Առողջություն

19 hours ago

Կլինիկական դեպքի նկարագրություն

Բժիշկ՝ Նելլի Մերտզանիդու
Պացիենտ՝ Կին, 25 տարեկան

Գանգատներ՝

• Տարածուն մաշկային ցան
• Անզուսպ քոր
• Ընդհանուր թուլություն
• Հոգնածության զգացողություն
• Աղիների անկանոն գործունեություն

Հիվանդության անամնեզ

Պացիենտը նախկինում բազմաթիվ անգամներ դիմել է տարբեր բուժհաստատություններ՝ վերոնշյալ գանգատներով։

Ախտորոշվել է որպես քրոնիկ սպոնտան եղնջացան։

Ստացել է սիմպտոմատիկ բուժում, որը ժամանակավորապես թեթևացրել է քորը, սակայն մաշկային ցանը շարունակել է պահպանվել։

Լաբորատոր և գործիքային հետազոտություններ

Բժիշկ Ն. Մերտզանիդուն, մանրակրկիտ ուսումնասիրելով պացիենտի պատմությունն ու կլինիկական պատկերը, նշանակել է համալիր լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է՝
• Ֆոլաթթվի մակարդակի նվազում
• Երկաթի մակարդակի զգալի անկում

Նշանակվել է համապատասխան բուժում՝ վիտամինային և երկաթի հավելումներով։

Սակայն մեկ ամիս անց կրկնակի անալիզները ցույց տվեցին ցուցանիշների հետագա նվազում։

Հետագա քայլեր

Կասկածելով ներծծման խանգարման առկայությանը՝ պացիենտն ուղղվել է գաստրոէնտերոլոգի խորհրդատվության։ Վերջինս նշանակել էր մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքում բացահայտվել է՝
• Կաթնամթերքի նկատմամբ անհանդուրժողականություն (լակտոզայի անտանելիություն)։

Բուժման արդյունքները

Կաթնամթերքը բացառելուց հետո՝
• Կարգավորվել է աղիների բնականոն գործունեությունը
• Բարելավվել է ընդհանուր ինքնազգացողությունը
• Արյան ցուցանիշներից ՝ ֆոլաթթվի և երկաթի մակարդակները բարձրացել են։

Արդյունքում՝ բարելավվել է նաև ընդհանուր վիճակը։

Եվ ամենակարևորը՝ անհետացել է եղնջացանը։ Մաշկային ցանը և քորը լիարժեք վերացել են։

Ամփոփում

Տվյալ կլինիկական դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ եղնջացանանը, քրոնիկ թուլությունը և տարբեր մաշկային ցաները կարող են ունենալ ոչ միայն ալերգիկ , այլև մարսողական համակարգի հետ կապված խորքային պատճառներ, որոնց անտեսումը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման։ Նման դեպքերում կարևոր է հիվանդի բազմակողմանի գնահատումը և համակարգային մոտեցումը։

Ամրագրեք Ձեր այցը ալերգոլոգ-իմունոլոգ Նելլի Մերտզանիդուի մոտ՝ Doctor Yan հավելվածում կամ doctoryan.am կայքում։

ԿԻՍՎԵԼ՝