Առողջություն

6 hours ago

Հիպերպարաթիրեոզ․ ի՞նչ է այն, ախտանիշները, ախտորոշումը, ու՞մ դիմել

Բլոգը պատրաստվել է էնդոկրինոլոգ Արփինե Գալստյանի կողմից։

Պարաթիրեոիդ գեղձերը համարվում են մարդու օրգանիզմի ամենափոքր էնդոկրին գեղձերից։ Դրանց քանակը սովորաբար չորսն է։ Արտադրում են պարատ հորմոն, որը կարգավորում է արյան մեջ կալցիումի և ֆոսֆորի մակարդակը։

Ինչ է հիպերպարաթիրեոզը, և ինչու է կարևոր իմանալ դրա մասին։

Սա մի վիճակ է, երբ պարաթիրեոիդ գեղձերը արտադրում են չափից շատ պարատ հորմոն, ինչը բերում է արյան մեջ կալցիումի քանակի բարձրացման։

Ախտանիշները՝

-Ոսկրամկանային ցավեր
-Հաճախակի կոտրվածքներ
-Երիկամներում միկրոլիտներ (քարեր)
-Ախորժակի վատացում, սրտխառնոց
-Ծարավի զգացողություն
-Փորկապություն
-Սրտի ռիթմի խանգարում
Զարկերակային ճնշման բարձրացում։

Լաբորատոր տվյալներ՝

-Պարատ հորմոնի բարձրացում,

-Կալցիումի, Ֆոսֆորի, Վիտամին D-ի, հիմնային ֆոսֆատազայի փոփոխված մակարդակ։

Պատճառները

Հիվանդությունը կարող է ունենալ տարբեր ծագումնաբանություն, ըստ որի էլ տարբերակում ենք երեք հիմնական տիպեր.

  1. Առաջնային հիպերպարաթիրեոզ՝ պայմանավորված է գեղձի ադենոմայով (80-85% դեպքերում), գեղձի հիպերպլազիայով, 1%-ը՝ քաղցկեղով։
  2. Երկրորդային հիպերպարաթիրեոզ՝ պայմանավորված է քրոնիկ երիկամային անբավարարությամբ, Vitamin D-ի դեֆիցիտով, մալաբսորբցիայով
  3. Երրորդային հիպերպարաթիրեոզ՝ երկարատև երկրորդային հիպերպարաթիրեոզի արդյունքում առաջանում է պարաթիրեոիդ գեղձերի հիպերպլազիա կամ ադենոմա։

Խորհուրդ՝ հիպերպարաթիրեոզ ունեցող բուժառուները հաճախ շրջում են տարբեր մասնագետների մոտ ( թերապևտ, օրթոպեդ, ռևմատոլոգ, սրտաբան, նյարդաբան, գաստրոէնտերոլոգ)՝ առանց հստակ ախտորոշման։

Հիպերպարաթիրեոզի ժամանակ սպասվող ելքը կախված է դրա ձևից (առաջային, երկրորդային, երրորդային), ժամանակին ախտորոշումից ու բուժման արդյունավետությունից։

Հետևողական եղեք ձեր առողջությանը և գանգատների դեպքում անպայման դիմեք համապատասխան մասնագետի՝ էնդոկրինոլոգի խորհրդատվությանը։

Ամրագրեք ձեր այցը էնդոկրինոլոգ Արփինե Գալստյանի մոտ Doctor Yan հավելվածով կամ Doctoryan.am կայքում։

ԿԻՍՎԵԼ՝