Կերատոկոնուսի բուժումը քրոսլինքինգի միջոցով․ ժամանակակից մոտեցում տեսողության պահպանման համար

Նյութը պատրաստվել է մեծահասակների և մանկական ակնաբույժ, ռեֆրակցիոն վիրաբույժ Մարիամ Վարդանյանի հետ համատեղ։
Կերատոկոնուսը մի հիվանդություն է, որը կարող է հանգեցնել տեսողության խիստ վատթարացման, եթե այն չբուժվի ժամանակին։ Ներկայումս կա բուժման արդյունավետ և միջոց՝ եղջերաթաղանթի քրոսլինքինգ (corneal cross-linking)։
Այս հոդվածում կներկայացնենք՝ ինչ է կերատոկոնուսը, ինչպես է աշխատում քրոսլինքինգ մեթոդը, ում է այն ցուցված, և ինչ արդյունքներ կարելի է սպասել։
Ի՞նչ է կերատոկոնուսը
Կերատոկոնուսը աչքի եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է, որի ընթացքում եղջերաթաղանթը՝ որը բնականում պետք է գմբեթաձև լիներ, դառնում է ավելի բարակ և սկսում է արտափքվել դեպի դուրս՝ ստանալով կոնաձև տեսք։
Արդյունքը՝ լույսի ճառագայթները աչքում ճիշտ չեն բեկվում, առաջանում է տեսողության վատթարացում, մշուշոտ պատկերներ, լուսային բծեր տեսադաշտում, հատկապես գիշերային ժամերին։
Հիվանդությունը սովորաբար զարգանում է դեռահասության կամ վաղ հասունության շրջանում և կարող է առաջանալ՝
- ժառանգական պատճառներով
 - աչքը հաճախակի տրորելու սովորության պատճառով
 - որոշ ալերգիկ կամ հորմոնալ խնդիրների ֆոնին
 
Ինչու է կերատոկոնուսը վտանգավոր
Բուժում չստանալու դեպքում կերատոկոնուսը կարող է հանգեցնել՝
- տեսողության խիստ վատթարացման
 - անհրաժեշտության՝ կրել կոշտ լինզաներ ամբողջ օրը
 - վերջնական փուլում՝ եղջերաթաղանթի փոխպատվաստման անհրաժեշտության
 
Դա է պատճառը, որ վաղ ախտորոշումն ու ժամանակին կատարվող միջամտությունը խիստ կարևոր են։
Ինչ է քրոսլինքինգը
Քրոսլինքինգը (Cross-linking) եղջերաթաղանթի ամրացման մեթոդ է, որի նպատակն է կանգնեցնել կերատոկոնուսի առաջընթացը։
Դրա միջոցով ուժեղացվում են եղջերաթաղանթի կոլագենային թելերը՝ դարձնելով այն ավելի դիմացկուն ու կայուն։
Ընդհանուր մեթոդը համատեղում է՝
- Ռիբոֆլավին (վիտամին B2)-ով կաթիլներ
 - Ուլտրամանուշակագույն (UV-A) լույս
 
Երբ ռիբոֆլավինը ներծծվում է եղջերաթաղանթի մեջ, դրա վրա ազդում են հատուկ ուլտրամանուշակագույն ճառագայթով, սկսվում է «քիմիական ամրացման» ռեակցիա՝ cross-linking, որն ամրացնում է միջբջջային կապերը։
✅ Ո՞վ կարող է անցնել քրոսլինքինգ
Բուժումը խորհուրդ է տրվում՝
- Կերատոկոնուսի հաստատված ախտորոշման դեպքում
 - Եթե հիվանդությունը գնալով հարաճում է (հաստատվում է տվյալների համեմատությամբ)
 - Տարիքը սովորաբար՝ 14-40
 - Եղջերաթաղանթի հաստությունը՝ ≥400 մկմ
 - Չկան աչքի ակտիվ բորբոքային հիվանդություններ
 
Քրոսլինքինգը չի ուղղում արդեն եղած բեկող ուժի խանգարումները, բայց կարող է կանգնեցնել հիվանդության վատթարացումը։
Ամրագրեք ձեր այցը մեծահասակների և մանկական ակնաբույժ, ռեֆրակցիոն վիրաբույժ Մարիամ Վարդանյանի մոտ՝ Doctor Yan հավելվածով կամ Doctoryan.am կայքի միջոցով և խուսափեք ավելորդ զանգերից և հիվանդանոցային հերթերից։
Երբ չի կարելի իրականացնել քրոսլինքինգ
- Եղջերաթաղանթը չափազանց բարակ է (<400 մկմ)
 - Առկա է ակտիվ ինֆեկցիա կամ աչքի բորբոքում
 - Հղիություն կամ կրծքով կերակրում
 
Ինչպես է ընթանում միջամտությունը
- Աչքը տեղային անզգայացվում է կաթիլներով
 - Հեռացվում է եղջերաթաղանթի վերին բարակ շերտը (էպիթելը)
 - Ռիբոֆլավինը կաթեցվում է և մնում մոտ 30 րոպե
 - Դրան հաջորդում է մոտ 3-30 րոպե UV-A ճառագայթում – Արագացված քրոսլինքինգի (Accelerated CXL) ժամանակը կախված է օգտագործվող լույսի ուժից և մեթոդից, ընդհանուև առմամբ այն տևում է 3-10ր միջինում։ Ստանդարտ քրոսլինքինգի տևողությունը (CXL) – 30ր
 - Աչքին տեղադրվում է պաշտպանիչ լինզա
 - Տրվում են հակաբիոտիկ և հակաբորբոքային կաթիլներ
 
Ամբողջ պրոցեսը տևում է 35 րոպեից 1.5 ժամ, կախված մեթոդից։
Վերականգնում և սպասվող արդյունքներ
- Աչքը մի քանի օր կարող է լինել գրգռված, մշուշոտ տեսողությամբ
 - Կատարվում է հերթական զննում 1 շաբաթ հետո
 - Տեսողության կայունացում սպասվում է մոտ 4-6 շաբաթում
 - Տեսողությունը կարող է փոքր-ինչ բարելավվել, բայց գլխավոր արդյունքը՝ հիվանդության առաջընթացի դադարեցումն է
 
90-95% դեպքերում կերատոկոնուսի զարգացումը դադարում է ընդմիշտ։
Հնարավոր կողմնակի երևույթներ
- Աչքի ցավ, արցունքահոսություն՝ առաջին 1-3 օրերին
 - Լուսազգայունություն
 - Հազվադեպ՝ ինֆեկցիա, խոց եղջերաթաղանթում
 - Տեսողության կարճատև անկում՝ նախքան բարելավումը
 
Բոլոր խնդիրները կանխվում են ճիշտ հետվիրահատական խնամքով։
Ամփոփում
Քրոսլինքինգը հանդիսանում է կերատոկոնուսի բուժման գերազանց տարբերակ, որը թույլ է տալիս պահպանել հիվանդի բնական եղջերաթաղանթը և խուսափել բարդ վիրահատություններից։
Եթե ձեզ մոտ ախտորոշվել է կերատոկոնուս կամ առկա է կասկած՝ ժամանակ մի կորցրեք։ Ժամանակին իրականացված քրոսլինքինգը կարող է կանխել տեսողության լուրջ վատթարացումը։
Հիշեք՝ բուժման առավելությունը կայանում է ոչ թե տեսողության վերադարձման մեջ, այլ՝ դրա պահպանման։
Ամրագրեք ձեր այցը մեծահասակների և մանկական ակնաբույժ, ռեֆրակցիոն վիրաբույժ Մարիամ Վարդանյանի մոտ՝ Doctor Yan հավելվածով կամ Doctoryan.am կայքի միջոցով և խուսափեք ավելորդ զանգերից և հիվանդանոցային հերթերից։