Լակտոզայի անհանդուրժողականություն․ ի՞նչ է դա և ինչ անել

Նյութը պատրաստվել է Միքայելյան Համալսարանական Հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Լիլիթ Հարությունյանի կողմից։
Շատ մարդիկ կաթ կամ կաթնամթերք օգտագործելուց հետո ունենում են վքնածություն, գազեր կամ որովայնի ցավ և մտածում են, որ դա «նորմալ» է։ Իրականում այս գանգատների ամենատարածված պատճառներից մեկը լակտոզայի անհանդուրժողականությունն է։
Ի՞նչ է լակտոզայի անհանդուրժողականությունը
Լակտոզան կաթի մեջ պարունակվող շաքարն է։
Այն մարսելու համար մեր օրգանիզմը արտադրում է ֆերմենտ՝ լակտազ։
Եթե լակտազի քանակը քիչ է կամ բացակայում է, լակտոզան չի մարսվում ամբողջությամբ և անցնում է հաստ աղիք, որտեղ մարսվում է բակտերիաների կողմից և առաջացնում է գանգատներ։
Որքանո՞վ է տարածված
Լակտոզայի անհանդուրժողականությունը շատ տարածված է աշխարհում։
Մարդկանց մոտ 60–70%-ը կյանքի ընթացքում կարող է ունենալ այս խնդիրը։
Այն կարող է ի հայտ գալ չափահաս տարիքում, նույնիսկ եթե նախկինում կաթնամթերքը խնդիր չի առաջացրել։
Ի՞նչ ախտանիշներ կարող են լինել
Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս կաթ և կաթնամթերք պարոգնակող սնունդ օգտագործելուց հետո՝ 30 րոպեից մինչև մի քանի ժամ անց։
Ամենահաճախ հանդիպող գանգատներն են՝
• վքնածություն
• գազեր
• որովայնի ցավ
• փորլուծություն
• երբեմն՝ սրտխառնոց
Ախտանիշների ուժգնությունը կախված է՝
- Օգտագործված լակտոզայի քանակից
- Օրգանիզմի անհատական զգայունությունից
Սա նույնն է, ինչ կաթից ալերգիա՞ն
Ոչ։
Լակտոզայի անհանդուրժողականությունը
• մարսողական խնդիր է
• չի ներառում իմունային համակարգը
Կաթի ալերգիան
• իմունային ռեակցիա է
• կարող է առաջացնել ցան, շնչառական դժվարություն, այտուց
• առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ
Սա շատ կարևոր տարբերակում է։
Ինչպե՞ս է ախտորոշվում
Ախտորոշումը դրվում է միայն բժշկի կողմից։
Բժիշկը կարող է առաջարկել՝
• լակտոզի անտանելիության շնչական թեստ
• գենետիկ հետազոտություն
Ճիշտ ախտորոշումը թույլ է տալիս խուսափել ավելորդ սահմանափակումներից։
Պետք է ամբողջությամբ հրաժարվե՞լ կաթնային սննդամթերքից
Սովորաբար՝ ոչ
Շատ մարդիկ կարող են լավ տանել՝
• լակտոզ չպարունակող կաթնամթերք
• մածուն/հունական յոգուրտ
• կոշտ պանիրներ
• փոքր քանակներով կաթնամթերք պարունակող սնունդ
Կարևոր է հասկանալ օրգանիզմի անհատական սահմանները, ոչ թե ամբողջությամբ բացառել կաթնամթերքը։
Ե՞րբ է պարտադիր դիմել բժշկի լակտոզայի անհանդուրժողականության կասկածի դեպքում
Թեև լակտոզայի անհանդուրժողականությունը հաճախ անվտանգ և կառավարելի վիճակ է, կան իրավիճակներ, երբ ինքնուրույն սահմանափակումները բավարար չեն, և անհրաժեշտ է բժշկական մոտեցում։
Դիմիր գաստրոէնտերոլոգի, եթե՝
- Գանգատները հաճախ են կրկնվում և ազդում են կյանքի որակի վրա
- Ախտանիշները չեն սահմանափակվում միայն կաթնայինովՏարիքը բարձր է 45-ից
- Սննդակարգի սահմանափակումը բերում է սննդային խնդիրների
- Առկա են «կարմիր դրոշ» (red flags)
Անհապաղ դիմիր բժշկի, եթե լակտոզայի հանդուրժողականության նման գանգատներին միանում են՝
• անբացատրելի քաշի կորուստ
• արյուն կամ սև գույնի կղանք
• գիշերային ցավ կամ փորլուծություն
• երկարատև (շաբաթներով) ախտանիշներ՝ առանց բարելավման
Բժիշկը կօգնի կազմել հավասարակշռված և անվտանգ սննդակարգ։
Ամրագրեք ձեր այցը Միքայելյան Համալսարանական Հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Լիլիթ Հարությունյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում՝ առանց զանգի։
Ինչու՞ է կարևոր բժշկի դիմելը
Բժշկական խորհրդատվությունը թույլ է տալիս՝
- ճիշտ ախտորոշվել
- խուսափել ավելորդ ու խիստ սահմանափակումներից
- բացառել լուրջ հիվանդությունները
- ընտրել անհատական մոտեցում
Լակտոզայի անհանդուրժողականությունը կարելի է կառավարել, բայց ոչ ամեն փքվածություն է լակտոզայից։
Եթե գանգատները կրկնվում են, ուժեղ են կամ ունեն վերը նշված վտանգավոր նշաններ՝ բժշկի դիմելը ամենաճիշտ և անվտանգ քայլն է։
Ամփոփում
Լակտոզայի անհանդուրժողականությունը տարածված և կառավարելի խնդիր է։
Ճիշտ ախտորոշման և անհատական մոտեցման դեպքում հնարավոր է՝
- նվազեցնել գանգատները
- պահպանել հավասարակշռված սննդակարգ
- խուսափել ավելորդ սահմանափակումներից
Եթե կաթնային մթերքները Ձեզ անհանգստացնում են՝ մի՛ անտեսեք դա։
Ժամանակին խորհրդատվությունը ամենաճիշտ քայլն է։