Առողջություն

11 hours ago

12 հիմնական փաստ ցելիակիայի մասին

Նյութը պատրաստվել է գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Էդմոնդ Բաղդասարյանի կողմից։

Փաստ 1

Ցելիակիան աուտոիմուն հիվանդություն է, որը պայմանավորված է գլյուտենի անհանդուրժողականությամբ և բնութագրվում է բարակ աղիքի քրոնիկ բորբոքային գործընթացով։

Փաստ 2

Գլյուտենը սպիտակուց է, որը պարունակվում է ցորենի, գարու և աշորայի մեջ, ինչպես նաև դրանցից պատրաստված մթերքներում (օրինակ՝ հաց, մակարոն, գարեջուր)։

Փաստ 3

Վնասվում է բարակ աղիքի լորձաթաղանթը՝ հանգեցնելով սննդանյութերի ներծծման խանգարման։

Փաստ 4

Հաճախ հանդիպող ախտանիշներն են՝ լուծ, փքվածություն, քաշի կորուստ, հոգնածություն, սակավարյունություն։ Երեխաների մոտ՝ աճի դանդաղում։

Փաստ 5

Ցելիակիան կարող է ընթանալ «լուռ» ձևով, երբ ախտանիշներ չեն լինում, սակայն աղիքների վնասումը շարունակում է առաջանալ։

Փաստ 6

Ցելիակիան կարող է սկսվել ցանկացած տարիքում՝ մանկությունից մինչև մեծահասակ տարիքը։

Փաստ 7

Ցելիակիան հաճախ զուգակցվում է այլ աուտոիմուն հիվանդությունների հետ, օրինակ՝
• աուտոիմուն թիրեոիդիտ
• Շյոգրենի համախտանիշ
• առաջնային սկլերոզացնող խոլանգիտ
• առաջնային բիլիար խոլանգիտ
• IgA նեֆրոպաթիա
• աղիների բորբոքային հիվանդություններ

Փաստ 8

Ցելիակիան կարող է ուղեկցվել CEC սինդրոմով (Celiac disease, Epilepsy, and Cerebral Calcifications), որը հայտնի է նաև որպես Gobbi սինդրոմ։ Այս համակցումը բնորոշվում է ցելիակիայով հիվանդների մոտ էպիլեպսիայով և գլխուղեղի կալցիֆիկատներով։

Փաստ 9

Բուժման բացակայության դեպքում հնարավոր են բարդություններ՝  օստեոպորոզ,  անպտղություն, նյարդաբանական խնդիրներ, լիմֆոմա։

Փաստ 10

Ախտորոշումը կատարվում է արյան անալիզներով (սպեցիֆիկ հակամարմինների որոշում) և 12-մատնյա աղիքից վերցված բիոպսիայով։

Փաստ 11

Բուժումը՝ ամբողջ կյանքի ընթացքում խիստ գլյուտենազուրկ սննդակարգ, որը նպաստում է աղիքների լորձաթաղանթի վերականգնմանը։

Փաստ 12

Իրազեկվածությունը շատ կարևոր է, քանի որ վաղ հայտնաբերումը կանխում է բարդությունները և բարելավում կյանքի որակը։

Ամրագրեք ձեր այցը գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Էդմոնդ Բաղդասարյանի մոտ Doctoryan.am կայքում կամ Doctor Yan հավելվածի միջոցով և խուսափեք հիվանդանոցային հերթերից։

ԿԻՍՎԵԼ՝