Հոնքերի փոխպատվաստում մեր կլինիկայում

Նյութը պատրաստվել է մաշկաբան-տրիխոլոգ Գայանե Եղիազարյանի կողմից։
Հոնքերի փոխպատվաստումը ժամանակակից միկրովիրահատական մեթոդ է, որի շնորհիվ հնարավոր է վերականգնել հոնքերի բնական ձևն ու խտությունը՝ օգտագործելով ձեր իսկ մազերի ֆոլիկուլները։
Այս միջամտությունը կատարվում է տեղային անզգայացման պայմաններում, լիովին անցավ է և անվտանգ, չի պահանջում հոսպիտալացում։ Տևում է միջինը 3-ից 5 ժամ ՝ կախված ցանկալի խտությունից և ձևից։
Ինչպե՞ս է իրականացվում հոնքերի փոխպատվաստումը
1. Խորհրդատվություն և ձևի ընտրություն
Առաջին հանդիպման ընթացքում բժիշկը կատարում է անհատական խորհրդատվություն, գնահատում է ձեր դիմագծերը և միասին որոշում եք իդեալական հոնքերի ձևը։
2. Ֆոլիկուլների հավաքում դոնորային գոտուց
Սովորաբար մազային ֆոլիկուլները վերցվում են ծոծրակից՝ այն հատվածից, որտեղ մազերը հորմոնալ ազդեցության չեն ենթարկվում և չեն թափվում։
3. Միկրոանցքերի ստեղծում հոնքերի հատվածում
Հատուկ գործիքներով ստեղծվում են միկրոանցքեր՝ պահպանելով մազերի բնական աճի ուղղությունն ու անկյունը։
4. Ֆոլիկուլների փոխպատվաստում
Յուրաքանչյուր մազի ֆոլիկուլ փոխպատվաստվում է ձեռքով, հատ առ հատ, բարձր ճշգրտությամբ։ Սա ապահովում է բացառիկ բնական և գեղագիտական արդյունք։
Երբ է ցուցված հոնքերի փոխպատվաստումը․
• Բնածին բարակ կամ բացակայող հոնքեր
• Հոնքերի չափից շատ հանելու հետևանք
• Սպիներ, այրվածքներ, անհաջող տատուաժ
• Ալոպեցիա կամ մազաթափություն
• Ցանկություն՝ հոնքերի ձևի կամ խտության բարելավման
Վերականգնում և արդյունքներ․
• Առաջին օրերին կարող է լինել թեթև կարմրություն կամ այտուց, որոնք արագ անցնում են։
• 2–4 շաբաթ անց փոխպատվաստված մազերի մի մասը կարող է թափվել՝ սա բնական և ժամանակավոր փուլ է։
• Նոր մազերի աճը սկսվում է 2–3 ամսից, իսկ վերջնական արդյունքը նկատելի կլինի 6–8 ամիս հետո։
Փոխպատվաստված հոնքերը կլինեն մշտական և կաճեն բնական ձևով։ Կարող եք դրանք կտրել, սանրել կամ ներկել՝ ըստ նախընտրության։
Ամրագրեք ձեր այցը մաշկաբան-տրիխոլոգ Գայանե Եղիազարյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով կամ doctoryan.am կայքում՝ առանց զանգի։