Ուղիղ աղիքի արտանկում

Նյութը պատրաստվել է վիրաբույժ-պրոկտոլոգ Արթուր Ղարագուլյանի կողմից։
Ուղիղ աղիքի արտանկում կամ պրոլապս – պաթոլոգիկ վիճակ է, երբ ուղիղ աղիքը մասնակի կամ ամբողջությամբ դուրս է գալիս հետանցքից։
Հանդիպում է տղամարդկանց և կանանց մոտ, բայց ավելի հաճախ կանանց մոտ և ծերունական տարիքում։
Պատճառները
- Կոնքի հատակի մկանների և հետանցքի սֆինկտերի թուլություն – տարեցների մոտ՝ տարիքային փոփոխությունների հետևանքով, երեխաների մոտ՝ զարգացման արատների պատճառով։
- Ներորովայնային ճնշման բարձրացում – նպաստում են քրոնիկ փորկապությունը կամ լուծը, ծանր ֆիզիկական աշխատանքը։
- Կոնքի և շեքի շրջանում ծննդաբերական տրավմաները և հետվիրահատական բարդությունները։
- Ուրոգինեկոլոգիական հիվանդություններ – արգանդի,հեշտոցի իջեցում կամ արտանկում և այլն։
- Հոգենեվրոլոգիական հիվանդությունները
- Այլ պատճառներ – Դոլիխոսիգմա, օրգանիզմի նախատրամդրվածություն և այլն
Արտանկման աստիճաններ
1-ին աստիճան – արտանկվում է միայն լորձաթաղանթը դեֆեկացիայի կամ նիքերի ժամանակ ինքնուրույն ներուղղվում է։
Գանգատներ – հետանցքի շրջանում դիսկոմֆորտի, ոչ լիարժեք դատարկվելու զգացում, քոր։ Հաճախ շփոթում են թութքի հետ։
2-րդ աստիճան – արտանկվում է աղիքի ամբողջ պատը ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ դեֆեկցիայի ժամանակ, ներուղղվում է ինքնուրույն կամ ձեռքի օգնությամբ։
Գանգատներ – ցավ, դիսկոմֆորտ, արյունալորձային արտադրություն, ակամա կղազատում։
3-րդ աստիճան – արտանկվում է նույնիսկ հանգստի,փոքր ծանրաբեռնվածության դեպքում։ Ներուղղվում է միայն ձեռքի օգնությամբ։
Գանգատներ – ցավը,արյունալորձային արտադրությունը,անկղապահությունը տուժում է կյանքի որակը։
4-րդ աստիճան ուղիղ աղիքը մշտապես գտնվում է ներսում, ներուղղել հնարավոր չէ։
Գանգատներ – ցավ, լորձարյունային արտադրություն, լորձաթաղանթի էրոզիաներ, նեկրոզ։
Կտրուկ ընկնում է կյանքի որակը,բարդությունների դեպքում պահանջվում է շտապ բուժօգնություն։
Ախտորոշումը
1․ Պրոկտոլոգի զննում
2․ Լաբորատոր և գործիքային հետազոտություններ – անոսկոպիա, ռեկտոսկոպիա, իրիգոսկոպիա, կոնքի և շեքի շրջանի ՄՌՇ հետազոտություն
Բուժում
1-ին և 2-րդ աստիճանների դեպքում – կոնսերվատիվ բուժում։ Եթե չկա դրական արդյունք՝ վիրահատություն։
3-րդ և 4-րդ աստիճանների դեպքում բուժումը միայն վիրահատական է։
Կանխարգելում
1․ Փորկապության կամ լուծի բուժում
2․ Ավելորդ քաշի նվազեցում
3․ Վարժություններ, որոնք նպաստում են կոնքի հատակի մկանների և հետանցքի սֆինկտերի ամրացմանը (Կեգելի վարժություններ)
4․ Ֆիզիկական ծանրաբեռնվածության նվազեցում։
Վերոնշյալ ախտանիշների առկայության դեպքում, ամրագրեք ձեր այցը վիրաբույժ-պրոկտոլոգ Արթուր Ղարագուլյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով կամ Doctoryan.am կայքում։