, որը պահանջում է մասնագիտական մոտեցում՝ այդ թվում վիրաբուժական լուծումներ։
Ինչու է առաջանում խռմփոցը և ապնոէն
Շնչուղիները նեղանում են տարբեր պատճառներով․
- քթի միջնապատի ծռում
- մեծացած քթային խեցիներ
- փափուկ քիմքի կամ լեզվակի մկանների թուլացում
- մեծացած նշագեղձեր
- մեծացած լեզվարմատային հատված
- ավելորդ քաշ և պարանոցի շրջանում ճարպային կուտակումներ
- նյարդամկանային տոնուսի նվազում քնի ընթացքում
Քնի օբստրուկտիվ ապնոէի դեպքում վերին շնչուղին, քիթըմպանային շրջանում ամբողջությամբ խցավնում է՝ առաջացնելով շնչառական դադարներ 10–30 վայրկյանով և ավելի։ Սա հանգեցնում է թթվածնային քաղցի, սրտի ռիթմի խանգարումների, հաճախակի արթնացումների և օրվա ընթացքում թուլության, հոգնածության ու գլխացավերի, որի երկարատևությամբ պայմանավարոված կարող է կյանքին վտանգ սպառնացող վիճակ դառնալ։
Բուժման մոտեցումները
Չնայած CPAP-թերապիան համարվում է առաջնային օգնություն միջին և ծանր ապնոէի դեպքում, բայց ոչ բոլոր հիվանդներն են հարմարվում այդ մեթոդին։ Սրա ժամանակ արդյունավետ է վիրահատական բուժումը, որը ուղղված է շնչուղիների բացմանը։
Վիրաբուժական մոտեցումները մեծամասամբ կատարվում են էնդոսկոպիկ կամ նվազ ինվազիվ եղանակներով, ինչը ապահովում է արագ վերականգնում և բարձր արդյունավետություն։
Քթի խոռոչի վիրաբուժություն՝ օդի ազատ հոսք ապահվելու համար
1. Քթի միջնապատի շտկում
Քթի միջնապատի ձևախախտումը խոչընդոտում է օդի բնական հոսքին և նպաստում է խռմփոցին։ Սեպտոպլաստիկայի միջոցով ուղղվում է միջնապատը՝ ազատելով օդի հոսքը։
Այս վիրահատությունը հատկապես արդյունավետ է այն հիվանդների մոտ, որոնց մոտ խռմփոցն ուղեկցվում է քթի խիստ խցանվածությամբ։
2. Քթի ստորին խեցինրի փոքրացում (Turbinate reduction)
Երբ քթի խեցիները մեծացած են, օդը դժվարությամբ է անցնում։ Նրանց փոքրացումը կատարում են ռադիոհաճախական, լազերային եղանակով կամ այլ եղանակով, առանց արտաքին կտրվածքների։
Այս միջամտությունը հաճախ իրականացվում է սեպտոպլաստիկայի հետ։
Լեզվարմատի և կոկորդի վիրաբուժական միջամտություններ
3. Ուվուլոպալատոֆարինգոպլաստիկա (UPPP)
Սա ամենատարածված վիրահատություններից է քնի օբստրուկտիվ ապնոէի բուժման համար։ Այն ներառում է՝
- փափուկ քիմքի ձգում,
- Լեզվակի վիրահատական կրճատում,
- Ըմպանի կողմնային պատերի ամրացում։
Այս միջամտության նպատակն է մեծացնել ըմպանի խոռոչը և կանխել շնչուղիների նեղացմանը քնի ընթացքում։
Հարմար է այն հիվանդների համար, որոնց մոտ նեղացումը գտնվում է հիմնականում փափուկ քիմքի և ըմպանի մակարդակում։
4. Լեզվարմատի նեղացում
Քնի օբստրուկտիվ ապնոէի որոշ դեպքերում լեզուն քնի ընթացքում սահում է դեպի հետ՝ փակելով շնչուղին։
Լեզվարմատի առաջմղման վիրահատության ընթացքում լեզվի հիմքի շրջանի մկանային զանգվածն է կրճատվում, ինչը կանխում է լեզվի հետանկումը և պահպանում շնչուղին բաց։
5. Լեզվաըմպանային նյարդի խթանում (Hypoglossal nerve stimulation)
Գերժամանակակից և բարձր տեխնոլոգիական մեթոդ է։ Տեղադրվում է փոքր խթանիչ, որը քնի ընթացքում ակտիվացնում է լեզվի նյարդը՝ պահելով այն առաջ մղված դիրքում։
Այն նախատեսված է հատկապես CPAP-ին չհարմարվող հիվանդների համար։
Նշագեղձերի վիրահատություն
6. Տոնզիլէկտոմիա
Մեծացած նշագեղձերը կարող են լուրջ մեխանիկական խոչընդոտ լինել շնչուղիներում։ Սա առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ, բայց մեծահասակների մոտ նույնպես։ Նշագեղձերի հեռացումը կարող է ամբողջությամբ վերացնել քնի օբստրուկտիվ ապնոէի ախտանիշները։
Ծնոտների օրթոգնատիկ վիրաբուժություն՝
7. Վերին և ստորին ծնոտների դիրքի ճշգրտում (MMA)
Ծանր ապնոէով հիվանդների մոտ երբեմն դեմքի ստորին հատվածը պատճառ է հանդիսանում շնչուղու նեղացման։ Այս վիրահատության ընթացքում վերին և ստորին ծնոտները առաջ դիրքիր ճշգրտում են իրականացնում և զգալիորեն լայնացնում ըմպանի տարածությունը։
Սա ամենաարդյունավետ վիրահատություններից է ծանր քնի օբստրուկտիվ ապնոէի բուժման համար և ապահովում է 85–90% դրական արդյունք։
Ովքե՞ր են վիրահատության ցուցում ունեցողները
Վիրաբուժական բուժումը ցուցված է հիվանդներին, ովքեր՝
- ունեն միջին կամ ծանր քնի օբստրուկտիվ ապնոէ,
- չեն հարմարվում CPAP-ին
- ունեն շնչուղիների հայուսվածքային նեղացումներ,
- ունեն մեծացած նշագեղձեր, կամ քթի անանցանելիություն,
- ունեն խռմփոց, որը խանգարում է քնի որակին և առաջացնում է օրվա ընթացքում հոգնածություն, գլխացավեր և դյուրագրգիռ վիճակ։
Դա պահանջում է մանրակրկիտ հետազոտություն՝ քթի էնդոսկոպիա, քնի հետազոտություն, կոկորդի և լեզվարմատի գնահատում։
Ամփոփում
Խռմփոցն ու քնի օբստրուկտիվ ապնոէն ոչ թե անվնաս գիշերային ձայներ են, այլ առողջական լուրջ խնդիրներ։ Թթվածնային քաղցը, սրտի ռիթմի խանգարումները, առավոտյան գլխացավերը, օրվա ընթացքում հոգնածությունը ցույց են տալիս, որ շնչուղիներն ամբողջությամբ չեն բացվում քնի ընթացքում։
Բուժման մեջ վիրաբուժությունը կարևոր դեր ունի, հատկապես այն հիվանդների համար, ովքեր չեն հարմարվում CPAP-ին կամ ունեն անտաոմիական փոփոխություններ՝ քթի, կոկորդի և լեզվարմատի մակարդակում։
Վիրաբույժի կողմից գնահատումը թույլ է տալիս ընտրել հենց այն մեթոդը, որն ամենից շատ համապատասխանում է հիվանդի անատոմիային և և վիճակին։ Վաղ ախտորոշումն ու ճիշտ ընտրված բուժումը ապահովում են հանգիստ քուն, առողջ շնչառություն և կյանքի որակի զգալի բարձրացում։
Ամրագրեք ձեր այցը դիմածնոտային վիրաբույժ Ավետ Վարդանյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում՝ առանց զանգի։