Առողջություն

12 hours ago

Ի՞նչ է վուլվովագինիտը և ինչ պետք է իմանալ դրա մասին

Նյութը պատչաստվել է մանկաբարձ գինեկոլոգ, մանկական գինեկոլոգ Մարիամ Մնացականյանի կողմից։

Վուլվովագինիտը կանանց ամենատարածված գինեկոլոգիական խնդիրներից է, որը բնութագրվում է արտաքին սեռական օրգանների (վուլվա) և հեշտոցի բորբոքումով։ Այն կարող է հանդիպել ցանկացած տարիքի կանանց, այդ թվում՝ երեխաների և հետդաշտանադադարային կանանց մոտ։

Վուլվովագինիտի ախտանիշներն են`

Վուլվովագինիտի առաջացման պատճառները բազմազան են, և հաճախ տարբեր գործոններ կարող են միաժամանակ նպաստել խնդրի զարգացմանը։

Վարակներ

-Բակտերիալ վագինոզ (հաճախ կապված է Gardnerella vaginalis-ի գերաճով)

-Սնկային վարակներ (Candida albicans)

-Վիրուսային վարակներ (հատկապես՝ հերպես վիրուս)

-Պարազիտային վարակներ, օրինակ՝ տրիխոմոնիազ (Trichomonas vaginalis)

Ոչ-վարակային գործոններ

-Ալերգիկ ռեակցիաներ սանհիգիենիկ միջոցների, լվացքի փոշիների, լաթե ներքնաշորերի նկատմամբ

-Քիմիական գրգռիչներ՝ օճառներ, լոգանքի գելեր, բուրավետ սրբիչներ

-Հորմոնալ փոփոխություններ՝ էստրոգենի նվազում (հատկապես՝ հետմենոպաուզայում)

-Սեռական հարաբերությունների ժամանակ առաջացած վնասվածքներ

-Օտար մարմին (օրինակ՝ մոռացված տամպոն)

Վուլվովագինիտի ախտանիշները

Վուլվովագինիտի ախտանիշները կարող են տարբեր լինել կախված պատճառից, սակայն առավել հաճախ հանդիպում են հետևյալները.

✔ Քոր և այրոց վուլվայի և հեշտոցի շրջանում
✔ Հեշտոցի արտադրություն՝ փոփոխված գույնով, հոտով կամ չափով
✔ Ցավ սեռական հարաբերության կամ միզարձակման ժամանակ
✔ Կարմրություն, այտուցվածություն, երբեմն՝ մաշկի վնասվածքներ
✔ Հնարավոր է ընդհանուր թուլություն, տհաճ զգացողություն

Ինչպե՞ս է տարբերակվում պատճառը

Բժիշկը տարբերակելու համար կիրառում է.

Ճիշտ ախտորոշումը կարևոր է, քանի որ տարբեր պատճառներ ունեն տարբեր բուժում։

Բուժման մեթոդները

Բուժումը կախված է վուլվովագինիտի պատճառից.

Պետք չէ՛ զբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ վուլվովագինիտը բազմապատճառային հիվանդություն է, և տարբեր բուժառուների դեպքում կարող են արդյունավետ լինել բուժման տարբեր մեթոդներ։

Ա,մրագրեք ձեր այցը մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Մնացականյանի մոտ Doctoryan.am կայքում կամ Doctor Yan հավելվածի միջոցով և ստացեք ճշգրիտ ախտորոշում և բուժում՝ խուսափելով զանգերից և հիվանդանոցային հերթերից։

Բացի դեղորայքային բուժումից, խորհուրդ է տրվում.

Հնարավոր բարդություններ

Չբուժված կամ սխալ բուժված վուլվովագինիտը կարող է առաջացնել.

Ամփոփում

Վուլվովագինիտը տարածված խնդիր է, որը կարող է զգալիորեն ազդել կնոջ կյանքի որակի վրա։ Ճիշտ ախտորոշումը, ժամանակին բուժումը և կանխարգելիչ միջոցառումները թույլ են տալիս արագ վերականգնել առողջությունը և կանխել բարդությունները։

Խորհուրդ է տրվում վուլվովագինիտի ախտանիշների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել գինեկոլոգի։ Առողջության նկատմամբ ուշադրությունը կանխում է լուրջ խնդիրների առաջացումը։

ԿԻՍՎԵԼ՝