Մեջքի Ցավի Ռևմատիկ Պատճառներ — Ի՞նչ Պետք է Իմանա Պացիենտը

Նյութը պատրաստվել է «Varus Med» բժշկական կենտրոնի ռևմատոլոգ Նունե Մանուկյանի հետ համատեղ։
Մեջքի ցավը ժամանակակից աշխարհի ամենատարածված գանգատներից է։
Շատերն այն կապում են աշխատանքային ծանրաբեռնվածության կամ սխալ կեցվածքի հետ, սակայն միշտ չէ, որ պատճառը միայն մեխանիկական բնույթի ցավն է ։ Հաճախ մեջքի ցավի զարգանում է հանգիստ ժամանակ, երկարատև անշարժ դիրքից, նույնիսկ առավոտյան արդեն արթնանում են մեջքի ցավով, նմանատիպ ցավի պատճառ կարող են հանդիսանալ ռևմատիկ հիվանդությունները, որոնք առանց ճիշտ ախտորոշման և բուժման կարող են բերել քրոնիկական ցավի, շարժունակության սահմանափակման և կյանքի որակի անկման։ Այս բլոգը մշակված է ռևմատոլոգի մասնագիտական խորհրդատվությամբ և կներկայացնի՝ երբ մտածել ռևմատիկ պատճառների մասին և ինչ անել նման դեպքերում։
Մեջքի Ցավի Հիմնական Ռևմատիկ Պատճառներ են
Սրանք հիվանդությունների խումբ են, որոնց անվանում ենք Սերոնեգատիվ սպոնդիլոարթրիտներ․
- Աքսիալ սպոնդիլոարթիտ կամ Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ, նախկինում անվանում էին Բեխտերևի հիվանդությունը
- Պսորիատիկ արթրիտ
- Էնտերոպաթիկ արթրիտներ, ասոցացված Կրոնի հիվանդության և ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի հետ
- Չդիֆերենցված սպոնդիլոարթրիտ
Սրանք բորբոքային խմբի հիվանդություններ են, որոնք հիմնականում ախտահարում են ողերը, աճառային միացումները, հարողնաշարային կապանները, զրբոսկր-զստային հոդավորումները, կարող են հանգեցնել ընդհուպ մինջև ողնաշարի անկիլոզի (անշարժեցման)։
Հիմնական ախտանշաններ
Բորբոքային բնույթի մեջքի ցավ ՝
- Ցավեր հանգստի շրջանում, մեղմանում է շարժվելիս
- Վաղորդյան մկանային կարկամություն, որը տևում է 30 ր և ավել
- Շարժումների սահմանափակում
- Գանգատները հիմնականում սկսվում են գոտկային շրջանից
- Առավել հաճախ զարգանում է մինչև 45 տարեկան երիտասարդ տղամարդկանց մոտ
- Կարող է առաջացնել ողնաշարի կայուն դեֆորմացիաններ
- Հիմնականում ունենում են ժառանգական նախատրամադրվածություն
Մեջքի ցավի ռևմատիկ պատճառները հաճախ անտեսվում են, քանի որ սկզբնական շրջանում կարող են նմանվել սովորական ցավերին, սակայն ունեն իրենց թվարկված առանձնահատկությունները։
Ի՞նչ է մեխանիկական բնույթի մեջքի ցավը
✔ Ցավ շարժման ժամանակ, որը հանգստի ընթացքում նվազում է
✔ Չկան ցավի հստակ ժամեր
✔ Ցավը կարող է անցնել դիրքի փոփոխությունից, հանգստից հետո
Որոնք են մեխանիկական բնույթի մեջքի ցավի պատճառները
1․ Օստեոարթրիտ
Չնայած օստեոարթրիտը հիմնականում հայտնի է ծնկի և կոնքազդրային հոդերի ախտահարումով, այն կարող է ախտահարել նաև ողնաշարը բերելով աճառների տարիքային դեգեներատիվ փոփոխությունների, մաշվածության, մասնավորապես՝ պարանոցային և գոտկային հատվածներում։
2․ Օստեոպորոզ
Օստեոպորոզը ոչ միայն ազդում է ոսկրերի ամրության վրա, այլ նաև հանդիսանում է մեջքի ցավի լուռ պատճառներից մեկը։ Ոսկրերի խտության նվազման արդյունքում կարող են առաջանալ հասակի նվազում, ողերի մարմինների կոմպրեսիոն կոտրվածների, որոնք հաճախ հանդիսանում են սուր ցավի պատճառ։
3․ Ֆիբրոմիալգիա
Այս հիվանդությունը բնութագրվում է քրոնիկական մկանային ցավերով, անքնությամբ, մշտական հոգեհուզական լարվածությամբ։ Երբ բացառվում են ցավի օրգանական պատճառները, կարելի է մտածել նյարդային ծագման ցավերի մասին, ինչպիսին է ֆիբրոմիալգիան։
4․ Ողնաշարի ճողվավածքները
Ողնաշարի ճողվածքները երբեմն բերում են նարդի սեղմվածության, ստորին վերջույթներում թմրածության առաջացման։
Երբ մտածել ռևմատիկ պատճառի մասին
Եթե նկատում եք հետևյալ նշանները, պետք է խորհրդակցել ռևմատոլոգի հետ․
✔️ Ցավի տևողությունը գերազանցում է 3 ամիսը
✔️ Առավոտյան ուժեղ կարկամություն, որը բարելավվում է շարժման արդյունքում
✔️ Գիշերային ցավեր
✔️ Ընտանեկան պատմություն՝ ռևմատիկ հիվանդությունների առկայություն
✔️ Ողնաշարի շարժունակության սահմանափակում
✔️ Աչքերի բորբոքում, պսորիատիկ ցանավորում, հաճախակի լուծեր
✔️ Ցավեր և այտուցներ ծայրամասային հոդերում
Ինչպես է կատարվում ախտորոշումը
Ռևմատոլոգը կիրառում է համապարփակ մոտեցում, համադրելով օբյեկտիվ զննման տվյալները, լաբորատոր-գործիքային հետազոտույթունների արդյունքների հետ
- Ֆիզիկական զննում՝ շարժունակության գնահատում, ծայրամասային հոդերի զննում
- Արյան լաբորատոր հետազոտություններ (CRP, ESR, HLA-B27 անտիգեն )
- Ճառագայթային մեթոդներ՝ ռենտգեն, ՄՌՏ, ոսկրային խտության որոշում (դենսիտոմետրիա)
- Որոշ դեպքերում՝ ուլտրաձայն կամ նյարդաբանական հետազոտություններ
Բուժման Մեթոդներ
Բուժումն ուղղված է ցավի մեղմացմանը, բորբոքման նվազեցմանը և կյանքի որակի բարելավմանը։
Հիմնական մեթոդներ.
✔️ Ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատներ (NSAIDs)
✔️ Ֆիզիոթերապիա, հատուկ վարժություններ
✔️ Կենսաբանական թերապիա ( Ողնաշարի բորբոքային հիվանդությունների դեպքում)
Ինչ Պետք է Իմանա Պացիենտը
✅ Ռևմատիկ պատճառները կարող են զարգանալ տարիների ընթացքում՝ առանց ակնհայտ ախտանիշների, այդ իսկ պատճառով վաղաժամ ախտորոշումն էական է։
✅ Խորհուրդ է տրվում չսահմանափակվել միայն ցավազրկողներով, այլ ուսումնասիրել ցավի հիմքում եղած պատճառը։
✅ Կանխարգելման միջոցները ներառում են՝ առողջ քաշի պահպանում, ֆիզիկական ակտիվություն, վնասվածքների կանխում, D վիտամինի և կալցիումի բավարար ընդունում։
✅ Հետևողական բուժումն ու ռևմատոլոգի մշտական վերահսկողությունը կանխում են բարդությունները։
Ամփոփում
Մեջքի ցավը միշտ չէ, որ պարզապես մկանային լարվածության արդյունք է։ Եթե ցավը քրոնիկ բնույթ է կրում կամ ուղեկցվում է բորբոքային նշաններով, անհրաժեշտ է դիմել ռևմատոլոգի։ Ժամանակին ախտորոշումը և ճիշտ բուժումը կօգնեն կանխել ողնաշարի դեֆորմացիաները, խուսափել ցավի քրոնիկական բնույթից և պահպանել կյանքի ակտիվությունն ու որակը։
Ձեր առողջությունը սկսվում է տեղեկացված որոշումից։ Եթե մեջքի ցավը դարձել է ձեր մշտական ուղեկիցը, ժամանակն է խորհրդակցել մասնագետի հետ։