Առողջություն

11 hours ago

Ինչ է ներաճած եղունգը և ինչ պետք է իմանալ պացիենտներին

Նյութը պատրաստվել է պոդոլոգ Գայանե Պետրոսյանի հետ համատեղ։

Ներաճած եղունգը (onychocryptosis) հաճախ հանդիպող, սակայն երբեմն անտեսվող խնդիր է, երբ եղունգի անկյունները կամ եզրերը աճում են դեպի մատի փափուկ հյուսվածքներ՝ առաջացնելով ցավ, բորբոքում և երբեմն վարակ։ Այս վիճակը կարող է առաջանալ ցանկացած մատի վրա, սակայն առավել հաճախ ախտահարվում է ոտքի մեծ մատի (բութ մատի) եղունգը։

Ինչու՞ է եղունգը ներաճում

Ներաճած եղունգի առաջացման հիմնական պատճառը եղունգի ոչ ճիշտ աճն է, երբ նրա եզրը դանդաղորեն «խրվում» է հարակից մաշկի մեջ։ Սակայն այս գործընթացին նպաստող գործոնները բազմազան են.

1. Սխալ կտրում
Եղունգների անկյունները շատ խոր կտրելը կամ կլորացնելը նպաստում է, որ նոր աճող եղունգը սխալ ուղղությամբ զարգանա։

2. Սեղմող կոշիկներ և գուլպաներ
Նեղ, սեղմող կոշիկները կամ բարձրակրունկները նպաստում են եղունգի շրջանի ճնշմանը՝ մեծացնելով ներաճի հավանականությունը։

3. Ոտքի և մատների ձևաբանական առանձնահատկություններ
Որոշ մարդկանց մոտ մատների կառուցվածքը կամ եղունգների ձևը նպաստում է ներաճին։ Օրինակ՝ լայն մատներ, կլոր ձևով եղունգներ, կամ բնածին ձևախախտումներ։

4. Վնասվածքներ
Ոտքի մատներիի վնասվածքները, հարվածները կամ եղունգի ճզմումը կարող են բերել ոչ-նորմալ աճի։

5. Սպորտային ակտիվություն
Ֆուտբոլ, վազք, բասկետբոլ և այլ սպորտաձևեր, որոնք ներառում են ոտքերի ակտիվ ծանրաբեռնվածություն, բարձրացնում են ներաճած եղունգի ռիսկը։

6. Հիգիենայի պակաս
Անբավարար հիգիենան, ոտքերի չորության կամ խոնավության անհավասարակշռությունը կարող են նպաստել խնդրի զարգացմանը։

Ախտանիշներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել

Ներաճած եղունգը կարող է զարգանալ աստիճանաբար, սակայն ժամանակին ուշադրություն չդարձնելու դեպքում վիճակը կարող է բարդանալ։ Առավել հաճախ հանդիպող ախտանիշներն են.

✔️ Ցավ, հատկապես ճնշման կամ քայլելու ժամանակ
✔️ Մաշկի կարմրություն եղունգի շուրջը
✔️ Տեղային այտուց, մաշկի պնդացում
✔️ Բորբոքային արտադրություն
✔️ Երբեմն՝ ջերմության բարձրացում

Երբ ներաճած հատվածը ինֆեկցվում է, կարող են առաջանալ նաև թարախային կուտակումներ, ուժեղ ցավ, իսկ լուրջ դեպքերում՝ կարող է առաջաբալ աբսցես (թարախակույտ) կամ սեպսիս։

Որո՞նք են բարդությունները

Չբուժված կամ սխալ բուժված ներաճած եղունգը կարող է առաջացնել հետևյալ բարդությունները.

Ե՞րբ դիմել պոդոլոգի

Չնայած ներաճած եղունգի մեղմ դեպքերը կարելի է ինքնուրույն վերահսկել, կան իրավիճակներ, երբ անհրաժեշտ է անհապաղ դիմել մասնագետի.

Բուժման մեթոդներ

Պահպանողական Մոտեցումներ (թեթև դեպքերում)

Բժշկական Միջամտություն

Ինչ Պետք է Իմանալ և Ինչպես Կանխել

✔️ Կտրեք եղունգները ուղիղ գծով, խուսափեք անկյունների խորացումից
✔️ Կրել ազատ կոշիկներ և գուլպաներ, հատկապես մարզվելու կամ երկար քայլելու ժամանակ
✔️ Պահպանեք ոտքերի մաքրությունն ու չորությունը
✔️ Սպորտային ակտիվությունից հետո ստուգեք մատերի վիճակը
✔️ Դիաբետի կամ արյան շրջանառության խնդիրների առկայության դեպքում պարբերաբար հետազոտեք ոտքերը մասնագետի մոտ

Ամփոփում

Ներաճած եղունգը ոչ միայն ցավոտ խնդիր է, այլ նաև, անտեսելու դեպքում, լուրջ բարդությունների պատճառ կարող է դառնալ։ Խնդրի վաղ ճանաչումը, ճիշտ խնամքն ու անհրաժեշտության դեպքում պոդոլոգի օգնությունը կօգնեն վերականգնել ոտքի առողջությունը և կանխել բարդությունները։

Եթե նկատում եք վերոնշված ախտանիշներից որևէ մեկը, մի ուշացրեք մասնագիտական խորհրդատվությունը։ Ամրագրեք ձեր այցը պոդոլոգ Գայանե Պետրոսյանի մոտ Doctor Yan հավելվածի միջոցով կամ Doctoryan.am կայքում և ստացեք ճշգրիտ բուժում։

ԿԻՍՎԵԼ՝