Առողջություն

7 hours ago

Կարճատեսության (միոպիայի) զարգացման պատճառները

Նյութը պատրաստվել է ակնաբույժ-ռեֆրակտոլոգ, վիրաբույժ Նանա Նահապետյանի կողմից։

Կարճատեսությունը աչքի ռեֆրակցիոն խանգարում է, որի ժամանակ աչքի օպտիկական համակարգը չի կարողանում ճիշտ կերպով ֆոկուսացնել լույսը ցանցենու վրա։ Լույսային ճառագայթները հավաքվում են ցանցենուց առաջ, ինչի հետևանքով հեռավոր առարկաները երևում են աղավաղված և մշուշոտ:

Աշխարհում կարճատեսությամբ տառապում է բնակչության մոտ 22%–ը, և կանխատեսվում է, որ 2050 թ․–ին այդ թիվը կարող է հասնել ավելի քան 50%-ի։ Միոպիան համարվում է ժամանակակից աշխարհի ամենաարագ տարածվող աչքի հիվանդություններից մեկը։

Ծնողներին հաճախ հետաքրքրում է․

Ի՞նչն է առաջացնում կարճատեսությունը և արդյոք հնարավոր է կանխել այն։
Կարճատեսությունը բազմագործոն հիվանդություն է

Այն չունի մեկ պատճառ, այլ ձևավորվում է միաժամանակ մի քանի գործոնի ազդեցությամբ։

1. Ժառանգականություն

Եթե՝
• մեկ ծնողը ունի կարճատեսություն — երեխայի ռիսկը մոտ 2–3 անգամ բարձր է,
• երկու ծնողներն էլ — ռիսկը ընթանում է մինչև 6 անգամ բարձր։

2. Մոտիկ աշխատանք և ակոմոդացիոն լարվածություն

Երկար ժամանակ մոտիկից կարդալը, հեռախոսի/պլանշետի/համակարգչի օգտագործումը, մանր աշխատանքը և անընդհատ տեսողական լարումը առաջացնում են
• ակոմոդացիոն սպազմ,
• աչքի առանցքի երկարացում (axial elongation), ինչն էլ հանգեցնում է միոպիայի առաջացման և խորացման։

Առաջարկվող կանոն — 20–20–2

ամեն 20 րոպե մոտիկ աշխատանքի
 20 վայրկյան նայեք հեռու՝ 20 ֆիթ հեռավորության վրա(5 մետր):
 օրական 2 ժամ բաց տարածքում՝լայն տեսադաշտով։

3. Դոֆամինի անբավարարություն և լուսային միջավայր

Դոֆամինը՝
• ակտիվացնում է ցանցենու նեյրոնները
• արգելում է աչքի առանցքային երկարացումը
• ապահովում է աչքի բնականոն աճը

Բնական արևային լույսը խթանում է դոֆամինի արտազատումը հետևաբար օրական  2 ժամ դրսում անցկացրած ժամանակը նվազեցնում է կարճատեսության ռիսկը։

4. Թերսնուցում և միկրոտարրերի պակաս

Կարևոր են՝
• Օմեգա–3 ճարպաթթուներ
• Լուտեին, զեաքսանտին
• Վիտամին A, D, E
• Մագնեզիում, ցինկ

Անբավարար և անհավասարակշիռ սնուցումը ազդում է աչքի հյուսվածքների զարգացման և ցանցենու ֆունկցիայի վրա։

5. Անբավարար լիարժեք լուսավորություն ներսային միջավայրում

Թույլ լուսավորության պայմաններում դոֆամինայի. ընկալըչների դրդում տեղի չի ունենում և ցանցենին չի զարգանում բավարար չափով բերելով առաջահետին չափսերի մեծացման։

6. Ընդհանուր օրգանիզմի վիճակ

Վնասակար են՝
• քնի պակասը
• քրոնիկ հոգնածությունը
• սթրեսը
• մկանային տոնուսի նվազումը
• սխալ մարմնի դիրքը ուսման ժամանակ

Ի՞նչպես կանխարգելել կարճատեսության հետագա զարգացումը եթե այն արդեն կա՝

1-Պահպանել վերը նշված խորհուրդները
2-Ճիշտ ակնոցի/լինզայի նշանակում
3-Պերիֆերիկ դեֆոկուսով ակնոցների նշանակում
4-Ատրոպինի ճիշտ դոզավորմամբ կաթիլների նշանակում
5-Գիշերային ոսպնյակների նշանակում

Ցանկացած գործողություն մանրակրկիտ քննարկվում է պացիենտի հետ մինչ նշանակումը։

Ամրագրեք Ձեր այցը ակնաբույժ-ռեֆրակտոլոգ, վիրաբույժ Նանա Նահապետյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ doctoryan.am կայքում՝ ընդամենը 30 վայրկյանում։

Առողջ եղեք։

ԿԻՍՎԵԼ՝