Առողջություն

15 days ago

WPW համախտանիշ (Wolff–Parkinson–White)

Նյութը պատրաստվել է Բեսթ Լայֆ ԲԿ-ի սրտաբան, առիթմոլոգ, էլեկտրաֆիզիոլոգ Արփի Թոփչյանի հետ համատեղ։

WPW սինդրոմը (Wolff–Parkinson–White) սրտի հաղորդչական համակարգի բնածին յուրահատկություն է, որի դեպքում նախասրտերի և փորոքների միջև առկա է լրացուցիչ հաղորդիչ ուղի։ Այս ուղին թույլ է տալիս, որ էլեկտրական ազդակը նախասրտերից փորոքներ հասնի «կարճ ճանապարհով», շրջանցելով նորմալ ֆիզիոլոգիական ուղին։
Այս երևույթը կարող է առաջացնել սրտի ռիթմի խանգարումներ՝ տախիկարդիաներ, որոնք որոշ դեպքերում լինում են անվնաս, բայց երբեմն կարող են սպառնալ առողջությանն ու կյանքին։

WPW-ն պահանջում է սրտաբանի հսկողություն, քանի որ որոշ դեպքերում կարող է առաջացնել ծանր առիթմիաներ։

Ինչպես է աշխատում սրտի հաղորդչական համակարգը և ինչն է խանգարվում WPW-ի դեպքում

Նորմալ ֆիզիոլոգիայի դեպքում սրտում էլեկտրական ազդակը առաջանում է սինուսային հանգույցում, անցնում է նախասիրտ-փորոքային (AV) հանգույցով և հասնում փորոքներ։
Նախասիրտ-փորոքային հանգույցը գործում է որպես «էլեկտրական դարպաս»՝ սահմանափակելով ազդակի արագությունը, որպեսզի սիրտը բավական ժամանակ ունենա արյունով լցվելու համար։

WPW ախտանիշի դեպքում նախասրտերի և փորոքների միջև առկա է լրացուցիչ ուղի՝ Քենթի ուղին, որը թույլ է տալիս ազդակին շրջանցել այդ «դարպասը»։ Արդյունքում կարող են առաջանալ սրտի ռիթմի մի շարք լուրջ խանգարումներ։
Այս պատճառով WPW-ն համարվում է «առիթմոգեն ենթակառուցվածք»։

Ինչպես է դրսևորվում WPW սինդրոմը

WPW ունեցող մարդիկ կարող են երկար ժամանակ չունենալ որևէ գանգատ։ Սակայն երբ առիթմիկ դրվագները սկսվում են, դրանք սովորաբար լինում են հանկարծակի և բավական անհանգստացնող։

Ամենատարածված ախտանշաններն են՝

Երեխաների և դեռահասների մոտ կարող են լինել.

Երբեմն տախիկարդիան կարող է հասնել մինչև 200–250 զարկ/րոպե։

Ի՞նչն է նպաստում առիթմիաների առաջացմանը

Տախիկարդիաները կարող են առաջանալ պայմանավորված տարբեր գործոններով՝

WPW ունեցող մարդկանց մոտ հատկապես վտանգավոր է նախասրտերի շողացումը, քանի որ լրացուցիչ ուղին թույլ է տալիս ազդակին արագ անցնել փորոքներ՝ առաջացնելով կյանքի համար վտանգավոր փորոքային առիթմիաներ։

Ինչպես է ախտորոշվում WPW սինդրոմը

WPW-ը սովորաբար հայտնաբերվում է էլեկտրասրտագրության՝ ԷՍԳ/ECG-ի միջոցով։

ECG-ին բնորոշ է՝

Եթե սրտխփոցի պարբերական դրվագներն արդեն առկա են, բժիշկը կարող է խորհուրդ տալ.

Բուժման մոտեցումներ

Բուժումը կախված է դրվագների հաճախականությունից, տևողությունից և նախապես գնահատված ռիսկից։

Դեղորայքային բուժում

Օգտագործվում են դեղեր, որոնք նվազեցնում են առիթմիկ դրվագների առաջացման հավանականությունը։
Սակայն WPW-ի դեպքում ոչ բոլոր դեղերն են անվտանգ, օրինակ՝ AV հանգույցը արգելակող դեղերի որոշ տեսակներ հակացուցված են։

Դրանով է պայմանավորված, որ ինքնաբուժումը խստիվ արգելվում է։

Աբլյացիա՝ ամենաարդյունավետ և ժամանակակից բուժումը

Կաթետերային ռադիոհաճախական աբլացիան WPW-ի բուժման «ոսկե ստանդարտն» է։
Այս դեպքում վիրաբուժական մինիմալ-ինվազիվ մեթոդներով <<այրում>> են Քենթի լրացուցիչ ուղիները։

Աբլացիայի առավելությունները.

Աբլյացիան խորհուրդ է տրվում՝

Ի՞նչ պետք է հիշի WPW ունեցող պացիենտը

Մարդիկ հաճախ տարիներ շարունակ տառապում են առիթմիկ նոպաներով, մտածելով, որ «ինքն իրեն կանցնի»։ Սակայն առիթմիկ դրվագները սովորաբար չեն անհետանում՝ ընդհակառակը, ժամանակի ընթացքում կարող են հաճախանալ։ Իսկ աբլյացիան տալիս է հնարավորություն վերադառնալ լիարժեք, անվտանգ և ակտիվ կյանքին։

Ամփոփում

WPW համախտանիշը սրտի էլեկտրական համակարգի առանձնահատկություն է, որը կարող է տարիներով «լուռ» լինել, սակայն որոշ դեպքերում դրսևորվել տախիկարդիաներով և վտանգավոր առիթմիաներով։
Ժամանակակից բուժումը՝ կաթետերային աբլացիան, թույլ է տալիս վերացնել խնդիրը բարձր արդյունավետությամբ և հիվանդին վերադարձնել կյանքի բնական ռիթմին։

Եթե ունեք սրտխփոց, արագ զարկերի հանկարծակի դրվագներ դիմեք սրտաբանի․ դա լավագույն քայլն է ձեր սրտի առողջության և երկարաժամկետ անվտանգության համար։

Ամրագրեք ձեր այցը Բեսթ Լայֆ ԲԿ-ի սրտաբան, առիթմոլոգ, էլեկտրաֆիզիոլոգ Արփի Թոփչյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ Doctoryan.am կայքում՝ առանց զանգի։

ԿԻՍՎԵԼ՝