Առողջություն

6 hours ago

Թոքաբորբերը երեխաների մոտ

Նյութը պատրաստվել է մանկաբույժ Անահիտ Գրիգորյանի կողմից։

Թոքաբորբը (լատ. pneumonia) հանդիսանում է թոքերի բորբոքային հիվանդություն, որը կարող է առաջանալ բակտերիալ, վիրուսային կամ ավելի հազվադեպ սնկային ախտածինների պատճառով:

Այն շարունակում է մնալ երեխաների շրջանում հիմնական հիվանդացության և մահացության պատճառներից մեկը, հատկապես մինչև 5 տարեկան երեխաների մոտ:

Ռիսկի խումբ

Թոքաբորբի ծանր ընթացքի ռիսկի խմբում են․

Նշաններ և ախտանիշներ

Ախտորոշումը

Թոքաբորբի ախտորոշումը հիմնականում հիմնված է բժշկի ֆիզիկական հետազոտության վրա։ Ախտորոշման լրացուցիչ միջոցներ կարող են լինել թոքերի ռենտգեն հետազոտությունը՝ բորբոքային պրոցեսի տեղակայմխն և ծավալի գնահատման համար, ինչպես նաև լաբորատոր հետազոտություններ, օրինակ՝ արյան ընդհանուր քննություն և C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակի չափում, անհրաժեշտության դեպքում՝ միկրոբիոլոգիական նմուշառումներ՝ ախտածնի ճշգրիտ հայտնաբերման համար:

Բուժումը

Բուժումն ուղղված է թոքաբորբի պատճառի վերացմանն ու ծանրության աստիճանին:

Բակտերիալ թոքաբորբի դեպքում նշանակվում են համապատասխան հակաբիոտիկներ՝ ըստ տարիքային ցուցումների և հնարավոր էթիոլոգիայի:

Վիրուսային թոքաբորբի դեպքում հիմնականում կիրառվում է համախտանիշային մոտեցում՝ հանգիստ, բավարար հիդրացիա և ջերմության վերահսկում:

Բարդ դեպքերում, հատկապես փոքր տարիքի երեխաների կամ ծանր շնչառական խանգարումների ժամանակ, անհրաժեշտ է հոսպիտալացում, թթվածնային աջակցություն կամ ինտենսիվ թերապիա:

Ախտորոշման և բուժման ճիշտ կազմակերպումը կարևոր է լիարժեք առողջացման և հետագայում հնարավոր բարդությունների կանխարգելման համար:

Ամրագրեք Ձեր այցը մանկաբույժ Անահիտ Գրիգորյանի մոտ Մուրացան Համալսարանական Հիվանդանոցում կամ ամրագրեք տնային այց՝ Doctor Yan հավելվածի միջոցով։

Ամփոփում

Թոքաբորբը մանկական տարիքում հաճախ հանդիպող, բայց կանխարգելելի և բուժելի հիվանդություն է: Ռիսկային խմբերում գտնվելու դեպքում բժշկական հսկողությունն ու ժամանակին ստացած բուժումը հնարավորություն են տալիս ամբողջական առողջացման և հետագա բարդությունների կանխարգելման:

Հարցերի դեպքում զանգահարեք 8507 կարճ համարով։

ԿԻՍՎԵԼ՝